ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր կլինի հասնել համաձայնության, և ի վերջո հնարավոր կլինի ավարտել կյանքեր խլող պատերազմը։ Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինան «մեծ պոտենցիալ ունեցող» երկիր է։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ին հաջողվել է նպաստել երկարատև հակամարտությունների կարգավորմանը, և նման հանգուցալուծման հնարավոր է հասնել նաև ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում։
«Կարծում եմ՝ համաձայնությունը Կիևի և Մոսկվայի միջև կկայանա։ Մենք արդեն կարողացել ենք հասնել նման համաձայնությունների», նշել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ Ուկրաինայի նախագահի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։
Նա որպես օրինակ բերել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ նշելով, որ այն շարունակվել է շուրջ 32 տարի, մինչդեռ իր ջանքերով հնարավոր է դարձել առաջընթացի հասնել այդ հակամարտության լուծման ուղղությամբ։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցները
- 12:05 08.07.2026
Նշյալ հատվածը՝ Թրամփ-Զելենսկի ճեպազրույցի՝ 15։45-րդ րոպեից


















































