Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևավորվել էր ընդհանուր մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտը և կազմակերպել նախագահի ընտրություն․ «Ժողովուրդ»

Հուլիս 18,2026 10:40 Share

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթ նախատեսվում են քննարկումներ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Քաղաքական շրջանակներում սպասվում է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում կհստակեցվի՝ կշարունակե՞ն արդյոք գործել Արցախի պետական ինստիտուտները, թե՞ կընտրվի այլ ճանապարհ։

Արցախի նախագահի ընտրության հարցը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, քննարկվել է դեռևս մինչև Հայաստանի համապետական ընտրությունները։ Քննարկումների մասնակիցների միջև, ինչպես նշվում է, ձևավորվել էր ընդհանուր մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտը և կազմակերպել նախագահի ընտրություն։ Միաժամանակ մտահոգություն է եղել, որ պետական ինստիտուտների գործունեության դադարեցման վտանգը շարունակում է իրական մնալ։

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։

Նրա խոսքով՝ վերջին երեք ամիսների ընթացքում ինքը հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի և դաշինքների ներկայացուցիչների հետ։ Իսրայելյանը նշում է, որ գործընթացները որոշակիորեն հետաձգվել են Հայաստանի ընտրությունների պատճառով, սակայն ընտրություններից հետո, իր գնահատմամբ, պատգամավորների և խմբակցությունների շրջանում նկատվում է զգալի պասիվություն։

«Արցախի պաշտոնյաների սպասելիքները այս ընտրություններից չարդարացան, և դա որոշակի ազդեցություն ունեցավ քաղաքական տրամադրությունների վրա։ Շատերի մոտ ձևավորվել է վախի մթնոլորտ։ Կան մտավախություններ, որ հնարավոր են քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ և նույնիսկ ձերբակալություններ»,- նշել է Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ ինքը ևս նման մտահոգություններ է նկատել Արցախի պաշտոնյաների շրջանում, սակայն իր բոլոր հանդիպումների ընթացքում կոչ է արել պատրաստ լինել ցանկացած սցենարի։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031