Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց. «Մեկ գիշերում Ղրիմը հանձնվեց Ուկրաինային, այնպես, ինչպես Արցախն ու Նախիջեւանը տրվեցին Ադրբեջանին»

Մարտ 03,2014 14:29

Այսօր քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը «Հենարան» ակումբում անդրադառնալով տարածաշրջանում առկա զարգացումներին, կարեւորեց Հայաստանի համար Իրանի շուրջ կատարվող իրադարձությունները: Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ «Հասկանալի է, որ դրական տեղաշարժ դժվար թե լինի Արեւմուտք-Իրան հարաբերություններում: Բայց այդ ընթացքում Հայաստանի համար դրական երկու իրադարձություն է տեղի ունեցել: Մեկը այն է, որ հայտնվել են շահագրգիռ կողմեր` Չինաստանը, չինական բանկը, որ համաձայնել են ֆինանսավորել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը: Թուրքիայի եւ Ադրբեջանի շատ նկրտումներ այս երկաթգծի շահագործումից ի չիք կլինեն: Պարսկաստանի միջոցով մենք կկապվենք լայն աշխարհի ու շուկաների հետ: Եվ ի վերջո ոչ մեկը չի ասի, որ Հայաստանը մեկուսացված է, սխալ քաղաքականություն է վարում Արցախի հարցում: Իսկ հաջորդ կարեւոր իրադարձությունը՝ դա հայ եպիսկոպոս, սիրիահայերի առաջնորդ Արմաշ Նալբանդյանի այցն է ԱՄՆ: Նա փորձեց համոզել, որ դադար տրվի լարված հակամարտությանը ու ապացուցել, որ պետք չէ օգնություն հատկացնել ահաբեկիչներին: Հայ եպիսկոպոսի այցը կարեւոր էր սիրիահայության համար: Այս առումով կա կոնկրետ նպատակ` վերացնելու քրիստոնեական, հայկական համայնքը Սիրիայում, որն ամենազորեղն է»:

Սերգեյ Շաքարյանցը վերլուծեց նաեւ ուկրաինական իրադարձությունները, անդրադառնալով Ռուսաստանի վարած քաղաքականությանը, Ղրիմում տեղի ունեցող խառնաշփոթին: Այս առումով Սերգեյ Շաքարյանցը գտնում է, որ Ղրիմի անկախանալուց, կամ եթե այնպես ստացվի, որ այն վերադարձվի Ռուսաստանին, ապա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը կհեշտանա ու այդ ժամանակ ստիպված կլինեն Հայաստանին վերադարձնել նաեւ Նախիջեւանը:
Սերգեյ Շաքարյանցի մեկնաբանմամբ՝ երկուսի դեպքում էլ պատմական իրողությունն է խախտվել՝ «Մեկ գիշերում որոշվեց ու Ղրիմը հանձնվեց Ուկրաինային, այնպես, ինչպես Արցախն ու Նախիջեւանը տրվեցին Ադրբեջանին»:

Սերգեյ Շաքարյանցը նաեւ ավելացրեց, որ Ղրիմի անկախացումը, թեկուզ եւ վերադարձը Ռուսաստան՝ արդյունավետ կլինի Հայաստանի համար:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    ,, Ուժն է որոշում իրավունքը,,

  2. Andranik says:

    THE MIGHT IS RIGHT…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31