Օրվա լրահոսը

Հարություն Առաքելյան. «Նաիրիտի» սկանդալը մեկ ճանապարհ ունի»

«Նաիրիտի» հանդեպ իրականացված թալանի առիթով ոչ թե պետք է ստեղծել պառլամենտական հանձնաժողով, այլ այդ նույն պատգամավորները պետք է հետամուտ լինեն արդեն հարուցված քրեական գործին ընթացք տալուն»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի խնդիրներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի նախաձեռնությանն , ասաց ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը: Հիշեցնենք, որ այս հարցով մեծ սկանդալ սկսեց նախկինում ՀՌԱԿ ատենապետ

Ղրիմի հարցում Պուտինը Ռուսաստանում ընդդիմախոսներ գրեթե չունի. «Ազատություն» ռ/կ

Ռուսաստանցիների մեծամասնության համար Ղրիմը ռուսական հող է, որի համար ռուս զինվորը արյուն է թափել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հեղինակները հեղափոխական են համարում փոփոխությունները

Ավելացել են իրավական գործիքները, մասնավորապես՝ պաշտպանական կողմին իրավունք է վերապահվել դատարանի դեմ հակընդդեմ հարց տալ: Նոր օրենսգրքով մենք չենք ունենալու կասկածյալ:

Վլադիմիր Հարությունյանը պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանցի պատանի ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված վարկանիշային մրցաշարում, որին ընդհանուր առմամբ մասնակցել են աշխարհի 121 երկրների շուրջ 150 ջրացատկորդներ, 10 մետր աշտարակացատկում 427 միավորով գրավել է 9-րդ տեղը եւ Հայաստանի համար օգոստոսին Չինաստանում կայանալիք 2-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանն Aravot.am-ին փոխանցեց, թե մարզիչ Հրաչյա

Նավասարդ սրբազանը՝ օֆշորային սկանդալի մասին. «Չեմ խառնվում իրավաբանների գործերին»

Aravot.am-ը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից այսօր հետաքրքրվեց՝ մտահոգություն չունի՞, որ իր սանիկ Աշոտ Սուքիասյանի արտահանձնումից հետո օֆշորային սկանդալի հետ կապված նոր մանրամասներ կբացահայտվեն: Սրբազանը  չցանկացավ մեկնաբանել՝ ընդամենն ասելով. «Իրավաբանների հարցերին չեմ խառնվում»: Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին   Վրաստանում ձերբակալվել էր Թուրքիայից օդային ճանապարհով  Վրաստան  ժամանած  Աշոտ Սուքիասյանը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Աշոտ

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ` ծանոթանալու հոսպիտալում առկա խնդիրներին: ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր

«Մակարով»` առանց գործարանային համարի

Փետրվարի 28-ին, ժամը 14.00-ին, մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և կամավոր հանձնել «Մակարով» տիպի, առանց գործարանային համարի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: ՀՀ ոստիկանություն

Սերգեյ Շաքարյանց. «Մեկ գիշերում Ղրիմը հանձնվեց Ուկրաինային, այնպես, ինչպես Արցախն ու Նախիջեւանը տրվեցին Ադրբեջանին»

Այսօր քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը «Հենարան» ակումբում անդրադառնալով տարածաշրջանում առկա զարգացումներին, կարեւորեց Հայաստանի համար Իրանի շուրջ կատարվող իրադարձությունները: Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ «Հասկանալի է, որ դրական տեղաշարժ դժվար թե լինի Արեւմուտք-Իրան հարաբերություններում: Բայց այդ ընթացքում Հայաստանի համար դրական երկու իրադարձություն է տեղի ունեցել: Մեկը այն է, որ հայտնվել են շահագրգիռ կողմեր` Չինաստանը, չինական բանկը, որ համաձայնել են

Նազիկ Ավդալյանը` աղջիկների պատանեկան եւ երիտասարդական հավաքականների մարզիչ

Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը նշանակվել է ծանրամարտի Հայաստանի աղջիկների պատանեկան ու երիտասարդական հավաքականների մարզիչ: Aravot.am-ի հարցին, թե դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ նա հրաժարվել է մեծ սպորտ վերադառնալու մտադրությունից, Նազիկը պատասխանեց. «Բժիշկներն ասում են, որ մեծ ծանրաբեռնվածություններով մարզվելը կարող է ազդել վնասվածքիս վրա եւ վտանգ ներկայացնել առողջությանս: Սակայն հույսս չեմ կորցնում: Ուզում եմ հավատալ, որ

«Քաղաքական ճգնաժամը Ուկրաինայում սպառնալիք է ստեղծել միջազգային խաղաղությանը և անվտանգությանը». Անդրիաս Ղուկասյան

Ռուսաստանն առանց ՀԱՊԿ մասնակից պետությունների հետ խորհրդակցությունների միջամտեց Ուկրաինայի ներքին գործերին և արդեն փաստացի ռազմական ներխուժում իրականացրեց Ղրիմի Ինքնավար Հանրապետություն: ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհուրդը համաձայնություն է տվել Ռուսաստանի զինված ուժերի կիրառմանը Ուկրաինայում: Այս գործողությունները արմատապես հակասում են Ռուսաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում խախտում են Համատեղ անվտանգության պայմանագրի 1 և 2 հոդվածների դրույթները։ Անհրաժեշտ է

Սեւանում ձուկը քչացել է, ձկան գինը` «թռել»

Ծովագյուղից ձուկը Երեւան է տեղափոխվում

Ռուբեն Եգանյան. «Այսօրվա դրությամբ արդեն 50 հազար մարդու մուտք Ռուսաստան մոտակա 3-5 տարիներին արգելափակված է»

«Այսօրվա դրությամբ արդեն 50 հազար մարդու մուտք Ռուսաստան մոտակա երեքից հինգ տարիների ընթացքում արգելափակված է: Եվս 170 հազար մարդ, գտնվելով ՌԴ-ում, ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտելով, հայտնվել է որոշ մարմինների ուշադրության կենտրոնում: Նրանք հիմնականում աշխատանքային միգրանտներն են»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից սկսած՝ առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք

Արդարադատության խորհուրդը չի շտապում պատասխանել փաստաբանին. «Փաստինֆո»

Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հարցում է հղել ՀՀ արդարադատության խորհրդին, արդարադատության նախարարին և Վճռաբեկ դատարանի նախագահին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Երեմ Սարգսյանը, հարցմամբ խնդրել է պատասխանել արդյո՞ք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային համահայկական ձմեռային խաղերի Լիբանանի և Կիպրոսի կենտրոնի անդամներին

Փետրվարի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային համահայկական ձմեռային խաղերի գործադիր կոմիտեի անդամ Միսաք Նաջարյանին, Համահայկական ձմեռային խաղերի Լիբանանի կենտրոնի անդամներ Նշան Համամջյանին, Վահան Համամջյանին և Կիպրոսի գործադիր կոմիտեի անդամ Հարութ Թահմազյանին: Հյուրերը նախարարին շնորհակալություն հայտնեցին ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև ներկայացրին մարզիկների գրանցած հաջողությունները: Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց հաղթանակների կապակցությամբ

«Սպասվում են ցնցող բացահայտումներ»,- խոստանում է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին դատի տված Սամվել Հարությունյանը

Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը դատի է տվել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պարոն Հարությունյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՔԾ պետի անգործությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա «բանդայի» կողմից մի շարք հանցագործությունների մասին

Նավասարդ սրբազան. «Կավաշեն մարդը ենթակա է փչացման» (Տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր կայացավ օպերային երգիչ Արման Նշանյանի «Հայր մեր» հոլովակի շնորհանդեսը: Սա Արման Նշանյանի երգ-աղոթքն է, որը կոչվում է «Մենության գիշեր»: Սիրված դերասանն ու երգիչն ասում է, որ իրեն աղոթել սովորեցրել են տատիկն ու մայրը: «Այս երգով ուզում եմ քաջալերել մարդկանց: Մենք չպետք է մոռանանք, որ դարեր շարունակ մեզ պահել է մեր

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով լրացուցիչ փորձաքննություն կիրականացվի

2014 թ. փետրվարի 28-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Դատական նիստին տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը չէին ներկայացել, ինչը կողմերը գնահատեցին որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ: Հարկ է նշել, որ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը նախորդ դատական նիստերից մեկում հայտարարել էին,

Դժբախտ պատահար Րաֆֆու փողոցում

Մարտի 3-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի թիվ 12 շենքի 9-րդ հարկի բնակարանի պատուհանից անձը չպարզված քաղաքացին ընկել է ցած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 31 շենքի բնակիչ` 1934 թ. ծնված Փ. Ա.-ը կենցաղային աշխատանքներ իրականացնելիս ցած է ընկել 8-րդ հարկից և

ԱՄՆ պետդեպի զեկույց. Հայաստանի մեդիան 2013 թվականի ընթացքում վերահսկվել է. media.am

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է իր «Մարդու իրավունքներ 2013. Հայաստան» տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է նաեւ երկրում մամուլի եւ խոսքի ազատությանը: Զեկույցի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները միշտ չէ, որ պահպանում են մամուլի եւ խոսքի ազատության իրավունքները: Տպագիր, օնլայն եւ հեռարձակող մեդիան 2013 թվականի ընթացքում վերահսկվել է կամ, որպես կանոն, արտահայտել է իշխանամետ տեսակետներ: Նախորդ տարի արձանագրվել են

