Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Երեկ ՀՀ վարչական դատարանը քննեց «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի անդամներ Սոս Ավետիսյանի եւ Դանիել Իոաննիսյանի հայցով գործը եւ մերժեց հայցապահանջները: Հիշեցնենք, որ «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի անդամների՝ մայիսի 19-ին Շարլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք եւ մայիսի 20-ին՝ ԵՊՀ-ից դեպի ՀՀ կառավարություն երթ անցկացնելու մասին իրազեկումները Երեւանի քաղաքապետարանի կողմից արգելվել էին, ու դեմ ուսանողները երեկ դիմել էին

«Լավագույն ուսանողը»՝ խախտումներո՞վ

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը դժգոհ է Այս տարի 10-րդ անգամ ԵՊՀ-ն անցկացնում է «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են համալսարանի 19 ֆակուլտետները: Ըստ մրցույթի կանոնադրության, յուրաքանչյուր ֆակուլտետ ներկայացնում է 3 թեկնածուի, որոնցից մրցույթի 9 հոգանոց հանձնաժողովը ընտրում է «Լավագույն ուսանողին»: Ֆիզիկայի ֆակուլտետի «Լավագույն ուսանող» ճանաչված Մուրադ Թովմասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ուսանողների համար այսօր ցավոտ

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԾԵԾՈՒՄ ԵՆ, ԱՆԿՅՈՒՆ ԿԱՆԳՆԵՑՆՈՒՄ

Մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում այսպես են դաստիարակում «Մի օր ուսուցչուհիս ինձ ընենց խփեց, որ ես աթոռովս շուռ եկա»,- սա պատմել է Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցի միջին դասարանում սովորող աշակերտներից մեկը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մոնիտորինգի խմբին: Հելսինկյան կոմիտեն Եվրամիության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատվերով այդ մարզի Ապարան եւ Աշտարակ քաղաքների, ինչպես նաեւ Քուչակ գյուղի դպրոցներում ուսումնասիրություններ

ԱՅՍՕՐՎԱ ՄԵՐ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ Է

Վերջին ժամանակներս կրկին առաջ է քաշվել եւ քննության նյութ դարձել հայերենի արդի ուղղագրությունից հրաժարվելու եւ հնին, գրաբարյան գրությանը վերադառնալու պահանջը: Կարծիքներ են հայտնում մեծ մասամբ ոչ մասնագետները: Այսօրվա մեր ուղղագրությունը Մաշտոցյան է, որի սկզբունքն է. «Մեկ հնչյունին՝ մեկ գիր, այսինքն՝ գրել այնպես, ինչպես արտասանում ենք, եւ արտասանել այնպես, ինչպես գրում ենք»: Սա է գիտական ուղղագրության

30 հոգու հարցերը լուծեցին տեղում

Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ, հաշմանդամների պրոթեզավորման, չափագրման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հերթական անգամ Տավուշ են այցելել Երեւանի «Ինտերօրթո» գերմանական պրոթեզավորման կենտրոնի մասնագետները: Ըստ մարզպետարանից ստացած տեղեկության, կենտրոնի մասնագետները հետազոտել են Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների շուրջ երեսուն հաշմանդամի, կատարել չափագրումներ: Այդպիսով, այս 30 սակավաշարժ անձանց հնարավորություն տրվեց առանց լրացուցիչ ծախսեր կատարելու՝ տեղում ստանալ

Գայլերը՝ Սեւաքարում

Կապանի տարածաշրջանի Սեւաքար գյուղում, մայիսի 14-ի լուսադեմին, սոված գայլերի թիրախ են դարձել գյուղի ոչխարներից 25-ը: Գիշատիչները սեւաքարցի Վարդգես Մնացականյանի անասնագոմում 30 մանր եղջերավորներից անվնաս են թողել միայն 2-ին: Ոչխարներից երեքը կեր չի դարձել՝ վնասվել է: Ինչպես պատմում են գյուղացիները, անցած տարի գայլերը նույնպես իրենց անհանգստացնում էին, բայց հիմնականում գյուղից դուրս, արոտներում արածող հոտի վրա էին

«Գժական» վիճակ

Տավուշի մարզում հաշվառված է 1670 հոգեկան հիվանդ, իսկ իրականում նրանց թիվն ավելի շատ է: Մի քանի հոգեկան հիվանդներ «Առավոտի» թղթակցին դժգոհել են, որ հոգեմետ դեղերն ուշանում են, որ արտասահմանյան դեղերի հայաստանյան փոխարինողները, օրինակ՝ ենազեպամի փոխարինողն անարդյունավետ է, քանզի ոչ միայն չի հանգստացնում, այլեւ կողմնակի վատ ազդեցություն՝ ոտքերի մկանների կծկում է առաջացնում: Հիվանդները հաճախ հայկական արտադրության

Սյունեցի դպրոցականների հաջողությունները

Մարտի 19-ից մայիսի 17-ը կայացած դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած սյունեցի 73 աշակերտները վերադարձան մեծ թվով մրցանակներով: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնում ամփոփում են դպրոցականների այս տարվա հաջողությունները: «Անցած տարվա 9 դիպլոմի եւ 10 գովասանագրի փոխարեն այս տարի ունենք 17 դիպլոմ եւ 13 գովասանագիր: Այս տարի երեք առաջին կարգի դիպլոմ

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԴԵԲԵԴԱՎԱՆԻ 10 ՀԵԿՏԱՐԻՆ

Մայիսի 2-ին դեբեդավանցի տրակտորիստ Ռուբիկ Բադալյանը ցանկացել է վարել գյուղի տարածքում, Դեբեդ գետի աջ ափին գտնվող հողամասը, սակայն վրաց սահմանապահները նրան գերի են վերցրել: Ռուբիկի բոլոր բացատրությունները, որ դա հայկական տարածք է, ինքն ամեն տարի այստեղ վար է կատարում, վրաց զինվորականների վրա չեն ազդել: Նրանք ցանկացել են իրենց հետ Վրաստան տանել տրակտորիստին, սակայն հայ սահմանապահների

«ԹԱՅՖՈՒՆԻ» ԳՈՐԾՈՎ

Մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգում «Թայֆուն» կարուսելի վթարի փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 2-րդ հոդվածի 1-ին մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի արտադրություն եւ շահագործում: Հիշեցնենք, որ տուժել է 4 անձ:

ԳԵՆԵՐԱԼԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«Առավոտի» տեղեկություններով, հինգշաբթի օրը կորոշվի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետ Աշոտ Գիզիրյանի «հետնորդի» հարցը: Կառավարության սպասվելիք նիստում նախ Շիրակի մարզպետի դիմումը կընդունվի, ապա Գիզիրյանը կհաստատվի նրա փոխարեն: ՔԿՀ պետի միակ թեկնածուն, ում անունը շրջանառվում է այս օրերին, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն է: Վերջինիս ընդունում են իբրեւ նախագահականից իջեցված հավատարիմ մարդ:

ԷԿԼԵՐԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության տեղեկացմամբ, մայիսի 15-ին, ժամը 22.10-ին, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել Մարգահովիտ գյուղի բնակիչներ՝ 1986թ. ծնված Ռուզաննա, 1983թ. ծնված Սյուզաննա ու 1996 թ. ծնված Արշավիր Գ.-երը եւ 1965թ. ծնված Սիլվա Դ.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորվել են Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի թիվ 49 հասցեում գտնվող «Գրին Պլազա» մթերային խանութից գնված «էկլեր»

ԴԻԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Երեկ ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Խորենացու փողոցի թիվ 7 շենքի 28-րդ բնակարանի տարեց բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 78-ամյա Ամալյա Վանյանի դին:

«Ես մարդասպան չեմ»

Մհեր Ենոքյանը նամակ է ուղարկել ՀՀ նախագահին Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ՀՀ նախագահին ուղղված այս նամակը, դեռեւս փախուստի մեջ գտնվելու ժամանակ, գրել էր 1996թ.-ին: Սակայն չէր հասցրել ուղարկել նամակը, երբ նրան ձերբակալել էին: Կալանավորվելուց հետո Մհերը որոշ փոփոխություններ է կատարել նամակում՝ արդեն 2009թ. նոյեմբերին իր վերջին փախուստից հետո: Նա դիմում է ՀՀ նախագահ Սերժ

Պարզաբանում են «Oրանժից»

«Առավոտում» (13.05.10) տպագրված «Այս մրցույթում էլ խաբեությո՞ւն» հոդվածի առնչությամբ, որտեղ անդրադարձել էինք «Օրանժի» կազմակերպած «Բարեւ, Օսլո» մրցույթին, որի մասնակիցները, պատասխանելով «Եվրատեսիլի» վերաբերյալ մի շարք հարցերի եւ հավաքելով միավորներ, պետք է մեկնեին Նորվեգիա՝ դիտելու այս տարվա «Եվրատեսիլը», սակայն հանդիպել էին «խոչընդոտների», բջջային կապի օպերատոր «Օրանժ» ընկերությունից պարզաբանեցին. «Օրանժն» առաջնորդվում է գործարար էթիկայի սկզբունքներով եւ ընկերության արժեքներով,

