Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Ակտիվիստների մեջ նաեւ իմ տղան էր, որի համար ես շատ հպարտ եմ»

Ես այսուհետ ուզում եմ իմանալ, թե իմ քաղաքում կամ իմ երկրում որոշումներն ինչպես են կայանում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ Մինսկի խմբի համանախագահի նշանակման մասին

«Ամերիկայի Ձայն». Ջեյմս Ուորլիքի նշանակմանն անդրադարձել է նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը «Մենք չենք կարող խորհրդի և առաջնորդության առավել լավ խոսքեր հղել հույժ կարևոր այս պաշտոնը ստանձնող դեսպան Ուորլիքին, քան այն խոսքերը, որոնք Սպիտակ տան պաշտոնը ստանձնելուց ասել է մեր նախագահը, որը հրապարակայնորեն պարտավորություն է ստանձնել Ամերիկայի ժողովրդի նկատմամբ առ այն, որ կաշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև և

ԱՐՏԱԳԱՂԹ

Мальчик хочет в Тамбов.

Երեւանի նախկին ճարտարապետ. «Ժամանակին ռայկոմ էին բացում իրենց մտերիմների համար, հիմա էլ պետկոմ են բացում»

Եթե մեծ երկիր լիներ, մեծ մակերես, քաղաքներ, գյուղեր, կարելի էր, բայց մի պստիկ երկրի համար ծայրից ծայր մի քանի ժամվա ճանապարհ է, այդպիսի ապարատ ունենալն ավելորդ շռայլություն է։

Ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանը փորձել է վերացնե՞լ իր նախկին գործընկեր ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին

Ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանը իր տեսակով այնպիսիներից է, ով կարող է զինվորին ուղարկել պատերազմի դաշտ եւ փամփուշտ չուղարկել, բայց չի հասկանում, որ վայրահաչություններով զբաղվելու ժամանակը չէ, փշի պես կանգնելու է կոկորդում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գործարար Արագած Ախոյանը՝ անդրադառնալով իր եւ իր նախկին գործընկեր Հրաչ Կապրիելյանի տարաձայնություններին: Նրանց միջեւ տարաձայնությունների

Թուրքիայի բանակը կոչ է անում պահպանել հանգստություն ու զսպվածություն

«Ազատություն» ռադիոկայան. Զինված ուժերի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ բանակն ուշիուշով հետևում է իր ծառայողների նկատմամբ իրականացվող հետաքննություններին Թուրքիայի զինված ուժերը, Ստամբուլի դատարանի կողմից «Էրգենեկոն»-ի դավադրության գործով մի շարք գործող և թոշակի անցած զինծառայողներին Ստամբուլի դատարանի կողմից դատավճիռներ օգոստոսի 5-ին ներկայացնելուց հետո, հանդես են եկել հանգստություն և զսպվածություն պահպանելու կոչով: Ըստ թուրքական «Հուրիեթ» պարբերականի,

«Ինչով է ժողովուրդը տուժված, երբ իր հանդիսավարը պետք է լինի քյաբաբ-խորովածի աշխարհից կամ ռաբիս». Լիանա Զուրաբյան

«Ասմունքի աշխարհում ամիսը երկու անգամ պոեզիայի երեկոներ են լինում ու դահլիճը լեփ-լեցուն է: Ըստ իս` այժմ մարդիկ ավելի մոտ են կանգնած ասմունքին եւ թյուր է այն կարծիքը, որ տարիների ընթացքում նրանք հեռացվել են պոեզիայից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդները որքանով են մոտ կանգնած ասմունքին եւ պոեզիային թեմայի շուրջ նշեց ասմունքող Լիանա Զուրաբյանը: Բանախոսի համոզմամբ, եթե

Տեր Վահրամը աղմկահարույց նամակի մասին. «Նամակը Արիս արքեպիսկոպոսի անձնական էլ.փոստից էր»

Aravot.am-ը տեղեկացրել է, որ օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք էր հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Ըստ մեզ հասած նամակի, Նուրհան արքեպիսկոպոսը նաեւ մտահոգություն էր հայտնել, թե

Ընդդիմությունը ավիաբազա է գրավել

Vz.ru-ի փոխանցմամբ` Սիրիական ընդդիմությունը Հալեպ նահանգի հյուսիսային հատվածում ռազմավարական նշանակություն ունեցող ավիաբազա է գրավել: Նշվում է նաեւ, որ ապստամբները վերջին ամիսների ընթացքում դաժանորեն մարտնչել են բազայի համար` Մենահ շրջանի մոտակայքում։   Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Գաղտնի բանակցություններ` Աֆղանստանի հետ

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները սկսել են գաղտնի բանակցություններ վարել Աֆղանստանի կառավարության հետ, գրում է Associated Press-ը նշելով, որ դրա նպատակը  երկրում հակամարտության խաղաղ հաղթահարմանն ուղղված ակցիաներ անելն է: Գործակալության փոխանցմամբ` այդ բանակցությունները վկայում են այն մասին, որ երկու կողմերն էլ շահագրգիռ են խաղաղ գործընթացի արագացմամբ:   Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

«Տաք ջրում» անչափահասի բռնաբարության մեջ կասկածվում է ոստիկանը

Pastinfo.am.  Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում Սևան քաղաքի 13-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ կասկածվող 24-ամյա Վահագն Համբարձումյանը, պարզվում է,  ոստիկան է։ Ընդ որում, նա միայնակ չի եղել, այլ 25-ամյա Սասուն Աբրահամյանի հետ: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, գործը ոստիկանությունից  փոխանցվել է  Հատուկ քննչական ծառայությանը: Սկզբնապես գործը քննվում էր   Ոստիկանության քննչական գլխավոր վարչության

Գառնիկ Մարգարյան․ «Ամենից շատ թալանել է Ռոբերտ Քոչարյանը»․ (Տեսանյութ)

«Հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունը» շարունակում է բացահայտել, թե հայաստանյան պաշտոնյանների թալանի չափը: Գառնիկ Մարգարյանը վստահեցնում է, որ ոչ միայն հայ պաշտոնյաններն են անօրինական ճանապարհով իրենց ունեցվածքը գրանցում կանանց կամ հարազատների անուններով: Կոռուպցիայի դեմ պայքարում, ըստ նրա, Հայաստանը պետք է հետեւի ՌԴ-ի օրինակին եւ ընդունի մի օրենքը, որը Ռուսաստանում արդեն կյանքի է կոչվել մեկ տարի առաջ։ Նրա

«Ռոբերտ Քոչարյանը Սասուն Միքայելյանին խնդրել է, որ գրվի նրա ջոկատի մեջ, բայց կռվին չմասնակցի». (Տեսանյութ)

«Ռոբերտ Քոչարյանը երբեք կռվի դաշտում չի եղել: Նա Սասուն Միքայելյանին անընդհատ խնդրում էր, որ ընդունի իր ջոկատի մեջ, բայց Սասուն Միքայելյանը չարեց, չընդունեց, որովհետեւ ուզում էր ջոկատում գրվի, բայց դրախտ պտտվի, չմասնակցի ոչ մի բանի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց կոնգրեսական Վարդգես Սարգսյանը: Նա պատմեց, որ Ռոբերտ Քոչարյանը հենց միայն այդ արարքի համար Սասուն

Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյայի ցուցմունքը՝ իր փեսացուի սպանության գործով

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարտին Սարոյանը հրապարակեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ դստեր` Մանյայի նախաքննական ցուցմունքը: Հիշեցնենք, որ Մանյայի փեսացուին՝ 27-ամյա Կարեն Եսայանին, դաժանաբար սպանել էին նրանց նշանադրության օրը: Մանյան նախաքննական մարմնին տեղեկացրել էր, որ Կարեն Եսայանին ծանոթ է դպրոցական տարիներից, իր դասընկերն է եղել, նրան վերջին անգամ տեսել է 2012

Կոնգրեսական. «Ղարաբաղցիները Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտքերն էին կրծում մինչեւ վերեւ»․ (Տեսանյութ)

«ԼՂՀ պաշտպանության նախարարը չուզողի դերում է, ոչ ավելին: Ով էլ նման բան ասում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի չուզողի դերում է: Բայց չեն հասկանում այդքանը, որ միակ նախագահն է եղել 3-ից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել, արդար մարդ է եղել: Իր արդարության, իր գրագիտության համար նախանձությունից տրաքում, այդպիսի բաներ են ասում»,- Aravot.am-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախարար

«Տարո՛ն, իջիր խաղանք»,- ակտիվիստները «գրավեցին» քաղաքապետարանը․ (Տեսանյութեր)

«Տարոն իջիր խաղանք: Եթե խաղալու ես, շուտ իջիր, մամաս ասել է շուտ գնամ տուն, ջրոցի կամ բռնոցի ենք խաղալու շուտ իջիր»,- այս կոչերով այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց են հավաքվել «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները եւ պատրաստվում ե պայմանականորեն գրավել քաղաքապետարանի շենքը: Հավաքված ակտիվիստները ծաղրածուի գլխարկներով են եւ փոքրիկ ինքնաձիգներով եւ քաղաքապետարանի տարբեր մուտքերի

Արգելվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 432-Ա հրամանի հիման վրա «Երևան Կաթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակներից 2013 թվականի հուլիսի 25-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակները ՄԱՖԱՄ և

«Ամեն ինչ այնքան թերի է, սխալ ու խառնակ». Հայտնի խոսքեր սիրված գրքերից

«Ի՞նչ տարօրինակ մարդիկ եք, դուք՝ արվեստագետներդ: Դուք ուզում եք հայտնի լինել, բայց երբ հայտնի ենք դառնում, ուրախ չեք: Վատ է, որ մարդիկ խոսում են քո մասին, բայց ավելի վատ է, երբ չեն խոսում». Այս խոսքերը Դորիան Գրեի դիմանկարից է: Դիանա Ադամյանի ամենասիրած տողերն են. «Ես սա կարդացել եմ անգլերեն սեղմավեպով: Ամենասկզբում է եղել, աչք է

Վարդան Ղուկասյանը դատարանին խնդրել է իրեն այլեւս չանհանգստացնել

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Դատը սկսվելուն պես, դատավոր Մարտին Սարոյանը տեղեկացրեց, որ ցրիչները այցելել են դատակոչված վկա Հովհաննես Եգանյանի բնակարան, որի դուռը փակ են գտել, իսկ դռան հետեւից մի կին նախազգուշացրել է` մեզ այս թեմայով այլեւս չանհանգստացնեք: Վարդան Ղուկասյանն

«Աննայի հետ ծանոթությունը պատահականություն չէր, այլ ընտրություն»

Բոլորս պատասխանատու ենք մեր կտավի համար: Ընդհանրապես  սեր նկարելու համար հմուտ ձեռքեր ունենալը բավական չէ, պետք է նախ սովորել վրձինը ճիշտ բռնել, հետո հիանալի գունային ճաշակ ունենալ և վերջում անպայման կարողանալ  կտավիդ վերևից նայել: Ինչպես կյանքում, այնպես էլ նկարչության մեջ, դու ես քո նկարի պատասխանատուն, եթե ուզում ես, որ այն լավ ստացվի պետք է կարողնալ

Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է մրցավարական կազմի հետ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպում ունեցավ ՀՖՖ մրցավարական կազմի հետ, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից: ՀՖՖ նախագահը մրցավարական կազմին  հանգամանորեն ներկայացրեց ՀՖՖ փորձագիտական կոմիտեի, ՀՖՖ նախագահի ներկայացուցիչների կատարած մանրակրկիտ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները` կապված ս.թ. հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր

«Զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն»․ ՊՆ

Օգոստոսի 3-ին, ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակած կրակոցից ձախ բազկային հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել  N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը: Անհապաղ բուժօգնություն ցույց տալու նպատակով մարտական հենակետ է մեկնել շտապ օգնության անձնակազմ, որի ուղղությամբ հակառակորդի մարտական հենակետից արձակվել են կրակոցներ, որոնք դիպել են շտապ օգնության ավտոմեքենայի թափքին: Օգոստոսի 5-ին,

