Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկ Ավդալյանը` աղջիկների պատանեկան եւ երիտասարդական հավաքականների մարզիչ

Մարտ 03,2014 14:26

Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը նշանակվել է ծանրամարտի Հայաստանի աղջիկների պատանեկան ու երիտասարդական հավաքականների մարզիչ: Aravot.am-ի հարցին, թե դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ նա հրաժարվել է մեծ սպորտ վերադառնալու մտադրությունից, Նազիկը պատասխանեց. «Բժիշկներն ասում են, որ մեծ ծանրաբեռնվածություններով մարզվելը կարող է ազդել վնասվածքիս վրա եւ վտանգ ներկայացնել առողջությանս: Սակայն հույսս չեմ կորցնում: Ուզում եմ հավատալ, որ մի օր, այնուամենայնիվ, կմտնեմ մեծ մրցահարթակ»:

Նազիկը ներկայացրեց նաեւ իր մարզչական առաջիկա ծրագրերը: «Մարտի 16-ից պատանիների հետ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ծաղկաձորում, որին կմասնակցի 10 մարզուհի: Հավաքից հետո կմեկնենք Լեհաստան` Եվրոպայի պատանեկան առաջնություն: Դրանից հետո կսկսեմ աշխատել նաեւ երիտասարդների հետ», – ասաց Նազիկ Ավդալյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31