Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրեղավանում քաղաքացին, որը հայտնում է, թե ինքը Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակի վրա և սպառնում է ցած նետվել․ Shamshyan.com

Հուլիս 09,2026 12:56 Share

Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Բյուրեղավան քաղաքի շշերի գործարանի տարածքում գտնվող երկաթբետոնե աշտարակի (խողովակի) վրա՝ մոտ 70 մետր բարձրություն ունեցող և սպառնում է ցած նետվել։

Մի տղամարդ բարձրացել է աշտարակի ամենավերին հատվածը և սպառնում է ցած նետվել։

Քաղաքացին հայտնում է, որ ինքը Ֆիդել Կաստրոն է, սակայն չի նշում, թե ինչ պատճառով է փորձում դիմել այդ քայլին։

Համայնքային ոստիկանները պարզում են նրա ինքնությունը։ Դեպքի վայրում հերթապահում է նաև շտապօգնության բժիշկների խումբը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել