«Նախագահ Քոչարյանը ստենդավորվել էր, եւ նման վիրահատությունից հետո պացիենտը պետք է որոշակի պայմաններում պահվի եւ որոշակի առօրյա ունենա: Բայց քանի որ հրամանն իջեցված է, փորձելու են հնարավորինս արագ ժամկետների մեջ տեղավորվել, որպեսզի բավարարեն Նիկոլ Փաշինյանի բոլոր կրքերը: Բոլորին նստեցնելու պատվերները պետք է իրականացնեն, եւ դա ակնհայտ է»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Այսօր քաղաքական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ՝ ոգեշնչված լինելով Նիկոլ Փաշինյանի ելույթներից՝ նույն բանն էին ասում: Ասում էին՝ այո, այդ պատվերը մենք իջեցրել ենք, եւ իրավապահ համակարգը պարտավոր է իրականացնել այդ պատվերները: Ավելին, ասում են՝ նույնիսկ այն մարդիկ, որոնք իրավապահ համակարգում փորձեն այլ բան մտածել կամ այլ բան անել, դուրս են շպրտվելու իրավապահ համակարգից: Սրանք պետական համակարգի ոտնահարման, ոչնչացման ակնհայտ դրսեւորումներ են»,- ասաց նա: ԱԺ պատգամավորի ձեւակերպմամբ, տարբեր դեսպանատներ քար լռությամբ հետեւում են այս գործընթացներին ու Հայաստանում քաղաքական համակարգի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