Մարտունիում, Իջևանում և Դիլիջանում զենք-զինամթերք են հանձնել

Մարտունի քաղաքի մի բնակիչ փետրվարի 28-ին ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին և կամավոր հանձնել 12 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննություն: *** Փետրվարի 28-ին Գանձաքար գյուղի մի բնակիչ ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի` 65, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ: Ներկայացվածն

ԱԺ-ի գազի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը. «Փաստինֆո»

Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նիստն այս պահին դեռ չի ավարտվել: Նշենք, որ հանձնաժողովի կազմում ՀՀԿ խմբակցությունից ընդգրկված են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան

Մակեյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Ես ուղղակի վատ եմ զգում, որ նախկին նախագահը նման բան է ասում»

Մարտի 1-ի հանրահավաքում իր ելույթի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական հաղորդագրությունն ուղարկեց ԲՀԿ-ին՝ ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)։  Այս հայտարարությունը բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ համեմատությունը

Տուգանային հրապարակ տեղափոխված 70 մեքենաներից 18-ի վարորդները եղել են անսթափ վիճակում

Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 70 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու հատուկ սարքավորում, 18 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը`

Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմադիրի դրոշակը փոխանցել է Գագիկ Ծառուկյանի՞ն (Տեսանյութ)

«Չեմ կարծում, եթե Գագիկ Ծառուկյանն ինքը ընդունում է այդ փոխանցումը, թող հայտարարի: Միգուցե դա ցանկություն է, որ այդպես լինի»,-հարցին՝ մարտի 1-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից արդյոք այնպիսի տպավորությո՞ւն էր ստեղծվում, որ Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր դրոշակը փոխանցեց Գագիկ Ծառուկյանին, այսպես պատասխանեց նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը: Պարոն Շիրխանյանը նշեց, որ ինքը չի մասնակցել հանրահավաքին ու մանրամասնեց. «Հարյուրավոր

Ավտոտնակում կայանված «ՎԱԶ-21074»-ը ինքնաբերաբար հետընթաց շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին

Մարտի 2-ին, ժամը 22.20-ին, Երևանի Դավիթաշենի 1-ին փողոցի տներից մեկի ավտոտնակում կայանված և շարժիչն անջատված վիճակում գտնվող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետընթաց շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Արագածոտնի մարզպետի տանը անհայտ սարքեր են հայտնաբերվել

«Ոստիկանությունը պարտավոր չէ նման դեպքի մանրամասներն ինձ ասելու»,- ասաց քաղաքապետը` պատասխանելով մեր հարցին, թե չեք հետաքրքրվում` ինչ է կատարվում մարզպետի տանը:

Վարչապետը հանդիպեց մի շարք գյուղերի բնակիչների հետ և ծանոթացավ համայնքապետերի հաշվետվություններին

Մարտի 1-ին և 2-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր, Խրամորթ և Խնապատ, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը, միաժամանակ, հանդիպումներ ունենալով տեղի բնակչության հետ: Նախիջևանիկ և Վարդաձոր համայնքներում Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ գյուղերի ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերը

ԱԺ նախագահը ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակման արարողությանը

Մարտի 2-ին Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում տեղի ունեցավ Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, բարձրաստիճան անձինք, մարզասերներ: Հիշեցնենք, որ Համահայկական ձմեռային առաջին խաղերը մեկնարկել են փետրվարի 24-ին: Ձմեռային առաջին խաղերին մասնակցել է 11 պետության 22 քաղաքի մոտ 400 մասնակից: Խաղացանկում ընդգրկված մարզաձեւերից երեքը` դահուկ, լեռնադահուկ

ՄԻՊ-ը պարզաբանում է ԴԱՀԿ աշխատակիցների գործողությունների թերացումները

Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ ԴԱՀԿ ծառայությունը կատարել կամ չի կատարել գույքագրում, ծանուցում, բայց կայացրել է արդեն գողացված գույքի վերաբերյալ ուղղակի վաճառքի մասին որոշում:

Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված գործերը վերջերս անընդհատ հետաձգվում են (Տեսանյութ)

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունն այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց: ՀՔԾ քննիչ Լյովա Մելքոնյանը դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ հիվանդության պատճառով չի կարողանա ներկայանալ եւ խնդրել էր հետաձգել դատական նիստը: «Վերջին մեկ շաբաթվա մեջ, իմ դեմ հարուցված գործերն անընդհատ հետաձգվում են: Նախորդ գործով տուժող ոստիկանն էր

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031