Օրվա լրահոսը

Սյունիքի Քաշունի գյուղում ընդամենը 7 բնակիչ է ապրում

Սյունիքի մարզի Քաշունի գյուղը մարզի ամենասակավաբնակ գյուղն է, որտեղ այսօր ապրում է ընդամենը 7 բնակիչ: Գորիսի տարածաշրջանի այս գյուղը պաշտոնական տվյալներով ունի 27 բնակիչ, բայց միայն 7-ն է մշտական բնակություն հաստատում գյուղում: Քաշունին այսօր կենդանի է պահում ընդամենը 4 ընտանիք, գյուղի մյուս տներից վաղուց ծուխ չի ելնում, փոխարենը՝ կողպած դռներով անմարդաբնակ ու լքված տներ են

Պարույր Հայրիկյան. «Շանթ Հարությունյանը իրեն դրսեւորեց որպես Ավարայրի ճակատամարտի զինվոր»

Այսօր  «Հայելի» ակումբում  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Շանթ Հարությունյանի հեղափոխությանը, եւ նրան, թե ինչու այն չստացվեց, ինչու նրա կողքին ընդդիմադիր ուժեր չհավաքվեցին, ասաց. «Հեղափոխության զարգացման համար դու նախ ինքդ պետք է հեղափոխական լինես քո էությամբ: Շանթը իր բողոքի ակցիան կազմակերպեց, այն շատ բուռն էր: Ես ողջունում եմ, ընդունում եմ նրա ներկայացրած արժեքները, բայց այն

Պարույր Հայրիկյան ներկայացրեց հարցման արդյունքները. Ժողովուրդը դեմ է Մաքսային միությանը

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Հայելի» ակումբում խոսեց Մաքսային միության վերաբերյալ իր կազմակերպած հարցման մասին, ներկայացնելով տվյալներ:  Պարույր Հայրիկյանի խոսքով` սխալներ թույլ չտալու համար պետք է փորձել շրջահայաց լինել, կամ էլ` սխալվի նա, ով կրելու է դրա արդյունքները: Ըստ նրա, երբ ժողովուրդն է սխալվում` նա կարող է իր սխալն ուղղել, իսկ երբ քաղաքական գործիչն է

Ի՞նչ են ակնկալում Անկարան ու Բաքուն Պուտինից

Ո՞ր տարբերակը կընտրի այսօրվա Ռուսաստանը Ղարաբաղի հարցում

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 21.00–ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 21.00–ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և

ՕԵԿ-ական պատգամավորին պաշտոն են տալիս

Այսօր քառօրյա նիստերի հերթական օրվա մեկնարկին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դիմում ունի Խաչիկ Հարությունյանից`պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին: Աբրահամյանն ասաց, որ Հարությունյանի որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հետ: Թե ի՞նչ աշխատանքի է անցնելու Խաչիկ Հարությունյանը`Աբրահամյանը չմանրամասնեց:  Այս պահին խորհրդարանն անցավ 2014 թվականի բյուջեի քննարկմանը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

ՀՀԿ-ական պատգամավորը «Ժառանգության» սարքած ծուղակի մասին

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով, «ԼՂ անկախությունը ճանաչելու մասին» նախագիծը, որն այսօր «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ կքննվի ԱԺ-ում, ծուղակ է:  «Որոշ քաղաքական ուժեր, ցավոք սրտի, փորձում են դրսի ուժերի համար քաղաքական դիվիդենտ շահել: Ամբողջ մի արկածախնդիր կուսակցություն փորձում է այդ հարցը կրկին մտցնել ԱԺ օրակարգ»,-այսօր «Peoplematter» ակումբում ասաց պարոն Ավետիսյանը: Նա հիշեցրեց՝ այդ

Հրանուշ Խառատյան. «Բնակչության առնվազն քսան տոկոսը կաներ Շանթի արածը»

«Հասարակական կյանքի եւ հանրային կյանքի իրավունքները եւ շատ պաշտպանված են, եւ հեշտությամբ կարող են խաթարվել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով Շանթ Հարությունյանին, ասաց, որ նրա արածը ճիչ էր. «Մարդիկ, ուշքի եկեք, ես շնչահեղձ եմ լինում…Մեր բնակչության առնվազն ութսուն տոկոսը շնչահեղձ է լինում, եւ համոզված եմ առնվազն քսան տոկոսն էլ կաներ

ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծը մերժվեց

10 կողմ, մեկ ձեռնպահ քվեարկության արդյունքներով այսօր խորհրդարանը մերժեց ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված նախագիծը:  Մինչ քվեարկությունը տիկին Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ու սկսեց ելույթ ունենալ`անդրադառնալով երեկ հարցի քննարկումների ժամանակ հնչած կարծիքներին: «Բանակցային գործընթացն ի սկզբանե խաթարված է…»,-սկսեց պատգամավորը: Նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պատգամավորի

Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու՝ արվեստագետների պահանջը (լրացված կազմով)

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն   ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ  Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նախ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, որոնց կորուստն անդառնալի է: Այս ողբերգության զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես և վթարից մյուս տուժածները, գտնվում է առողջական ծանր

Հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների էստրադային երգերը

Նոյեմբերի 12-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երեկոն նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոների առթիվ։  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն առանձնացրեց այս միջոցառումը, քանի որ ընտրված ձևաչափը (երիտասարդ կոմպոզիտորների գործերը ներկայացնում են երիտասարդ կատարողները) ստեղծագործողներին հանրությանը ներկայանալու, մեծ բեմում հանդես գալու հնարավորություն է տալիս։ «Կատարողների և կոմպոզիտորների բավականին

Նոր աղանդ՝ Երևանում, համասեռամոլ աբեղա՝ Մայր Աթոռում

«Երևանում, Դավթաշենում Նազարեթ եկեղեցու անունը կրող նոր աղանդ է հայտնվել»,-այսօր «Ազդակ» մամուլի ակումբում հայտարարեց «ՄԵԼ» երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: Մանրամասնելով նոր աղանդի հետ կապված նորությունները՝ Սևակ Հովհաննիսյանը նշեց. «Թոմ Մարտիրոսյանը, չունենալով հոգևորականի մասնագիտություն, հանդիսանում է այդ աղանդավորական շարժման հոգևոր հովիվ: Աղանդը ունի հարյուրից ավելի հետևորդներ: Նրանք հավաքվում են Դավթաշենում, սեփական տան մեջ: Թոմ Մարտիրոսյանը

Անուշ Սեդրակյան. «Շանթի գործողությունները գնահատելու համար պետք է գնահատել նրա լեքսիկոնը»

Այսօր «Հայելի» ակումբում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը խոսեց վերջին օրերին կատարված իրադարձությունների մասին: «Թե ինչի հետեւանք է այդ ամենը` բոլորս տեսնում ենք: Բողոքական ակցիաների պարագայում հնչում է մի տերմին` քաղաքական անտեսվածություն»: Անուշ Սեդրակյանի խոսքով` եթե անճար չենք եւ ենթարկվում ենք քաղաքական անտեսման, ապա բողոքի բոլոր տեսակները հնարավոր են: «Երբ խոսում ենք Շանթ Հարությունյանի

Ռումինիայում սպանության փորձ կատարելու համար հետախուզվողին հայտնաբերեցին ծաղկաձորյան հյուրանոցում (Տեսանյութ)

Նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Հրազդանի բաժնի ծառայողները Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկից հայտնաբերել և բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1990 թ. ծնված Ահմադ Աբուբաքերին, որը նոյեմբերի 8-ից Ռումինիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Ղարաբաղյան հանգուցալուծման սցենարները

Երեկ Ազգային ժողովում հայրենասիրական թամաշայի օր էր՝ հերթական անգամ քննարկվում էր «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին։ Պատգամավորները, որպես կանոն, նման առիթը բաց չեն թողնում, ոմանք ԼՂՀ անկախությունն անհապաղ ճանաչելն են ներկայացնում որպես բացառիկ հայրենասիրություն, ոմանք՝ չճանաչելը, ընդ որում՝ բոլորն էլ հասկանում են, որ խորհրդարանը, միեւնույն է, չի ընդունելու այդ օրինագիծը, բայց դա չի

Բեռնատար է կողաշրջվել

Նոյեմբերի 13-ին, ժամը 01.38-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի SEX500 պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ց., ծնվ. 1972 թ.) բեռնատար ավտոմեքենան՝ բեռնված դատարկ տարաներով, ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին. տուժածներ չկան: ԱԻՆ

«Արգիշտի Կիվիրյանին սպառնում է կալանավորում»

«Մեր պայքարը Կոմիտաս 5-ի դեպքերի ժամանակ Արգիշտի Կիվիրյանի դեմ սարքած քրեական գործով շարունակվում է»,- հայտարարում է քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը։ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 16:00-ին, Արգիշտի Կիվիրյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ մեղադրանք առաջադրելու։ Ըստ Անի Կաղինյանի՝ Արգիշտիին սպառնում է կալանավորում. «Ռեժիմը ակնհայտ սկսել է ակտիվ, արժանապատիվ և պայքարող քաղաքացիների դեմ պայքար և ամեն գնով

Պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Դաշնակցության» ներկայացրած՝ Հայաստանից արտագաղթի կասեցման եւ երկրում արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծման մասին ծրագրին, «Ժողովուրդ»–ին հայտնեց, որ ծրագրի վերջնական տարբերակը պատրաստ կլինի արդեն նոյեմբերի վերջին։ – Պարոն Մինասյան, ի՞նչ քայլեր եք իրականացնում՝ կյանքի կոչելու համար ՀՅԴ– ի մշակած արտագաղթի կասեցման ծրագիրը։ – Ինչպես գիտեք, մենք հայտնել ենք, որ արտագաղթի

5 երեխաները սպասում են հորը

Նոյեմբերի 5-ի Մաշտոցի պողոտայի պայթյունների եւ բախումների ժամանակ բերման է ենթարկվել, ձերբակալվել, ապա մեղադրանք է առաջադրվել եւ կալանավորվել է հինգ երեխաների հայր, ազատամարտիկ 43-ամյա Ալեք Պողոսյանը։ Նա իր հինգ երեխաների, մոր եւ կնոջ հետ բնակվում է Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի մի անկյունում գտնվող մեկ հարկանի հյուղակում։ Երեկ, երբ այցելեցինք նշված բնակարան, ակներեւ էր, որ այն

Բակո Սահակյանն եւ Սերժ Սարգսյանը մասնակցել են զորավարժություններին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին: Նույն օրը նրանք Ստեփանակերտ քաղաքում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին: Նախագահ Սահակյանը կարեւորել է Պաշտպանության բանակի պաշտպանունակության մակարդակի հետեւողական բարձրացումը՝ այն համարելով Արցախի անվտանգության ապահովման եւ տարածաշրջանում խաղաղության

ԿԲ-ն հանուն գնաճի

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկ անսպասելի որոշում է կայացրել։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է կես տոկոսով՝ սահմանելով այն 8 տոկոս։ Ինչով է սա անսպասելի։ Սովորաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պետք է հանգեցնի տնտեսական աշխուժության եւ դրան զուգահեռ նաեւ գնաճի տեմպի արագացմանը։ Դասական տնտեսագիտական կանոններով, եթե երկրում աոկա է բարձր գնաճ, ապա կենտրոնական բանկերը նման պայմաններում բարձրացնում են

«ԱՄՆ-ը մինչև 2016 թ. նավթի ամենախոշոր արդյունահանողը կդառնա». զեկույց

«Ամերիկայի Ձայն». Էներգետիկայի միջազգային կազմակերպության համաձայն, Միացյալ Նահանգները մինչև 2016 թվականը կարող է առաջ անցնել Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից որպես նավթի ամենախոշոր արդյունահանող Էներգետիկայի միջազգային կազմակերպության համաձայն, Միացյալ Նահանգները մինչև 2016 թվականը կարող է առաջ անցնել Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից որպես նավթի ամենախոշոր արդյունահանող և հասնել երկու տասնամյակից էներգետիկայի առումով ինքնաբավ երկրի կարգավիճակի: Կազմակերպությունը երեքշաբթի օրը

Կին վարորդը հասարակական վայրում ցուցաբերել է լկտի պահվածք

shamshyan.com. նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00- ի սահմաններում, Մոսկովյան 23 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի և կին-վարորդի կողմից վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Nissan-ի վարորդը, ով

Ալիևը շարունակում է հանդիպումները Անկարայում

«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում շարունակում է հանդիպումները Թուրքիայի ղեկավարության հետ։ Երկրի նախագահ Աբդուլա Գյուլի հետհանդիպմանը հաջորդել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպումը, որի ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցությունը։ Ալիևը իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար, Հայաստանին կրկին մեղադրելով «Ադրբեջանի տարածքային

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն պնդում էր, որ Օզբիլիսը Հենոյից ու Յուրայից լավ ֆուտբոլիստ է: Կինը չէր համաձայնվում:

Ջրահեղձվել է Սևանա լճում

Նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում՝ Արտանիշ գյուղի մոտ կա ջրահեղձված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ջրահեղձվել է Ծովագյուղ գյուղի բնակիչ Պ. Կ. (ծնվ. 1972 թ.): Ժամը 14.51-ին ջրափրկարարները դուրս են բերել ջրահեղձվածի դին:  ԱԻՆ

Վարդան Պետրոսյանի գործով քննիչի հարցազրույցը. «Օրենքից դուրս ոչինչ չեմ արել»

Մենք դատարան ենք ներկայացրել այն բոլոր ապացույցները, որոնք հաստատում են իր մեղքը, որի հիման վրա էլ դատարանը կալանք է ընտրել:

Вечерняя Москва. Հրաչյա Հարությունյանի դեմ՝ ևս մեկ քրեական գործ

Հրաչյա Հարությունյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ մեղադրելով կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Հայտնում է «Վեչերնայա Մոսկվա» լրատվականը: ՌԴ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանվում է կամ տուգանք կամ ուղղիչ աշխատանք կամ ազատազրկում մինչև վեց ամիս ժամկետով: Լրատվականը գրում է, որ իրավապահ մարմինների իրենց աղբյուրները հայտնել են, որ Հարությունյանի Ռուսաստանում մնալու և աշխատելու արտոնագիրը կեղծ

Լևոն Բարսեղյանը՝ Սամվել Բալասանյանի` իր բարեկամներին ու նախկին ոստիկաններին պաշտոններ շնորհելու մասին

Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում իր գործունեության մեկ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս՝ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը  անդրադարձավ մի շատ կարևոր խնդրի` քաղաքապետարանի աշխատակազմի  հաստիքային կարիքի ուսումնասիրմանը: «Նման ուսումնասիրություն չի արվել, օրինակ` այսինչ բաժնում այսքան մարդ է աշխատում, իսկապես կարիքը կա՞ 7 մարդու այդ բաժնում աշխատելու…Էդ հետազոտությունը չի արվել, ինչքան շուտ արվի նման հետազոտություն, դա կարող է 

Hurriyet. Հայկական պատմական շենքը վարձակալման է տրվել որպես հյուրանոց

Թուրքիայում պատմական շենքը հայ համայնքին վերադարձնելուց հետո այն վարձակալման է տրվել և կօգտագործվի որպես հյուրանոց: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: «Սելամեթ հան» (փրկության տուն) շենքը Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամին է վերադարձվել 2011թ. փետրվարին: Հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ շենքը տրվել է վարձակալության և ավելացրել, որ այն ծառայելու է որպես հյուրանոց և ռեստորան, իսկ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930