Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է

Հուլիս 17,2026 20:44 Share

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) և Լոզանի համալսարանը հրապարակել են «Եվրոպայի բանտերը և ազատազրկվածները 2025թ.» զեկույցը։ Այն հիմնված է ԵԽ անդամ անդամ 46 երկրների 51 քրեակատարողական վարչություններից հավաքված տվյալների վրա։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղն է զբաղեցնում ազատազրկվածների թվով, բանտերի գերբեռնվածությամբ և մեկ աշխատակցին բաժին ընկնող կալանավորների թվով։

2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ Թուրքիայի բանտերում պահվել է 392.456 կալանավորված և դատապարտված անձ։ Այսինքն ամեն 100.000 բնակչի հաշվով այդ երկրում կա 458 բանտարկյալ։ Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Ադրբեջանը (271), մինչդեռ Եվրոպայում միջին ցուցանիշ է համարվում 127 բանտարկյալը յուրաքանչյուր 100.000 բնակչի հաշվով։

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկների տարողունակությունը նախատեսված է 299.880 մարդու համար, մինչդեռ այնտեղ պահվում է 392.456 անձ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 100 հոգու համար նախատեսված վայրում պահվում է ավելի քան 130 մարդ։

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 3890 անչափահաս քաղաքացի։ Նրանցից 944-ի տարիքը 0-6 տարեկան է, ուստի նրանք բանտերում բնակվում են իրենց մայրերի հետ։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում նման ցուցանիշով այլ երկիր պարզապես չկա։

 

Աղբյուր: Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել