Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատում է իր աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ

Օգոստոս 11,2026 22:02 Share

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում Հայաստանի գործող իշխանությունների նախաձեռնությամբ մեր պատմությունը առերեսվում է իր պատմության թերեւս ամենանվաստացուցիչ եւ անպատվաբեր փաստի հետ, ինչը հազարամյակների ընթացքում չի ունեցել իր նախադեպը։

ՀՀ սահմանադրության բացահայտ խախտմամբ ապօրինաբար հարուցվել է քրեական վարույթ եւ նախաձեռնվել է դատական գործընթաց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի եւ բարձրաստիճան մի շարք հոգեւորականների նկատմամբ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթն ու ազգային արժեքները։

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը խստորեն դատապարտում է իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, վերահաստատում է իր աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ։

Կոչ ենք անում դատաիրավական համակարգին չենթարկվել օրվա իշխանությունների կողմից նախաձեռնած եւ իրականացվող խարդավանքներին, ինչն ուղղակիորեն մաս է կազմում թշնամու հայակործան ծրագրին։

Նաեւ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, պահպանել ազգային միասնությունը եւ անսակարգ համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հոգեւոր առաքելության շուրջ։

 

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31