Ողջունելի է, որ շրջանառվող նախագծով ցածր օղակի (մասնագետի) աշխատավարձի բարձրացում է նախատեսվում։
Սակայն առաջարկվող նախագծի հիմնական խնդիրն այն է, որ այն ավելի բարձր է գնահատում վարչական հիերարխիայում զբաղեցրած դիրքը, քան մասնագիտական փորձը, գիտելիքը և երկարամյա ծառայությունը։
Մասնագետի և ավագ մասնագետի աշխատավարձի ամբողջական սառեցումը, առաջխաղացման դեպքում նախկին փորձի հնարավոր անտեսումը, պաշտոնների միջև խոշոր աշխատավարձային թռիչքները և մասնագիտական կարիերայի սահմանափակ հնարավորությունները կարող են բացասաբար ազդել պետական ծառայության կայունության, աշխատողների մոտիվացիայի և որակյալ մասնագետների պահպանման վրա։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հրապարակել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին շրջանառվող օրինագծի վերաբերյալ դիրքորոշումները։
Կարդացեք նաև
Մասնավորապես առաջարկում ենք
մասնագետի և ավագ մասնագետի պաշտոնների համար նույնպես նախատեսել աշխատանքային փորձով պայմանավորված աստիճանական աճ
սահմանել աշխատանքային փորձի գնահատման միասնական սկզբունքներ բոլոր պաշտոնային խմբերի համար
նոր պաշտոնի գործակցի որոշման ժամանակ հաշվառել ոչ միայն տվյալ կոնկրետ պաշտոնում, այլև համարժեք, հարակից կամ ավելի ցածր մասնագիտական պաշտոններում ձեռք բերված համապատասխան աշխատանքային փորձը
օրենքով հստակ նախատեսել, որ համարժեք պաշտոնի տեղափոխության, պետական մարմնի վերակազմակերպման, պաշտոնի վերանվանման կամ գործառույթների էական շարունակականության դեպքում նախկինում կուտակված աշխատանքային փորձն ամբողջությամբ պահպանվում է
օրենքով սահմանել բազային աշխատավարձի տարեկան պարտադիր վերանայման և ինդեքսավորման մեխանիզմ
Հայաստանի պետհիմնարկների արհմիություն


















































