Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանության ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են կանխարգելիչ միջոցառումներ

Օգոստոս 20,2026 17:39 Share

ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարությամբ՝ ռազմական ոստիկանության ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են ընդհանուր կանխարգելիչ, ինչպես նաև անհատական կանխարգելիչ միջոցառումներ:

Պարբերաբար ընթանում է նաև «Կարգազանց» միջոցառումը, որի նպատակը ստորաբաժանումներում կարգապահության պահպանման, ներքին ծառայության պատշաճ կազմակերպման, զինծառայողների պարտականությունների կատարման, կայազորների տարածքներում և բնակավայրերում համազգեստի կրման կանոնների խստիվ պահպանման, ինչպես նաև զինվորական ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումն է։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել