Հայաստանի ICTF Թաեքվոն-Դո-ի ֆեդերացիան իր լիակատար աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ «գնահատելով նրա շարունակական ներդրումն ու աջակցությունը հայկական սպորտի, երիտասարդության և ազգային արժեքների զարգացման գործում»։
Հայաստանի Ուշու-Գունգֆու ազգային ֆեդերացիան հայտնում է իր լիակատար աջակցությունը՝ «Հայաստանի օլիմպիական ազգային կոմիտեի նախագահ և Հայաստանի համար ՄԵԿ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանին։
Մեծարգո պարոն Ծառուկյան, ի տարբերություն այն մարզական աշխարհի, որը Ձեզ այս օրերին ուրացավ (Արթուր Ալեքսանյաններ ու և այլք), վճռական հայտարարում ենք, որ Ձեր կողքին ենք»։


















































