Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

2026 թ. առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14770 անձի, այդ թվում՝ Արցախից տեղահանված 8676 անձի

Օգոստոս 31,2026 17:30 Share

ՀՀ քաղաքացիության վերաբերյալ վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվել է 23 522 հայտ, որից 14 142-ը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից։

Նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14 770 անձի, այդ թվում՝ 8 676 Ղարաբաղից տեղահանված անձի։

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիության դադարեցման գործընթացի շրջանակում ներկայացվել է 1 128 հայտ, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է 2 495 անձի նկատմամբ։

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել է 61 257 անչափահաս։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել