Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը. shamshyan.com

Հուլիս 19,2026 20:44 Share

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Ա. Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել։

Այս պահին փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի Երևանից դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակ Խաչիկ Մուրադյանը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքի արդյունքում ջրվեժում 6 մետր խորությունից հայտնաբերեց և դուրս բերեց ջրահեղձ եղած երիտասարդի մարմինը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել