Օրվա լրահոսը

Դրսո՞ւմ են կորչում

Արտերկրից մեր երկիր առաքված ծանրոցներն ու նամակները կամ տեղ չեն հասնում, կամ հասնում են վնասված ու թալանված: Նման դժգոհություն մեր խմբագրությունը շատ հաճախ է ստանում: Չնայած դրան, ծանրոցների ու նամակների համար պատասխանատու «Հայփոստ» ընկերությունը վստահեցնում է, որ կորուստները մեր երկրից դուրս են տեղի ունենում: Ընկերության լրատվական բաժնի ղեկավար Դավիթ Ղամբարյանի պարզաբանմամբ, ծանրոցների փոխադրման անվտանգությունը ապահովում

ԱԼԿՈՀՈԼԸ «ՏՈՒՆ Է ՔԱՆԴՈՒՄ»

Բժիշկների բնորոշմամբ, խմիչքից կախվածությունը գրեթե անբուժելի է Երեւանում բնակվող Արշակյանների ընտանիքի անհաջողությունները սկսվում են այն բանից հետո, երբ ընտանիքի հայրը՝ 58-ամյա Արայիկ Արշակյանը, գումար վաստակելու նպատակով կնոջն ու 2 երեխաներին թողնում է ու մեկնում Ռուսաստան: Չկարողանալով հարմար աշխատանք գտնել` Ա. Արշակյանը մոտ 3 տարի ի վիճակի չի լինում ընտանիքին օգնել: Երբ գումար է հայթայթում ու

«Ծեր» տաքսիներին արգելում են փողոց դուրս գալ

Երեկվանից Ճանապարհային ոստիկանության եւ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցները մայրաքաղաքի փողոցներում ուշադիր հսկում են, որ հայտնաբերեն բոլոր այն տաքսիները, որոնք աշխատում են առանց դեղին պետհամարանիշների, այսինքն՝ առանց լիցենզավորման: Ոստիկաններն ու տեսչության աշխատակիցները պետք է «աչքները չորս արած» զննեն երթեւեկող բոլոր տաքսիներին, եւ եթե նրանցից որեւէ մեկը հնամաշ տեսք ունենա՝ անմիջապես կանգնեցնեն ու ստուգեն

ՎՃԱՐԵՔ ԿԱՄ ՏԱՐԱԾՔՆ ԱԶԱՏԵՔ

«Հայփոստի» ղեկավարությունը դժգոհում է իր գլխավոր մասնաշենքի տաղավարների վարձակալներից, վարձակալներն էլ՝ «Հայփոստից»: «Մեզ մոտ անվտանգության կանոններն ապահովված չեն: Եթե մեկ օր չգանք գործի, ու այդ օրը մեր խանութների ապակիները կոտրեն ու ապրանքը տանեն, դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրի: Մեզ ղեկավարությունն ասում է, որ դա իրենց չի հետաքրքրում, դրա համար պատասխանատու չեն: Գոնե շենքում

Կրկին՝ «100 տոկոսանոց ցուցակի» մասին

Չնայած այն բանին, որ իշխանություններն ու մասնավորապես ՀՀԿ ներկայացուցիչները համառորեն հերքում են Երեւանի քաղաքապետի ընտրություններում որպես ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանի օգտին քվեարկելու հավաստիացում «100 տոկոսանոց ցուցակ» կոչվող բլանկներով կազմակերպված լայնամասշտաբ ստորագրահավաքի փաստը, այդուհանդերձ, այդպիսի ստորագրահավաքը մայրաքաղաքի տարբեր համայնքներում թափով շարունակվում է: Անցյալ շաբաթավերջին այդպիսի առաջադրանք ստացած մի քաղաքացի առանց իրեն շատ համոզելու համաձայնեց իր ձեռքին

ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՅԺՄ ՉՈՒՆԵՆ

Այսպիսին է իշխող մեծամասնության վերջնական պատասխանը համաներման եւ կալանավորված պատգամավորների վերաբերյալ որոշումը չեղյալ համարելու առաջարկներին: ԱԺ նախագահի մոտ մարտի 30-ին կայացել էր խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր կալանավորված պատգամավորների դիմումը՝ ուժը կորցրած ճանաչել խորհրդարանի այն որոշումները, որոնցով իրենք զրկվեցին անձեռնմխելիությունից: Խորհրդակցության ավարտից հետո խմբակցությունների ղեկավարներն ասել էին լրագրողներին, թե որոշել են սպասել՝ մինչեւ պարզ դառնա,

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի որոշ պատգամավորներ երեկ կողմ քվեարկեցին, որ օրակարգում ներառվի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությունը՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, որին ՀՀԿ-ն դեմ էր գրեթե ողջ կազմով (մի քանի հանրապետականներ քվեարկել էին ձեռնպահ): Օրենքի նախագծով առաջարկվում էր, որ որպես տաքսի կարելի լինի օգտագործել ոչ թե մինչեւ 10, այլ 15 տարվա հնության

Հերթական «ռազբորկան»

Հանցագործները, ըստ պաշտոնական վարկածի, «անհայտ անձինք են» Ըստ որոշ լուրերի, ապրիլի 4-ին իրար են բախվել Արտաշատում «Գազի Հովո» անունով հայտնի «Նորայր» ՍՊԸ-ի՝ գազալցակայանի սեփականատեր Հովիկ Ղազարյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանները: Թե որն է այս կոնֆլիկտի շարժառիթը՝ այնքան էլ պարզ չէ: ՀՀ ոստիկանությունը դեպքի առնչությամբ տարածած իր հաղորդագրության մեջ միտումնավոր կերպով չի մատնանշել

«ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է, ԵՎ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

Վստահ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը – «Բարգավաճ Հայաստանը» եւս, մյուս կուսակցությունների նման, հայտարարում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է հաղթելու նպատակով. իրո՞ք այդքան մարտական եք տրամադրված: – Իսկ ինչո՞ւ եք կասկածում, մի՞թե ձեզ համար պարզ չէ, որ Ծառուկյան Գագիկը ինչ որ անում է, անում է ամենաբարձր մակարդակով՝ միայն ամենալավը: Մեր ցանկությունն

«ՈՒՆԵՆՔ ԿԱՅՈՒՆ, ՀՍՏԱԿ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Առաջիկա ընտրությունների դրական եւ բացասական կողմերը՝ ըստ Հրանուշ Խառատյանի Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները «հենց այս տարի եւ այս ձեւով» ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համարում է ուշագրավ ու կարծում է, որ այդ ընտրությունները զգալի չափով պետք է փոխեն քաղաքական հարաբերությունների ձեւավորման ընթացքը: Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնում, որ այս ընտրությունները եւս, ինչպես Հայաստանում մինչ օրս տեղի

ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ՓՈԽԵԼ

Երեկ Անկարայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ իր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին չի փոխել. «Ես իմ տեսակետները չեմ փոխել: Բայց ես կուզեի կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք եւ հայ ժողովուրդների տեսակետների վրա: Եթե նրանք կարող են առաջ շարժվել՝ լուծելով իրենց ողբերգական ու դժվարին պատմության խնդիրները, այս պայմաններում ողջ աշխարհը նրանց պետք

ԿԱՆԱՆՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ԼՈՆԴՈՆ- 2012-Ի ԾՐԱԳՐՈ՞ՒՄ

Արտասահմանյան մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մտադիր է այս տարվա օգոստոսի 13-ին Բեռլինում նշանակված գործկոմի նիստում վերջնականապես կողմնորոշվել, թե կանանց սիրողական բռնցքամարտն արժե՞ ընդգրկել 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագիր: ՄՕԿ-ը ժամանակին հայտարարել է, որ այդ խնդրով սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) ներկայացրած միջնորդությունը քննարկման փուլում է: Հիշեցնենք, որ

Ապրիլի 4

ԽՈՅ (21.03-20.04)- Բավական է տխրեք, փոքրիկ անհաջողությունների հետեւանքով կյանքը չի վերջանում: Կյանքին նայեք գունավոր ակնոցով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ է հուզում, բայց դրանք իմանալու համար ոչ թե դիմեք խորամանկությունների, այլ պարզապես ուղիղ հարցրեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ավելի լավ է չզբաղվեք բիզնեսով, որովհետեւ հաջողության հասնելը քիչ հավանական է: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա ընթացքում անսպասելի լուրեր

ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ «ԿԱԴԻԼԱԿԸ» ՇՈՅՈ՞ՒՄ ԵՆ ՁԵԶ Ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուր մարդ, նույնիսկ՝ Ռոկֆելերի թոռը, երազում է հարստանալ։ Երբեմն այդ երազանքը իրականություն է դառնում։ Ցանկանո՞ւմ եք իմանալ՝ ինչպիսին են միլիոնատեր դառնալու ձեր հնարավորությունները։ Այդ դեպքում պատասխանեք ներքոշարադրյալ թեստի հարցերին: 1. Ինչպե՞ս է հնարավոր հեշտությամբ փող աշխատել. ա) աշխատել, աշխատել ու կրկին աշխատել, ռիսկի դիմել եւ

Գործարար մարդու տասը պատվիրանները

1. Հարգե՛ք իշխանությունը: Բիզնեսում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հարգել գործընկերներին եւ այն պետության օրենքները, որտեղ գործունեություն եք ծավալում: Հավասարապես հարգեք թե՛ ձեր ղեկավարներին, թե՛ ձեզ հավասար հասարակական դիրք ունեցող աշխատողներին եւ թե՛ ձեր ենթականերին: 2. Եղե՛ք նպատակասլաց, քանզի նպատակին հասնելու համար հարկ է կենտրոնացնել ողջ կենսական ուժը: Ձեր առջեւ միշտ կոնկրետ նպատակ դրեք եւ

ՄԵՐՍՈՒՄՆ ԷՐՈՏԻԿԱ ՉԷ

Բայց կարող է այդպիսին դառնալ մերսվողի մտքում «Մի ժամանակ անընդհատ գլխացավ էի ունենում, գիշերները չէի կարողանում քնել, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գնալ մերսումների: Մի քանի ամիս հաճախելուց հետո ինքնազգացողությունս լավացավ, բայց հետո մերսման կուրսը կիսատ թողեցի. նախ շատ թանկ էր, հետո էլ մեր բակում սկսել էին չարախոսել, թեպետ չգիտեմ՝ ինչ վատ բան կա դրանում»,- «Առավոտի»

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ երկրորդ ՀԱՐԱԶԱՏ ԽԱՂԵՐ Եվ հիմա Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան իմ սենյակում նստած՝ իմ ու Խչոյի զրույցն եմ հիշելով գրի առնում, ավելի ճիշտ՝ ավարտում, իսկ ավելի ճիշտ՝ իմ ու Խչոյի էդ ամբողջ խոսակցությունն արդեն երրորդ շաբաթն է՝ հիշելով գրի եմ առնում Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան իմ էս սենյակում, իսկ ավելի ստույգ՝

Հաղթանակի գինը

Մեծ սպորտում հաղթանակները հեշտ չեն տրվում: Առաջինը դառնալու համար մարզիկը պետք է կամավոր հրաժարվի առօրյա կյանքի բազմաթիվ հաճույքներից ու վայելքներից, երբեմն նաեւ՝ ընտանիքի անդամների ու հարազատների հետ շփումներից, յուրաքանչյուր օրվա մեծ մասն անցկացնի դահլիճում կամ ստադիոնում, մարզումների ժամանակ, ինչպես ասում են, «սեփական քաշով մեկ քրտինք թափի», սնվի չափավոր, այն էլ, միայն՝ ինչ թույլատրել է մարզիչը

ՈՐՊԵՍԶԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԱՇԽԱՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

Կայացավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որում քննարկվեցին եւ ընդունվեցին մի շարք կարեւոր որոշումներ: Դրանց շուրջ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ: – Սկսվել է Լոնդոն-2012-ի նախապատրաստության քառամյա փուլը: Կարծում եմ, որ գործկոմի նիստի օրակարգային հարցերը գլխավորապես դրան պետք է ուղղված լինեին: – Անշուշտ: Չնայած ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությունն անցած ժամանակաընթացքում

«Հայ կնոջ կերպար գոյություն չունի»

Կարծում է «Ամբողջը եւ հիմա» ցուցահանդեսի կազմակերպիչ Եվա Խաչատրյանը «Ամբողջը եւ հիմա». այս կարգախոսը 1968-ին սեռական հեղափոխության նշանաբաններից էր, որը մի խումբ հայուհիներ համապատասխանեցրել են կանանց հայաստանյան խնդիրների համատեքստին: Հենց այս կարգախոսի ներքո էլ օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում բացվեց կին արվեստագետների ցուցահանդես, որը կտեւի մինչեւ ապրիլի 17-ը:Ցուցահանդեսի համադրող, արվեստի քննադատ Եվա Խաչատրյանը «Առավոտի» հետ

15-ԱՄՅԱ ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ

Հոբելյանական միջոցառումները մեկնարկել են Ստեփան Գեւորգյանի ղեկավարած նվագախումբը՝ «Ա. Բաբաջանյան» համերգասրահում: Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի ջանքերով 1956թ. Երեւանում բացվեց Դպրոցականի ֆիլհարմոնիա, որի գեղարվեստական խորհրդի նախագահն էր Էդվարդ Միրզոյանը: 1994թ. ԱԺ պատգամավոր Յուրի Բախշյանի շնորհիվ այն վերաբացվեց Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ՝ Մանկական ֆիլհարմոնիա անվամբ: Այժմ էլ կրում է նրա անունը: Այս տարին հոբելյանական է վերջինիս համար: Օրերս «Ա.

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 300 ՑՈՒՑԱՐԱՐ

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 300 հոգու, որոնք բողոքի ակցիաներ էին անցկացնում Ստրասբուրգում՝ երեկ սկսված ՆԱՏՕ-ի համաժողովի առթիվ: Ըստ lenta-ru-ի, ձերբակալությունները տեղի են ունեցել ցուցարարների եւ իրավապահների բախումներից հետո: Այդ ընթացքում ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել արցունքաբեր գազ: Դիմակներ հագած բողոքի ակցիայի մասնակիցները ապրիլի 2-ին անցել են Ստրասբուրգի կենտրոնով՝ վառելով աղբի դույլերը եւ ջարդելով ավտոբուսների կանգառները:

ՕԳՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ

Շվեյցարական Դիգնիտաս հիվանդանոցը, որն օգնում է կյանքից հեռանալ ծանր հիվանդություններով մարդկանց, վերջերս հայտարարեց, որ հնարավորություն կտա ինքնասպանություն գործել միանգամայն առողջ մի կնոջ: Կանադայի մի քաղաքացի, որի անունը չի բացահայտվում, որոշել է կյանքին հրաժեշտ տալ իր ամուսնու հետ միաժամանակ, քանի որ վերջինս տառապում է անբուժելի հիվանդությամբ: Հիվանդանոցի հիմնադիր Լյուդվիգ Մինելին, պատասխանելով քննադատներին, նշում է, որ ցանկացած

ՓՈՂԸ ՉՏՎԵՑԻՆ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉՃԱՆԱՉՎԵՑ

Հինգշաբթի օրը Բելառուսը տհաճ անակնկալ մատուցեց Մոսկվային: Իր առաջին գարնանային նստաշրջանը գումարած բելառուսական խորհրդարանի օրակարգում բացակայում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման խնդիրը: Միչդեռ օգոստոսյան պատերազմի ավարտից հետո այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի անգամ խոստացել էր, որ խորհրդարանն այդ հարցով անպայման որոշում կընդունի: Վերջին այդ խոստումը նա տվել է 2 շաբաթ առաջ՝ ՌԴ

Կոմունիստներին պատժեցին «պուտլեր կապուտ» պաստառի համար

Վլադիվոստոկի դատախազությունը նախազգուշացրել է ՌԴ Կոմկուսի տեղական կազմակերպությանը՝ հանրահավաքներից մեկի ժամանակ ցուցադրված «Պուտլեր կապուտ» պաստառի համար: Ըստ դատախազության, նման պաստառը գնահատական է պարունակում Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին եւ այդպիսով վիրավորում է պետական իշխանության ներկայացուցչին: Դատախազությունը նշում է, որ նման պաստառի օգտագործումը հետագա միջոցառումների ժամանակ անթույլատրելի է: Իրենց հերթին, կոմունիստները նշում են, որ պատրաստվում

Գերմանիայում կբացեն հյուրանոց՝ նուդիստների համար

Այս տարի Գերմանիայում նախատեսվում է բացել առաջին հյուրանոցը, որտեղ կարող են իջեւանել միայն նուդիստները, իսկ որեւէ հագուստ կրելը արգելվելու է: Այդ գաղափարն իրականացնող գործարարները ցանկանում են հիշյալ նպատակի համար հարմարեցնել արդեն գոյություն ունեցող մի հյուրանոց, որը գտնվում է Ֆրանսիայի սահմանին մոտ՝ անտառային վայրում: Մուտքը հյուրանոց բաց է լինելու միայն նուդիստական շարժման կողմնակիցների համար, եւ բոլորը՝

G20-ի առաջնորդները կծախսեն $1,1 տրիլիոն

Հինգշաբթի օրը Լոնդոնում կայացած 20 առավել զարգացած երկրների համաժողովում որոշում է ընդունվել Համաշխարհային բանկին եւ Արժույթի միջազգային հիմնադրամին տրամադրել ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով: Մասնավորապես, ԱՄՀ-ի միջոցները նախատեսվում է մեծացնել 3 անգամ՝ հասցնելով $750 միլիարդի: Ընդ որում, Չինաստանը հիմնադրամին կտա $40 միլիարդ, իսկ Եվրամիությունն ու Ճապոնիան՝ $100 միլիարդ: Բացի այդ, մոտ

Ապագան լավագույն ուսուցչինն է

Արձագանք՝ 17.02.2009 թ. «Առավոտում» տպագրված «Հրատարակիչները դասագիրք գրող են ման գալիս» հոդվածին Հանրակրթական դպրոցների «Հանրահաշվի» 6-8-րդ դասարանների (այժմ՝ 7-9 դասարանների) դասագրքերի լույսընծայման պահից մինչ այժմ ուսուցիչների կողմից դասագրքերի վերաբերյալ դեռ հնչում են բազմաբնույթ կարծիքներ: Նախկին (խորհրդային) դասագրքերը ինչքան էլ որ լավն էին, համապատասխանում էին ժամանակի պահանջներին եւ ծառայում էին տվյալ գաղափարախոսությանը, այժմ, ելնելով կրթական համակարգի

ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋԸ՝ 80 ԱՍՏՂԱԴԻՏԱԿՈՎ

Տիեզերադիտման 24 ժամ «Առավոտն» արդեն անդրադարձել է Աստղագիտության միջազգային տարվա (ԱՄՏ) շրջանակներում անցկացվող եւ անցկացվելիք միջոցառումների ծրագրին (03.03.09, «Պատուհան դեպի տիեզերք»): Հերթական մեծածավալ միջոցառումը կայացավ երեկ: Ինչպես տեղեկացրեց Հայաստանում ԱՄՏ ծրագրերի համակարգող Արեգ Միքայելյանը՝ «Աշխարհի շուրջ՝ 80 աստղադիտակով» խորհրդանշական անունով միջոցառումն սկսվել է ապրիլի 3-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան ժամը 9-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 4-ի

Ասուլիս՝ նշանակումից հետո

Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը եւ տնտեսական եւ քաղաքացիական գործերով պալատի նախագահ Սլավա Սարգսյանը հանդիպեցին լրատվամիջոցների հետ: 2008 թ. սեպտեմբերի 17-ից՝ Արման Մկրտումյանի նշանակումից հետո, սա առաջին հանդիպումն էր: Դատարանի նախագահը ամփոփեց դատաիրավական բարեփոխումները, տեղեկացրեց, որ այս փուլում լուծարվել է հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը վճռաբեկ դատարանում, քաղաքացիները օգտվում

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031