Նուբարաշենը՝ Արտաշատում

Արտաշատի «Բանգլադեշ» թաղամասն աղբի մեջ կորած է: Լուսանկարում պատկերված այս աղբանոցը Երեւան-Արտաշատ գլխավոր մայրուղու վրա է: Սա մի տեսարան է՝ Արտաշատի «Բանգլադեշ» թաղամասից: Այնպիսի տպավորություն է, թե Նուբարաշենի աղբանոցը տեղափոխվել է Արտաշատ: Այս հակահիգիենիկ տարածքում բնակելի շենքեր կան, որոնց բնակիչները ստիպված «վայելում» են աղբանոցի ողջ «հմայքն ու բուրմունքը»: Նշենք, որ աղբանոցի հիմնական պարունակությունը կենցաղային աղբ

Հերթը մայթերին էլ կհասնի

Երեւանում ընթացող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի աշխատանքային շրջայցը սկսվեց Սայաթ-Նովայի եւ Չարենցի փողոցների խաչմերուկից: Քաղաքապետը տեղում ծանոթացավ ասֆալտապատման աշխատանքներին: «Անձրեւների պատճառով հետ ենք ընկել ասֆալտապատման աշխատանքներից, այս տարի մոտ 1 միլիոն քմ ասֆալտապատման աշխատանքներ կլինեն, հիմնովին վերականգնում ենք 4 փողոց: Թբիլիսյան խճուղում ասֆալտապատում իրականացնելու համար օգտագործվելու են նոր տեխնոլոգիաներ, նոր նյութեր:

Ո՞Վ Է ՀԱՆԳՑՐԵԼ «ՓԱՐՈՍԻ» ԼՈՒՅՍԸ

Ազատամարտիկների ու հաշմանդամների փոխարեն են նպաստ ստացել «Փարոս» համակարգից 16000 ընտանիքի դուրս մնալու փաստը որքան անսպասելի էր, նույնքան էլ սպասված: Բանն այն է, որ վերջին տարիներին «բալը թանկ է» նշանաբանով աշխատող սոցապ աշխատակիցները անցել էին պատշաճ ձեւով «կիսվելու» սահմանները. նախկին «1 ամիս՝ մեզ, 2-ը՝ ձեզ» հարկային համակարգի փոխարեն գործում էր «2 ամիս՝ մեզ, 1-ը՝ քեզ»

ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

2010թ. առաջին չորս ամիսների ամփոփիչ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ուղեւորափոխադրումներն աճել են։ Այս տարվա առաջին չորս ամիսներին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ուղեւորները 137 283 են, իսկ ժամանածները՝ 116 808։ Ինչպես նշում են Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, որին մեջբերել է tert.am-ը, վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի ուղեւորափոխադրումների աճ է նկատվում տարվա առաջին երեք-չորս ամիսներին։ Սա

ԿՏՈՒԳԱՆԵ՞Ն ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ

Այսօր տեղի կունենա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի եւ որոշում կկայացվի «Ալեքս Գրիգ» եւ «Ավշարի գինու գործարան» ընկերությունների կողմից անբարեխիղճ մրցակցության փաստերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ՏՄՊՊՀ-ն վարույթ էր հարուցել օղու շուկայում արձանագրված անբարեխիղճ մրցակցության որոշ փաստերի առիթով: Ըստ ՏՄՊՊՀ-ի պաշտոնական կայք-էջի՝ մամուլի հրապարակումների

Ո՞ՒՄ Է ՎՍՏԱՀՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

Հայաստանի տնտեսական անկախության եւ ազգային անվտանգության ապահովումը հնարավոր է միայն համախմբված, ոչ կոռումպացված եւ սոցիալապես կայուն հասարակության պայմաններում, որը հիմնվում է սեփական աշխատանքային ռեսուրսների վրա եւ խնամքով է օգտագործում իր ընդերքի բնական հարստությունը: Այդ տեսակետից այդպիսի նպատակի հասնելու համար բավականին խոստումնալից ոլորտ է հանդիսանում հանրապետության լեռնահանքային արդյունաբերությունը: Փաստելով Հայաստանի լեռնահանքաարդյունաբերական գրեթե բոլոր ձեռնարկություններում անբավարար վիճակը,

«Դոզայով» արտահոսք»

ՀՀ նախկին արտգործնախարարի կարծիքով՝ ԼՂՀ կարգավորման բանալին ՌԴ-ի ձեռքում է «Ոչ միայն 5, այլեւ բոլոր 7 շրջանների վերադարձի խնդիրը կարմիր թելի պես անցնում է մադրիդյան նորացված փաստաթղթի բոլոր կետերով»,- երեկ «Դուպլեքս» ակումբում հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ երեք համանախագահող երկրների կողմից Աքվիլայում հրապարակված սկզբունքների առաջին կետը միանշանակ հայտարարում էր, որ ԼՂՀ

ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՉԽԹԱՆԵԼ

«Ա1+»-ի գործով ՄԻԵԴ որոշման դասերն անտեսելով՝ ՀՀ կառավարությունը ՀՌԱՀ-ի համար դարձյալ փորձում է ապահովել իր որոշումները չհիմնավորելուեւ մրցութային հայտով եթերային բազմազանություն ապահովելու առաջարկությունը հաշվի չառնելու հնարավորություն: 2009 թվականի նոյեմբերի 12-ին հավանություն տալով ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգին՝ կառավարությունը որոշեց ՀՀ տարածքում ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովին պարտավորեցնել մեկամսյա ժամկետում մշակել

ԴԱՏԱՐԱՆ ԲԵՐՎԱԾ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է

«Առավոտի» տեղեկություններով, նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի երկրորդ հարկի 4-րդ դահլիճի պատուհանից փախուստի փորձ արած, նախկինում երեք անգամ դատապարտված Գագիկ Ղազարյանը երեքշաբթի օրը հիվանդանոցում մահացել է: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Ոստիկանության Կենտրոնի բաժնի կողմից, քննիչ Աշոտ Մխիթարյանի ուղեկցությամբ, դատարան բերված Գագիկ Ղազարյանի նկատմամբ, որը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 4-րդ

«ԳԻՏԵԻՔ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

Մայիսի 14-ին, երբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությունը՝ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նրան խորհուրդ տվեց հետաձգել. «Որպես քաղաքական քայլ՝ դա ճիշտ է անել այն ժամանակ, երբ դրա մասին ավելի լայնածավալ քննարկումներ են ընթանում: Դա դառնում է նաեւ ընդդիմության ձեռքին գործիք՝ միջազգային կառույցներին ցույց տալու,

«Իջեք երկնքից»

Ըստ 7or.am-ի, այդպիսի հայտարարությամբ երեկ ԱԺ-ում հանդես եկավ Էդուարդ Շարմազանովը «Թուրք-ադրբեջանական տանդեմը, ի դեմս Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Ադրբեջանի սուլթանի պաշտոնը հորից որդի ժառանգած կրտսեր Ի. Ալիեւի, հանդես եկավ ղարաբաղյան հակամարտության հետ կապված անհեթեթ հայտարարություններով»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Թուրքիան շարունակում է ապակառուցողական լեզվով խոսել հայկական կողմի հետ՝ նշելով,

«Պետք է հասկանաս ժողովրդի դարդ ու ցավը»

Երեկ Գյումրիում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Երեկ Գյումրու ԲՀԿ-ական կառույցներում՝ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանին պատկանող «Գարեջրի գործարանում», «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորաբաց գրասենյակում եւ Գյումրու մանկավարժական ինստիտուտում բառի իսկական իմաստով մեծարեցին իրենց կուսակցական առաջնորդին՝ Գագիկ Ծառուկյանին: Վերջինս ԲՀԿ-ական նախարարների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ նախեւառաջ այցելեց Սամվել Բալասանյանի օբյեկտ՝ իր կուսակցության շարքերը համալրած

ԵՐԿՐՈՐԴ 88 Է ՊԵՏՔ

Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ – Վերջին մեկ ամսվա ձեր հրապարակային ելույթներում քննադատելով ՀՀ ներկայիս իշխանությանը՝ խոսում եք նոր ուժի անհրաժեշտության մասին: Կարծում եք, որ ՀԱԿ-ն իրեն սպառե՞լ է, այլեւս չե՞ք վստահում այդ ուժին, որի կազմավորման ակունքներում դուք էլ էիք: – Պարզապես դիտարկում է այլ հարթության մեջ. ոչ ավանդական՝ իշխանություն-ընդդիմություն: Կյանքի նոր փիլիսոփայության

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԶՐԿԵՆ

Նրանց, ովքեր, ըստ Սահմանադրության, չունեն անձեռնմխելիության իրավունք, եւ այն ստացել են տարբեր ժամանակներում, տարբեր օրենքների փոփոխության արդյունքում: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, որի հրատապությունն առայժմ հասկանալի չէ, կարելի է զուտ ենթադրություններ անել, թե ինչու հատկապես հիմա է փոփոխվում օրենքների մի բույլ, երբ տեղի են ունենում կամ սպասվում են համայնքային ընտրություններ: Մեր զրուցակից պատգամավորներից մեկի

ՆՐԱՆՑ ԲԱՐՔԵՐԸ

Շաբաթ երեկոյան, ժամը 20:30-ի սահմաններում, ականատես եղանք, թե ինչպես էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության նախարարի եղբոր որդի Արմեն Դանիելյանը սպիտակ գույնի իր կողմից օգտագործվող մոտ 100 հազար եվրո արժողությամբ ՋԻՓ «Պորշե Կայեն» մակնիշի 300 SO 01 համարանիշի ավտոմեքենան կայանել Դիմիտրով փողոցում՝ իրեն պատկանող «Սենատոր» խանութի մոտ, եւ փողոցն անցնում էր հետիոտնի համար չնախատեսված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031