Օրվա լրահոսը
Դատախազի ծաղիկները մերժեցին
«Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով երեկ՝ կանանց միամսյակի վերջին օրը, այլախոհ կանայք սեւ զգեստներով, գլխաշորերով եւ ազատազրկվածների նկարներով հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք պահանջում էին ազատ արձակել վերջին ամիսների ընթացքում ձերբակալված մարդկանց, ովքեր չեն կիսել իշխանության պատկերացումները պետության, պետականության եւ նրա հետագա զարգացման վերաբերյալ: Ցուցարարների անունից դատախազին նամակ փոխանցվեց՝ «ազատել քաղբանտարկյալներին» բովանդակությամբ: Երեկվա ակցիային
ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ ԵՌԱՄՍՅԱԿԸ
Լինենք կարգապահ, մաքրենք ու մաքուր պահենք մայրաքաղաքը. երեկ նման կոչով համաքաղաքացիներին դիմեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: «Եթե 2003-04 թվականներին մեկ երեւանցուն բաժին էր ընկնում 5, 2 քառակուսի մետր կանաչ տարածք, ապա 2008-ի վերջում մեկ բնակչին բաժին կընկնի 7,5 քառակուսի մետր»,- երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց քաղաքապետը՝ հավելելով, որ համաձայն մայրաքաղաքի գլխավոր հատակագծի, 2020 թվականին մեկ շնչին
ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ Ե՛Վ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ, Ե՛Վ ԱՎԵԼԱՑԵԼ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ապրիլի 5-ին դադարեցրել է հացադուլը, որը նա սկսել էր մարտի 24-ից: Ապրիլի լույս 5-ի գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: «Արդեն լուրջ վտանգ կարող էր սպառնալ կյանքին»,- տեղեկացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը: Ապրիլի 4-ին հացադուլը դադարեցրել է նաեւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հանրային իրազեկման հանձնառություն
Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի որոշման «Օրինաց երկիր» կուսակցության անդամակցության մասին: Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների ինտերնացիոնալը ներկայումս աշխարհում գործող խոշորագույն համաշխարհային կուսակցական միություններից մեկն է, որին անդամակցում են ավելի քան 82 երկրների կուսակցություններ, մասնավորապես այնպիսի խոշորագույն եւ իշխող եվրոպական կուսակցություններ, ինչպիսիք են՝ «Միություն հանուն ժողովրդական մեծամասնության» (Ֆրանսիա), «Քրիստոնեա-ժողովրդավարական միություն» (Գերմանիա), Պահպանողական կուսակցություն (Մեծ Բրիտանիա),
ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ
ԱԺ-ն թույլտվություն տվեց կալանելու այն 4 պատգամավորներին, որոնք հանդարտության կոչեր էին արել մարտի 1-ին Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների նկատմամբ չի՞ գործում անմեղության կանխավարկածը: Այս հարցն առաջացավ այնժամ, երբ ապրիլի 4-ին ունկնդրեցինք, թե ինչպես է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում, թե «այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են շահարկել քաղաքական բանտարկյալների թեման, խոր հիասթափություն են ապրելու
«ՆԱ ՕՐԻԳԻՆԱԼ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան 60-ամյակի օրը նրա մասին կարծիք են հայտնում գործընկերները ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը թերեւս խորհրդարանի ամենից կոլորիտային, վիճելի եւ ոչ միանշանակ ընդունվող դեմքերից է: Նրա կարծիքի հետ շատերն են վիճում, շատերը ընդունում են, ոմանք նրան համարում են քաղաքական պայծառատես, ուրիշները գտնում են, որ երբեմն պարոն Սահակյանը չարաշահում է ընդդիմության հասցեին գնահատականներ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՎԱՐՉԱՊԵ՞Տ
Ըստ «Արմինֆո» գործակալության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տվյալներով, Հայաստանի հաջորդ վարչապետը Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կդառնա: Պատգամավորը գործակալությանը հայտնել է, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեռ չի քննարկվել, սակայն իր տեղեկատվության համաձայն, հաջորդ վարչապետը ԿԲ ներկայիս ղեկավարը կդառնա: Պարոն Ծառուկյանը համոզմունք հայտնեց, որ ով էլ որ նշանակվի
Իրանցի ուսանողի արվեստը
Երեւանի կոնսերվատորիայում ուսանող Այդին Դավուդիի երաժշտությամբ հետաքրքրված է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: «Հայաստանը լավ երկիր է, բայց այստեղ ամեն հարց «ընկերականով» է լուծվում: Դա եւ լավ է, եւ վատ: Մի բան եմ հավանել՝ ձեզ մոտ մարդիկ փողոցում իրար եղբայր ու քույր են անվանում»,- սրանք իրանցի երիտասարդ երաժիշտ Այդին Դավուդիի տպավորություններն են Հայաստանի մասին: Այդինը սովորում է Երեւանի Կոմիտասի
