Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք ապահովագրված չէ, որ Նիկոլ Փաշինյանը մի «թարս երազ» չի տեսնի ու առավոտյան չի արթնանա այս կամ այն սեփականությունը խլելու ցանկությամբ. «Փաստ»

Օգոստոս 04,2026 09:00 Share

Վերջին տարիներին (առավել ևս՝ վերջին մեկ տարում) Հայաստանում ձևավորվել է մի արատավոր երևույթ, երբ կամայական ու քաղաքական դրդապատճառներով տեղի է ունենում մասնավոր ունեցվածքը խլելու քաղաքական խայտառակ գործընթաց։ Հասկանալի է, որ սեփականազրկման սուր դանակի տակ են հայտնվում այն անձինք, որոնք ընդդիմադիր գործունեությամբ են զբաղվում կամ էլ անհամաձայնություն են հայտնում իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը։ Սեփականազրկման գործընթացը գնալով ծայրահեղ դրսևորումներ է ստանում և ոտնահարում է ժողովրդավարության ու իրավական պետության բոլոր սկզբունքները։

Ավելին, հիմա արդեն իշխանությունները նույնիսկ ջանք չեն գործադրում երկար-բարակ բացատրություններ ներկայացնելու հանրությանը կամ անգամ տեղի ունեցողին «օրենսդրական փաթեթավորում» ապահովելու, ուղղակի գրչի մի հարվածով խլում են մասնավոր անձանց պատկանող սեփականությունը: Այսինքն, օրվա իշխանությունը բացահայտ գործում է կամայականորեն, բացահայտ ցույց է տալիս, որ այս հարցում ևս իրեն ոչինչ կանգնեցնել չի կարող, այդ թվում՝ օրենքն ու Սահմանադրությունը, էլ չենք խոսում միջազգային իրավունքի մասին։ Ու այս ամենը տեղի է ունենում կոնկրետ մեկ անձի քմահաճույքով ու ցուցումով։ Իսկ այդ անձը՝ Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ չի էլ թաքցնում, որ այդպիսով պատժում է այն մարդկանց, ովքեր չեն քայլում իր կողմից գծված արահետով։

Երբ Փաշինյանը հայտարարում է, թե այս կամ այն անձի սեփականությունը պետք է անցնի պետությանը, ապա ընդամենը րոպեներ անց սկսվում է համապատասխան գործընթաց՝ առանց իրավական հիմնավորումների, առանց օրենքի։ Հենց այդպես էլ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք հայտնի ձեռնարկություններ և գույքեր, այդ թվում՝ «Մուլտի Վելնես» համալիրը, «Արարատցեմենտ» գործարանը և Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, 2026 թվականի հուլիսի վերջին անցան պետության կամ Երևանի քաղաքապետարանի կառավարմանը։ Դրանից առաջ էլ գրեթե նույն սցենարով իրականացվեց ՀԷՑ-ի խլման գործընթացը։

Հասկանալի է, որ եթե այսօր Ծառուկյանն է նշանառության ներքո, վաղը կարող է լինել մեկ այլ սեփականատեր, քանի դեռ այս գործընթացը կանգ չի առել։ Իսկ առկա իրողությունը, բնականաբար, ազդում է երկրի ընդհանուր տնտեսական և ներդրումային միջավայրի վրա։ Փաստացի հատկապես դրսի գործարարարները շահագրգռված չեն լինի Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում, իսկ Հայաստանում գործունեություն ծավալող տնտեսվարողներն արդեն շահագրգռված կլինեն իրենց կապիտալը երկրից դուրս բերելու և այլ երկրներում աշխատեցնելու ուղղությամբ, քանզի ոչ ոք ապահովագրված չէ, որ Նիկոլ Փաշինյանը մի «թարս երազ» չի տեսնի ու առավոտյան չի արթնանա այս կամ այն սեփականությունը խլելու ցանկությամբ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31