Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պառլամենտը կարող է հաստատել Սահմանադրության նոր տեքստը եւ դնել հանրաքվեի, եթե դուք ունենաք մեծամասնություն, բայց դուք չունեք այդ մեծամասնությունը»

Օգոստոս 12,2026 12:54 Share

«Հայաստանում կամ Հայաստանից դուրս չկա որեւէ միամիտ մարդ, ով կկարծի, որ Սահմանադրության մասին այս քննարկումները Հայաստանում ծնված օրակարգ են»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ այն, ինչ բովանդակային առումով այսօր քննարկվում է, որեւէ առնչություն չունի 2020 թվականի սահմանադրական փոփոխության բովանդակության հետ։ «Այսօրվա Սահմանադրության հարցը բացառապես այն տիրույթում է՝ մենք պետք է հանե՞նք Անկախության հռչակագրին հղումը, թե՞ չէ։ Իրերը պետք է կոչել իրենց անունով՝ կան Ադրբեջանի նախապայմաններ, այդ նախապայմանները երկուսն են եղել՝ մեկը Մինսկի խմբի համանախագահության չեղարկումն է, որն իրականացվեց նախաստորագրման փուլում, երկրորդ պահանջը ՀՀ Սահմանադրության այնպիսի փոփոխոխություն, որը Անկախության հռչակագրին հղումը կհանի»,- ասաց նա։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» դարձնելու առաջին փուլը Սահմանադրության փոփոխությունն է։

«Այս պառլամենտը կարող է հաստատել Սահմանադրության նոր տեքստը եւ դնել հանրաքվեի, եթե դուք ունենաք մեծամասնություն։ Դուք չունեք այդ մեծամասնությունը։ Եվ մեզ էլ որեւէ մեկը չի լիազորել, որպեսզի մենք այդ փոփոխությունն իրականացնենք։ Եվ եթե կուզեք, ընտրության այս համամասնությունը, իր բոլոր խնդրահարույց կետերով հանդերձ, փրկօղակ է ձեզ, փրկօղակ է Փաշինյանին՝ հերթական ստորացուցիչ զիջմանը չգնալու։ Դրանից հետո նոր պահանջներ են գալու, նոր զիջումներ են գալու»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31