«Ազատություն». ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ դրանք ուղղված են Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը։
«Այս հարվածները շարունակելու են մեծ գին պարտադրել իրանական ուժերին և թուլացնել նրանց կարողությունը՝ հարձակվելու խաղաղ բնակիչների ու առևտրային նավերի վրա», – հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
Իրանական պետական լրատվամիջոցները պայթյունների մասին են հայտնել երկրի հարավային ափամերձ հատվածում, այդ թվում՝ Քիշ, Քեշմ և Աբու Մուսա կղզիներում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածների նպատակը Իրանի՝ ծովային երթևեկությունը խաթարելու հնարավորությունները սահմանափակելն է։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































