Լրահոս
Օրվա լրահոսը

8 միլիարդ դրամ, բնության անսպասելի աջակցությունը և նվազող հողատարածքները Հայաստանում

Օգոստոս 03,2026 13:49 Share

Այս տարի Հայաստանի կառավարությունը ոռոգման ջուրը դաշտեր ու այգիներ հասցնելու համար հատկացնում է 8 միլիարդ դրամ, բնությունն էլ իր հերթին է աջակցել: Առատ տեղումների շնորհիվ լցվել են Ախուրյանի, Ապարանի, Ազատի և Արփիի ջրամբարները, բարձրացել է Սևանա լճի մակարդակը: Ինչպես նշվում է Axioma TV-ի հերթական էպիզոդում, Հայաստանում 15 ջրօգտագործող ընկերություն կա, որոնք ծածկում են ամբողջ հանրապետության տարածքը և որոնք ջուրը գյուղացուն հասցնելու համար այս տարի ունեն ամեն ինչ:

«Տրամադրելով 8 միլիարդը, պետությունը ջրօգտագործող ընկերություններից պահանջում է, որ ֆինանսական միջոցները նպատակային ծախսեն, ոռոգման ծառայությունները պատշաճ ու անխափան մատուցեն, հաշվետվություններ ներկայացնեն: Ոռոգման սեզոնը ցույց կտա, թե ինչպես կկատարվեն պարտավորությունները»,- նշվում է տեսանյութում:

Տեսանյութում նաև նշվում է, որ վերջին տարիներին 15 ջրօգտագործողների սպասարկման տարածքներում հաշվառված հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 160,000 հեկտար, որից փաստացի ոռոգելին 85-90 հազար հեկտարն է. «Ստացվում է, որ 56 տոկոսը չի ոռոգվում, հետևաբար չի էլ մշակվում: Պատկերացնելու համար՝ Սովետից ժառանգություն էինք ստացել մոտ 300,000 հեկտար ոռոգվող հողատարածքներ, հետևաբար, ակնհայտ է բացասական դինամիկան»:

Axioma-ն նաև խնդիրը դիտարկում է պարենային անվտանգության տեսանկյունից. «Ոռոգման ջրի շարունակական պակա՞սն է պատճառը, գյուղմթերքի իրացման խնդի՞րը, նոր շուկաների անհասանելիությու՞նը, ոչ շահութաբերությու՞նը, թե՞ բոլորը միասին ու գումարած գյուղացու մեծ չարչարանքը. պետության համար մտածելու մեծ թեմա է: Բայց պարենային անվտանգությունն անկայուն աշխարհում առաջնային հարցերից է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31