Խորհրդարանական ընդդիմությունն այսօր խորհրդարանում կարճ քննարկման ընթացքում հստակեցրել է որոշ հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
«Ուղղակի հստակեցումներ տեղի ունեցան «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստանի» միջև: Մենք գործընկեր խորհրդարանական խմբակցություններ ենք, բայց դա չի նշանակում, որ իդենտիկ նույն դիրքորոշումներն ունենք: Ուղղակի առաջին աշխատանքային օրն էր, փորձեցինք կարճ քննարկում ունենալ»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների այն հայտարարությանը, թե կանոնակարգի խախտում է Վեհափառին չհրավիրելը խորհրդարան, Գրիգորյանն ասաց.
«Սա գնահատում եմ այն ամենի համատեքստում, ինչ անում է իշխանությունը: Մասնավորապես, իր նախընտրական ծրագրում ամրագրել էր կաթողիկոսի հեռացման խնդիրը, հետևաբար նաև տրամաբանական էր, որ չէին կարող հրավիրել Ամենայն հայոց կաթողիկոսին: Բայց սա աննախադեպ իրավիճակ է, որովհետև օրհնություն խորհրդարանը չի ստացել Վեհափառի կողմից: Երեկոյան երկու խմբակցություններն էլ կգնան Վեհափառից օրհնություն ստանալու, Մայր Աթոռ կգնանք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































