Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևը Թեհրանին չի համոզել, որ իրանական նավին հասցված հարվածը կանխամտածված չի եղել. Բաղայի

Օգոստոս 10,2026 17:39 Share

Ուկրաինական կողմը չի համոզել Թեհրանին, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավին հասցված հարվածը կանխամտածված չի եղել, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Մենք շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Մեզ չի համոզել ուկրաինական կողմի այն հայտարարությունը, թե սա (խմբ.՝ իրանական առևտրային նավին հասցված հարվածը) կանխամտածված չի եղել», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Բաղային հավելել է, որ Ուկրաինան պետք է փոխհատուցի վնասը։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինան հուլիսի 25-ին հարձակում է կատարել իրանական առևտրային նավի վրա։ Գրոհի հետևանքով զոհվել է մեկ նավաստի, մի քանիսը վիրավորվել են։

Թեհրանը խոստացել էր  անպատասխան չթողնել հարձակումը։

Հուլիսի 29-ին Իրանի և Ուկրաինայի արտգործնախարարները թեմայի շուրջ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Անդրեյ Սիբիհան Աբբաս Արաղչիին վստահեցրել էր, որ հարվածը միտումնավոր չի եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել