Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Սամվել Կարապետյանին վերադարձրեց երեք անձնագրերից միայն ՀՀ անձնագիրը

Հունիս 02,2026 21:12 Share

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Խաչատրյանի և Վլադիմիր Թարջումանյանի գործով նախորդ դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել էր դատարանին մեղադրյալներին հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների օրը քվեարկությանը մասնակցելու իրավունք ընձեռել և գործի շրջանակներում դատարանում գտնվող անձնագրերը վերադարձնել տերերին։

Դատարանը Սամվել Կարապետյանի մասով միջնորդությունը բավարարեց մասնակի։ Նախագահող դատավորը հայտարարեց, որ քանի որ ընտրություններին մասնակցում են միայն ՀՀ քաղաքացիները, դատարանը որոշում է Սամվել Կարապետյանին վերադարձնել միայն Հայաստանի Հանրապետության անձնագիրը, իսկ մյուս երկուսը մնում են դատարանում։

Նկատի առնելով, որ Սամվել Կարապետյանը հաշվառված է Լոռու մարզի Տաշիր քաղաքում, սակայն փաստացի բնակվում է Երևան քաղաքում, հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու նպատակով Պրոբացիոն ծառայությանը կուղարկի համապատասխան փաստաթուղթ, որպեսզի իմանան, թե ուր և որ ժամին են ուղեկցելու։ Այդ նպատակով ծառայությունը և պաշտպանական կողմը կապ կհաստատեն և կպայմանավորվեն։

Այսքանով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հունիսի 12-ին, ժամը 14։00-ին։

Նիստից հետո Սամվել Կարապետյանը Aravot.am-ի հարցին, թե հունիսի 7-ին որտե՞ղ է իր ընտրական իրավունքն իրականացնելու՝ Տաշիրում, որտեղ գրանցված է, թե՞ Երևանում, որտեղ փաստացի բնակվում է, պատասխանեց․ «Ըստ բնակության վայրի, չնայած ուրախ կլինեի՝ գնայի, գյուղում ընտրեի»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930