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Վերջինում պարտվեց Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն, կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Հյուսիսամերիկյան շախմատային ասոցիացիայի նախագահ Սեւան Ա. Մուրադյանի նախաձեռնությամբ Չիկագոյում կազմակերպված ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոն Իրինա Կրաշի հետ չորս պարտիայից բաղկացած մրցամարտի վերջին տուրում պարտություն կրեց: Ընդհանուր հաշիվը դարձավ 1,5:2,5՝ հօգուտ ամերիկուհու: «Բանանցի» մարզիչը՝ Դոնեցկի «Մետալուրգում» Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ բուլղարացի մասնագետ Նիկոլայ Կոստովը
Գրադարանային ոլորտը ամենախոցելին է
Երեկ փաստեց մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանն էր: Նա փաստեց, որ մշակութային կյանքը հիմնականում կենտրոնացած է Երեւանում, հետո էլ հավելեց. «Անցյալ տարի կառավարության կողմից հաստատվել է Մարզերում մշակութային կյանքի զարգացման ծրագիրը, որի հաստատմանն անմիջապես հետեւել է մեր կողմից մշակված «Մշակութային մարզ»
«ԴԵՌ ՎԱՂ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԴ ՄԱՍԻՆ»
Լենինի արձանի թափուր տեղը լրացնելու մասին նման կարծիքի է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Այսօր Երեւանը հնարավոր չէ պատկերացնել առանց հայտնի արձանների (թվարկումն անհարկի ենք համարում), քանդակներ էլ կան, մանավանդ վերջին շրջանում տեղադրված, որոնց գոյությունը, ըստ «Առավոտի» հետ զրուցած մասնագետների, բնավ պարտադիր չէ: Դրանց հեղինակների թվում կան նաեւ հայտնի անուններ: Վերջիններիս վաստակը չնսեմացնելու համար անուններ
ԵՊՀ-ն դարձել է «անհասանելի»
Բուհը շրջափակման մեջ է հայտնվել փողոցների վերանորոգման պատճառով Արդեն մի քանի օր է՝ ԵՊՀ կենտրոնական եւ դրան հարակից մասնաշենքերի ու Երեւանի տնտեսագիտական համալսարանի հետ առնչվող դասախոսներն ու ուսանողները դժվարություններ են կրում բուհերին մոտենալու համար: Պատճառն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը սկսել է Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց փողոցների հատման տրանսպորտային հանգույցի կառուցման շինարարական աշխատանքները: Այս պատճառով, օրինակ՝ ԵՊՀ-ի ուսանողները,
ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐՃՎԵՑ ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ
Մարտի 12-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճվեց «Պանդոկ» հացատան տնօրեն, 32-ամյա Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը: Մարտի 20-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արամ Կարախանյանը եւ Հովիկ Ղուկասյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն բողոք ներկայացրին՝ ինչը մերժվեց: Լ. Գուլյանի հարազատները մինչ օրս կարծում են, որ նա սպանվել է եւ ոչ թե պատուհանից (7մ բարձրության) ցած նետվել,
«Այաս» ակումբի նոր ձեռքբերումը
Կարիբյան ծովի շրջակայքում ծովային հետազոտություն իրականացնող հայ երիտասարդները Հայաստան են վերադարձել որոշակի արդյունքներով: Նախորդ ամիս Հայաստան վերադարձան «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախաձեռնությամբ Կարիբյան ծովի շրջակայքում հետազոտություն իրականացնող խմբի 4 անդամները: Հիշեցնենք, որ «Այաս» ակումբի անդամները մեկնել էին նախորդ տարվա նոյեմբերին, եւ հետազոտություններ էին իրականացնում Վաշինգտոնում ձեռք բերված «Անահիտ» հայկական նավով: Ակումբի խորհրդի անդամ Կարեն Դանիելյանն
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Կարծում է ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մոտ 2 տասնյակ գործեր արդեն ուղարկվել են դատարան՝ ե՛ւ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ե՛ւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված: Այս պրոցեսը շարունակվելու է: Արդեն ակնհայտ է, որ այս անկարգությունները կազմակերպված բնույթ էին կրում: Այսօր իրադարձությունների մեծ մասը վերականգնված է՝ ուղղակի ժամ առ ժամ, գրեթե րոպե առ րոպե, եւ այն
ԻՆՉՔԱ՞Ն ԵՔ ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼՈՒ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննել էին մարտի 8-ին, եւ ինչպես երեկ հայտնեց ՄԱԱ-ում մեր հարցին ի պատասխան՝ դրանից հետո այլեւս չեն անհանգստացրել: Մարտի 1-ին պրն Դեմիրճյանը շատ վատառողջ լինելով (մեր տեղեկություններով՝ հիվանդ էր թոքաբորբով)՝ գնացել էր Մյասնիկյանի արձանի մոտ եւ ելույթ ունեցել՝ կոչ անելով, որ հանդարտ ու հանգիստ կանգնեն՝ մինչեւ հարցի լուծումը.
«Կլինեն լայնածավալ բարեփոխումներ»
ՕԵԿ նախագահը երեկ հայտարարեց, որ երկիրը պետք է ընթանա համերաշխության եւ համագործակցության ճանապարհով: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ապրիլի 9-ից հետո՝ նաեւ ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ կուսակցության գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրել: Պարոն Բաղդասարյանը որոշել էր նախ շնորհավորել լրագրողուհիներին՝ կանանց միամսյակի շրջանակներում, սակայն դեռ չէր հասցրել շնորհավորանքն ավարտել, երբ լրագրող Գագիկ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՆՑԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԸ
Ապացուցելով, որ իրենք սահմանափակում են ամեն տեսակ ցույցերը՝ անգամ Տիբեթի ժողովրդին զորակցելու նպատակն ունեցող: Գիտակցո՞ւմ էին արդյոք մեր օրենսդիրները, թե գործնականում ինչ է դառնալու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում մարտի 17-ին իրենց արած այն փոփոխությունը, ըստ որի՝ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը պիտի ներկայացնի եզրակացություն՝ արդյոք տվյալ ցույցն ուղղվա՞ծ է «սահմանադրական կարգը
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
Պարույր Հայրիկյանը կարծում է, որ հետընտրական Հայաստանում գործում են Ռոբերտ Քոչարյանի նկատառումները, ոչ թե օրենքներն ու Սահմանադրությունը: «Մի երկիր, որում գործող նախագահը սահմանադրորեն՝ Ազգային ժողովի կողմից նշանակված Մարդու իրավունքների պաշտպանին համարում է «իր կադրը»՝ այդ երկրում մարդու իրավունքների մասին խոսելը ծիծաղելի է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Այս համատեքստում
ԴԱՐՁՅԱԼ՝ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ
Երեկ հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որի վերաբերյալ քրգործի նախաքննությունն արդեն ավարտվել է: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը եւ նախաքննության ընթացքը մեկ անգամ եւս ցույց տվեցին վարչախմբի իրական դեմքը: Քննչական խումբը, առանց որեւէ իրական հիմքերի, ինձ եւ փետրվարի 19-ին ինձ հետ եղած Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց
Գովք՝ «երիտասարդական» ռազմավարությանը
Իսկ ոմանք համոզված են, որ այն դեկլարատիվ բնույթ ունի «Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկումների փուլում: Մեկ ամսվա ընթացքում կամփոփենք բոլոր հ/կ-ների, երիտասարդների, պետական կառավարման համակարգի կարծիքները, որից հետո նախագիծը կներկայացնենք կառավարության ընդունմանը»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նրա հավաստիացմամբ, այս ռազմավարությունը համահունչ
ՎԵՑԵՐՈՐԴՆ ԵՆՔ Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻԴԵ) հրապարակել է ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Մեր երկրին գերազանցում են միայն Ռուսաստանը, Ուկրաինան, Իսրայելը, ԱՄՆ-ը եւ Չինաստանը, որոնք ցուցակում դասավորվել են նույն հաջորդականությամբ: ՊԱՎԼԻԿՆ ԱԲՐԱՀԱՄԻՆ ԵՐԿԱՐ ՉԻ ՍՊԱՍԻ Միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն ամերիկացի Կելլի Պավլիկը ապրիլի 1-ին հրավիրված
«Ընտրություններ»՝ ըստ Ռոբերտ Սահակյանցի
Կամ մտորումներ ռասիզմի եւ բարոյախոսության մասին Երբեք չէի մտածի, որ հոդված գրելու անհրաժեշտություն կառաջանա ինձ մոտ, բայց արձագանքելու այլ ձեւ չգտա, այնպես որ, ներողամիտ եղեք, գրում է ոչ թե գրողը, այլ ճարտարապետ – նկարիչը: Պարզապես ուզում եմ պատասխանել այն պնդումներին, որոնք հնչեցին Ռ. Սահակյանցի հարցազրույցներում եւ որոնք վիրավորում են իմ արժանապատվությունը՝ որպես քաղաքացի: Սկսեմ ամենակարեւորից:
ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ «Հայլուրի» բերած օրինակները համոզիչ չեն Անցյալ կիրակի «Հայլուրը» հերթական անգամ ցուցադրեց փաստերը խեղաթյուրելու իր մասնագիտական կոչումը: Այս անգամ Տաթեւիկ Նալբանդյանը, մեջբերելով քաղաքագետ Արմեն Այվազյանին, փորձում էր համոզել, որ Երեւանում մարտի սկզբին տեղի ունեցած պատժիչ գործողությունները «տեղավորվում են զարգացած երկրներում ընդունված պրակտիկայի տրամաբանության մեջ»: Խնդիրը հետեւյալն էր. ցույց տալ, թե ինչպես են
«Ես մեկն եմ նրանցից»
«Ինչո՞ւ ինձ եւ Տեր-Պետրոսյանին սատարող մյուս տասնյակ հազարավորներին մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործում չեն ներգրավում իբրեւ մեղադրյալ, վկա կամ տուժող»,- հարցնում է Աշոտ Բլեյանը… «Հացադուլ հայտարարած մարդիկ իմ եղբայրներն են, ում հետ ճանապարհ ենք անցել 1988-ից, միասին պայքարել ենք, ձեռք բերել ու կորցրել, սխալվել…… Միասին ապրել ենք եւ շարունակում ենք միասին պայքարել։ Փաստում
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Սոչիում անցկացված ֆուտբոլի «Դագոմիս-Դինամո» պատանեկան մրցաշարում գերազանց հանդես եկավ Երեւանի «Փյունիկ» ակումբի մինչեւ 1995 թվականը ծնված պատանիների թիմը (գլխավոր մարզիչ՝ Սուրեն Չախալյան, մարզիչ՝ Պատրիկ Պապյան)՝ նվաճելով հաղթողի կոչումը: «Դինամո» ակումբի հիմնադրման 85-ամյակին նվիրված այդ մրցաշարին, որտեղ հանդես եկավ 16 թիմ, մասնակցելու հրավեր ստացվել էր Մոսկվայի «Դինամոյից»: Նախնական փուլում ակումբները բաժանվել էին չորս ենթախմբերի: «Փյունիկը» նախ
Կրթամշակութային խճանկար
Երազում են պետ դառնալ Մայիսի 30-ին լրանում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ անդամ Օնիկ Վաթյանի 65-ամյակը: Իսկ դա նշանակում է, որ պարոն Վաթյանը շուտով հրաժեշտ կտա իր զբաղեցրած պաշտոնին: Չնայած մարդը դեռ աշխատում է, սակայն «Առավոտի» տեղեկություններով՝ արդեն նրա «տեղի» վրա բազմաթիվ աչքեր կան: Այդ պաշտոնին հավակնում են Օ. Վաթյանի երկու տեղակալները՝ անկուսակցական
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵ՞Պ
Ոչ հայաստանցի ուսանողները դժգոհում են անհավասար պայմաններից Հայաստանյան բուհերում եռուզեռ է: Խոսքս բնավ էլ քննությունների մասին չէ, պարզապես համալսարանների գանձարանները կամաց- կամաց լցվում են ուսանողների՝ այս կիսամյակում ստացած գիտելիքների համար վճարած բավականին արտահայտիչ գումարներով: Հատկապես սփյուռքահայերը դժգոհում են, որ սահմանված վարձավճարից ավելի են տալիս… Բանն այն է, որ սփյուռքահայ դիմորդներին հնարավորություն է տրված ընդունելության քննություններ
ԽԱԽՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
«Այն կարելի է հաղթահարել միայն մեր հասարակության առջեւ քաղաքական նոր հեռանկարներ բացելու միջոցով»,- գտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը – Պարոն Դալլաքյան, ինչպիսի՞ն է անցած ընտրությունների եւ հետընտրական զարգացումների ձեր գնահատականը։ – Նախքան նախագահական ընտրապայքարի սկիզբը ձեր թերթում ես հանդես եկա մի շարք հրապարակումներով, որպեսզի մեր հասարակությանն ու քաղաքական ուժերին ցույց տամ այն
«Մեր շենքը մի օր կփլվի»
Նար-Դոսի 75 շենքի հիմքը տարեցտարի քայքայվում է Բնակիչներն ամեն օր ահը սրտներում սպասում են, որ մի օր իրենց շենքը փլվելու է: Այս շենքի նկուղը 30 տարուց ավելի լցված է կեղտաջրերով: Բնակիչների պատմելով՝ խորհրդային տարիներին նկուղի ջրերը հատուկ սարքերով մաքրվում էին, բացի այդ, այն տարիներին նկուղը նաեւ օդափոխիչ անցքեր ուներ, ինչի շնորհիվ ջրերը որոշ չափով չորանում