Новости-Грузия. «Բիձինա Իվանիշվիլին իր աշխատավարձը բարեգործության է տալիս»

Վրաստանի միլիարդատեր վարչապետը` Բիձինա Իվանիշվիլին իր աշխատավարձը փոխանցում է կարիքավորների օգնության տարբեր հիմնադրամներին: Այս մասին օգոստոսի 6-ին «Նովոստի-Գռուզիա» լրատվականի թղթակցին է ասել վարչապետի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ըստ նրա, Վրաստանի վարչապետն ամսական ստանում է 4 500 լարի աշխատավարձ (մոտ 1 միլիոն 100 հազար դրամ): «Վրաստանի վարչապետն իր աշխատավարձն ամեն ամիս փոխանցում է տարբեր հիմնադրամներին, ինչպիսիք են`

«Սաղինն էլ չեն տալիս, ո՞ւմն են տալիս, որ. «Վանաձոր-քիմպրոմ»-ի աշխատողները ոտքի են ելել

ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքում են աշխատավարձերը չստանալուց:

Ֆրանսիայում տեղի ունեցան Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումներ

Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս» համահայկական միության նախաձեռնությամբ օգոստոսի 4­-ին Մանդելյո քաղաքում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-­ամյակին: «Ազատ Արցախը 25 տարեկան է» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մանդելյոյի քաղաքապետ Անրի Լերուան, քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայկական համայնքի 500-­ից ավելի ներկայացուցիչներ:  Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ

Visual News. Դավիթ Յուխանյանի պատկերները

Այծեղջյուրի և ութոտնուկի պատկերները հեռավորությունից նայելիս գեղեցիկ են երևում, բայց փոքր-ինչ մոտիկից նայելով` նկարում բառացիորեն հազարավոր անակնկալներ են բացահայտվում: Գրում է «Վիզուալ նյուզ» պարբերականը` հայ արվեստագետ Դավիթ Յուխանյանի աշխատանքների մասին: Նա նկարը ստեղծել է համադրելով փոքր, առանձին պատկերներ, որոնք կատարելապես ձևավորում են ամբողջ պատկերը, իսկ յուրաքանչյուր տարրի նախագծումը պարզապես ցնցող է: Մոտիկից նայելով` հնարավոր է

ՊԵԿ-ը մաքսային վճարների նախորդ տարվա ցուցանիշը համեմատելու համար, չի հրապարակել

Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, խոշոր հարկ վճարողների ներմուծման ծավալները նվազել են

Անահիտ Բախշյանն էլ էր այսօր միացել տաքսու վարորդների բողոքին։ Նրան էլ են տուգանել արդեն 6 անգամ (Տեսանյութ)

Ինչպես մեքենան կայանել Երեւանում, որպեսզի չտուգանվես։ Այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով մոտ 15 տաքսու վարորդներ այսօր ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց: Բարձր տրամադրությունով մտնում ես տուն, մեկ էլ տնեցիք բերում են 8 հատ ակտ դնում են դեմդ, ամեն մեկը 5000 դրամ, երեխուն ասում եմ՝ էտ օրը հաց չուտես, որ տանեմ էտ ակտերը մուծեմ,- ասում է

Ավարտվել է անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու եւ նրանց շահագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է անչափահասներին շահագործման ենթարկելու, անչափահասին հանցագործություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա. Գիվարգիզովը 2013թ. հունվար ամսին հավաքագրել է ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասների եւ, օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը, հետագայում նրանց բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ

Աշխարհի ամենաթանկ օծանելիքները

5. Ralph Lauren Perfume Notorious – 3.450  $: Այս օծանելիքը նախընտրում են հիմնականում 25 տարեկանից բարձր կանայք: 4. Ora Ito’s fragrance – 6.800 $: Օծանելիքի սրվակը պատված է ոսկով:Բույրը իր մեջ ներառում է լիլիայի, պիոնի և վարդի բույրերի համադրություն: 3. Carats LUXE Edition Perfum – -45.000 $: Օծանելիքի սրվակը պատրաստված է ոսկուց, իսկ սրվակի գլխին ադամանդ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031