Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեսպանը շեշտել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մաս» են ճանաչել նաեւ Հայաստանը եւ Ֆրանսիան

Սեպտեմբեր 01,2026 23:13 Share

Factor.am. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարին նամակ է հղել՝ կապված ցուցահանդեսի անցկացման հետ, որը նվիրված է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին և Արցախի ղեկավարներին։

«Սույն նամակով ցանկանում եմ արտահայտել իմ խոր մտահոգությունն ու վճռական բողոքը՝ կապված Փարիզի քաղաքապետարանի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համատեղ նախաձեռնության հետ, որի շրջանակում 2026 թվականի սեպտեմբերի 2-ին Փարիզի քաղաքապետարանի դիմացի հրապարակում նախատեսվում է տեղադրել պաստառներ, որոնք ներկայացվում են որպես «Ադրբեջանի կողմից պահվող հայ բանտարկյալների» դիմանկարներ։ Նախևառաջ ցանկանում եմ Ձեզ ներկայացնել մի շարք տեղեկություններ, որոնք, հուսով եմ, կդրդեն Ձեզ ավելի լավ ծանոթանալու տեղում տիրող ներկայիս իրավիճակին», – գրել է նա X-ի իր էջում՝ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ։

Դեսպանն ընդգծել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, իսկ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչված է միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հայաստանի»։ Նա նաև հիշեցրել է երեք տասնամյակ տևած հակամարտության հետևանքների մասին և նշել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո երկիրը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Ղարաբաղի վերականգնման ուղղությամբ։

Աբդուլլաևայի խոսքով՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակում նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը և ստորագրվել համատեղ հռչակագիր, ինչը, նրա գնահատմամբ, նոր փուլ է բացել երկու երկրների հարաբերություններում։ Նա նաև հղում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությանը, ըստ որի՝ երկու երկրների միջև խաղաղությունը դարձել է «տեսանելի և շոշափելի»։

Ադրբեջանի դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը ստացած խաղաղության գործընթացը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչը, նրա խոսքով, կրկին հաստատվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել