«Բարեվարքության նորմերը գիտեք «գողական պրագո՞ն է», որ հիմա բոլորը ձեռքերս դնենք սեղանին, ասենք․․․նման բարեվարքության նորմ չկա, այդ բարեկրթությունը, բարեվարքությունը մանկապարտեզում են սովորեցնում, հետո կամ ունենում են, կամ չեն ունենում։ Տեսել ենք՝ պղծությունը ոնց է իրենց մոտ»,- հարցին՝ այն, որ դահլիճից դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ գոչեցիք՝ «հանգիստ թող Վեհափառին», դա ԱԺ Կանոնակարգ օրենքի, բարեվարքության նորմերի խախտում չէ՞, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի վերաբերյալ արված հայտարարություններին՝ պատգամավորն ասաց․ «Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ ստեց։ Քրոնիկ սուտասանի դեպքում զարմանալի չէ։ Ասում է՝ ԳՇ քարտեզի հիման վրա։ ՀՀ-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում նման հիշատակում չկա։ Ի սկզբանե հայկական կողմն առաջարկել էր, որ ԳՇ քարտեզ ներառվի, բայց դրանից հետո հայերը վզները ծռած հանել են այդ նախագծից։ Սահմանագծման, սահմանազատման աշխատակարգը նայեք, այնտեղ ևս չկա հիշատակում ԳՇ քարտեզի մասին։ Տիգրանաշենը 1990 թվականի հունվարի 15-ից Խորհրդային Հայաստանի տարածքում է եղել, դեռ 1926-ի քարտեզներով էլ է Խորհրդային Հայաստանում եղել։ Ախր խելագարության աստիճանի են հասցնում»։
Անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «Այս կառավարության ծրագիրը ՀՀ կառավարության, պետականության փլուզման ծրագիրն է։ Ամենակոնֆլիկտածինը հենց այս ծրագիրն է, այն փորձ չի անում և-և-ի լուծում գտնել ռազմաքաղաքական, տնտեսական հարցերով, կտրուկ գրված է, որը վտանգներ է պարունակում մեր ժողովրդի համար տնտեսական, քաղաքական, ռազմական անվտանգության առումով»։
Կարդացեք նաև
Հարցին՝ արդյոք քրեական ենթամշակույթի հետ կապվա՞ծ է պատճառը, որ բանակում սպանությունների պարբերականությունը չի դադարում․ Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Տարբեր հանգամանքներ կան, բայց այս իշխանությունը, նախկինների ժամանակվա գործելաոճը որդեգրելով, փորձում է ամենը, ինչ տեղի է ունենում բանակում, համարել հասարակության հայելին։ Բանակն այլ օրգանիզմ է, ուրիշ կարգապահություն»։
Հարցին՝ ո՞վ է պատասխանատու Ճամբարակում տեղի ունեցածի համար, Սուրեն Պապիկյա՞նը, Գլխավոր շտաբը, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։ Լրագրողների դիտարկմանը՝ նոր է ընտրվել, Գեղամ Մանուկյանն այսպես արձագանքեց․ «Ջհանդամ նոր չի ընտրվել, ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































