«Չնայած որոշ շրջանակների մղկտոցին՝ մենք ՆԱՏՕ-ական ստանդարտով բանակ ենք կառուցում»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։
«Արդյոք դա խնդրահարո՞ւյց է, երբ պետությունը մի քանի տեղերից է կարողանում ռազմական ձեռքբերումներ անել, որը պարոն Արթուր Խաչատրյանը փորձեց այդպես ներկայացնել։ Պարոն Խաչատրյան, մենք նախկինում ունեցել ենք խնդիրներ, երբ մեկ տեղից ձեռքբերումներ ունենալով՝ խնդիրների ենք բախվում։ Այդ մեկ կետրոնից կախվածությունը մեզ բերել է տարբեր խնդիրների, այդ թվում՝ պատերազմի ժամանակ։ Հիմա դուք փորձում եք նսեմացնել ՀՀ բանակի ձեռքբերումները եւ բարեփոխումները, որոնք այս տարիների ընթացքում տեղի են ունեցել։ Փորձում եք հնդկական զենքը ներկայացնել արեւմտյան սպառազինության հետ չխոսող, բայց Հնդկաստանից եւ այլ տեղերից ձեռք բերված զենքերը ՆԱՏՕ-ական ստանդարտներով են»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության քարտուղարը նաեւ անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթին։ «Քանի դեռ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ներողություն չի խնդրել Էդգար Ղազարյանի խոսքի համար, ինքը պատասխանատու է այդ խոսքի համար, եւ ինքը եւս հանդիսանում է զինվորների մահը ցանկացող խմբակցություն»,- ասաց Վովա Հակոբյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































