Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի դպրոց է հաճախում շուրջ 415 հազար դպրոցական. ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը

Սեպտեմբեր 01,2026 17:28 Share

2026-27 ուսումնական տարին այսօրվանից մեկնարկել է․ ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը։

Համաձայն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այս պահին առկա տվյալների՝ այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով։

Հայտագրման գործընթացը շարունակվում է. այս ուսումնական տարում առաջին դասարան հաճախողների և հանրակրթական դպրոցներում սովորողների տվյալների ամփոփումը կկատարվի սեպտեմբերի 5-ից հետո։

Հանրակրթական դպրոցներում այս ուսումնական տարին հայտարարվել է ընթերցանության տարի. տարվա ընթացքում նախատեսված են աշակերտների ընթերցանության խրախուսմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Ընթերցանության տարին կմեկնարկի սեպտեմբերի 4-ին՝ Գրքի միջազգային իններորդ փառատոնի շրջանակում։ Ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրական որևէ ժանրի կամ ուղղության․ սեպտեմբերի թեման «Սասնա ծռեր» էպոսն է։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել