Բայց Ալիևի հրահանգը՝ Անկախության հռչակագիրը հանել Սահմանադրությունից, ժամանակ չի թողնում:
Նա բռնաճնշումներով պետք է պոկի 6 մանդատ խորհրդարանական ընդդիմությունից և ալիևյան սահմանադրությունը դնի հանրաքվեի:
Իսկ ալիևյան սահմանադրությունից նա միայն մեկ բան է ակնկալելու, բացի շեֆի հրամանի կատարումից՝ դատական իշխանությունը ամբողջությամբ իրեն ենթարկելը:
Ալիևի մյուս հրահանգը ատոմային էներգետիկայի փակումն է Հայաստանում: Ատոմակայանը 1989 թվականին փակեց սովետական կոմունիստական իշխանությունը: 1991-1995 թվականներին նորանկախ Հայաստանի իշխանությունը հակառակ Թուրքիայի, Եվրոպական Միության և ԱՄՆ-ի ճնշումներին և պատմության մեջ առաջին անգամ վերաբացեց կոնսերվացված ատոմակայանը (սա տարածված միֆ է, որ իբր «ատոմակայանը փակվել է ՀՀՇ-ի օրոք, իսկ վերաբացվել Քոչարյանի օրոք», իրականությունը մինչդեռ հետևյալն է՝ ատոմակայանը վերաբացվել է 1995-ի Տեր-Պետրոսյանի և նրա կառավարության որոշումով):
Կարդացեք նաև
Սողացող օկուպացիային պետք է վերջ դրվի:
Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ


















































