Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի դեսպանության և ՄԻՊ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը

Սեպտեմբեր 02,2026 15:57 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան ին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ցուցաբերած աջակցության և կառուցողական փոխգործակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և կարևորել ձևավորված համագործակցության շարունակականությունն ու հետագա զարգացումը։

Դեսպան Օլիվյե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին արդյունավետ համագործակցության և բաց ու կառուցողական երկխոսության համար՝ բարձր գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունն ու դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային գործընկերների հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930