Հազարավոր մարդիկ դատարանից Վեհափառ հոր առաջնորդությամբ քայլերթով հասան Մայր տաճար՝ միասնական աղոթքի։ Ժամերգությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խոսք ուղղեց Մայր տաճարում հավաքված հավատավորներին։
«Հայոց եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է։ Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու…
Եկեղեցու ինքնավարությունն ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։ Ցավով ենք անդրադառնում, որ մեր սուրբ եկեղեցին և հոգևորականներն իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների»,- նշեց Վեհափառ հայրապետը։
Կաթողիկոսը շեշտեց, որ հոգևորաց դասը շարունակելու է առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարություններին և արգելքներին։ Նա հավաքվածներին հորդորեց չտրվել սադրանքների։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































