Լրահոս
Օրվա լրահոսը

Սա անչափ կարեւոր քայլ էր եւ լրացուցիչ անվտանգային երաշխիք, որից չկարողացան օգտվել 2018-ից հետո Հայաստանում իշխանության բերված կառավարիչները. Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 03,2026 00:47 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

2010-ի օգոստոսի 20-ին Սերժ Սարգսյանի ջանքերով ռուսական 102-րդ ռազմաբազան ստանձնել է նաև ՀՀ ամբողջ տարածքի անվտանգության ապահովման գործառույթը՝ մեր զինված ուժերի հետ համատեղ։

Վերջին շրջանում հաճախ է խոսվում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության մասին։ Մեր կարծիքով 102-րդ ռազմաբազայի տեղակայումն անչափ կարեւոր անվտանգային նշանակություն է ունեցել եւ ունի ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով թուրքական սպառնալիքը։

Չմոռանանք, որ 1992-1993թթ. Թուրքիան առնվազն երեք անգամ պլանավորում էր «չափավոր հարված հասցնել» ՀՀ-ին եւ հիմնականում ՌԴ-ի կոշտ հայտարարություններից հետո չգնաց այդ քայլին։

Հարկ է նշել, որ մինչեւ 2010-ի օգոստոսի 20 -ը 102-րդ ռազմաբազայի պարտավորության շրջանակներում էր նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների պաշտպանությունը, այսինքն` հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանը։

Հաշվի առնելով նաեւ նոր մարտահրավերների հեռանկարը՝ 2010-ի օգոստոսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում ստորագրեցին թիվ 5 արձանագրությունը, որով փոփոխություններ են կատարվել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի վերաբերյալ 1995 թվականի միջպետական պայմանագրում։

Արձանագրության հիմնական դրույթներն ու առանցքային փոփոխություններն էին.

1 .102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետի երկարաձգում․ ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը նախկին 25 տարվա փոխարեն երկարաձգվել է մինչև 49 տարի (մինչև 2044 թվականը)։

2.Գործառույթների ընդլայնում․ բացի նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների պաշտպանությունից, ռազմակայանը ստանձնել է նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի անվտանգության ապահովման գործառույթը՝ ՀՀ զինված ուժերի հետ համատեղ։

3.Ռազմատեխնիկական աջակցություն․ ռուսական կողմը պարտավորվել է աջակցել Հայաստանին ժամանակակից ու համատեղելի սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովելու հարցում։

Ինչպես տեսնում ենք, նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ՌԴ-ն նոր պարտավորություն է ստանձնում ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովել ոչ միայն հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանի անվտանգությունը,այլ նաեւ պատասխանատվություն է ստանձնում ՀՀ սահմանների ողջ երկայնքով ապահովել այդ գործառույթը։

Սա անչափ կարեւոր քայլ էր եւ լրացուցիչ անվտանգային երաշխիք, որից չկարողացան օգտվել 2018-ից հետո Հայաստանում իշխանության բերված կառավարիչները։

Նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ողջ շրջանում հայ- ռուսական դաշնակցային ու բարեկամական հարաբերությունները կոնկրետ գործերով էին ամրապնդվում, այլ ոչ թե անպտուղ լայվերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930