ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում (դատավոր՝ Վահե Դոլմազյան) Հենրիկ Գասպարյանի, Սևակ Գոմցյանի, Կարապետ Մուրադյանի, Դավիթ Նիկողոսյանի, Արտակ Ադամյանի և միակ կին` Ռուբինա Չարչօղլյանի դեմ հարուցված ՀԿԴ/0059/01/26 քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։ Հիշեցնեմ, որ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեղադրվում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության, 4,000,000 ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական կեղծիք կատարելու համար:
Հերթական անգամ տնային կալանքի տակ գտնվող Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը 40 րոպե ուշացումով ներկայացավ դատարան, իսկ հանրային մեղադրողը՝ Գորիկ Հովակիմյանն էլ ընդհանրապես չէր ներկայացել դատարան։
Բացակայում էր նաև մեղադրյալ Կարապետ Մուրադյանը։
Դատական նիստը հետաձգվեց, այն նշանակվեց սեպտեմբերի 2-ին, ժամը 12-ին։
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.07.2026


















































