Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը:
Բաքվի Վերաքննիչ դատարանը չի փոխել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը, որոնք դատապարտվել էին մինչև ցմահ ազատազրկման, Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։


















































