Օրվա լրահոսը
Բողոք՝ գրավի դեմ
Դատարանը հղում է արել Եվրոպական դատարանի որոշմանը, որը «նախադեպային» չէ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2007թ. հունվարի 11-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զելիմ Թադեւոսյանը: Բողոքն առնչվում է ոստիկանության աշխատակցի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի կիրառմանը: Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Արմեն Ալեքսանյանի կողմից 2007թ. հոկտեմբերի 18-ին՝
«ՌՈՅԱԼԻ ԳՈՐԾԸ»՝ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ
«Դատավոր Ղազարյանն «իրավունք ունի» ստամոքսի խոց ունենալ, բայց կույր ու խուլ լինելու իրավունքը չունի»,- ասում է փաստաբան Աշոտ Սարգսյանը: Սուրճի ներկրմամբ, վերամշակմամբ եւ արտահանմամբ զբաղվող «Ռոյալ-Արմենիա» ընկերության բաժնետեր Գագիկ Հակոբյանի եւ նախկին տնօրեն Արամ Ղազարյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը տարեվերջին առնետի տարվա բարեմաղթանք հնչեցրեց՝ ակնկալելով առնետավազք տեսնել դատական համակարգում: Ակնկալիքի արդյունքները շուտ տեսնելու համար էլ մի
Բանակային եւ բանական «ուստավներ»
Կանոնագրքի պահանջներից շեղումներ չկան 2006 թվականի մայիսին Հայաստանը միացել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունած «Խոշտանգումների դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը: Սրանից մեկ տարի անց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը սեփական նախաձեռնությամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ ուսումնասիրել է ՀՀ ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանները՝ Երեւանի կալանատունը, Լոռու մարզի կալանատունը, ՀՀ զինված ուժերի կարգապահական գումարտակը: Ուսումնասիրության
Ո՞Ր ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ Է ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՊԱՏԺՎՈՒՄ
«Առավոտի» հետ հարցազրույցում ասաց «Հետաքննող լրագրողներ» ընկերակցության նախագահ, «Հետք» էլեկտրոնային շաբաթաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: – Պարոն Բաղդասարյան, ի՞նչ է լրագրողական հետաքննությունը եւ, ընդհանրապես, այն լրագրողին կամ լրատվամիջոցին ի՞նչ է տալիս: – Հայաստանում վաղուց հեռուստատեսությամբ հետաքննական նյութեր չկան: Հետաքննությունը չարաշահում կամ ինչ-որ բան բացահայտելն է, որը հասարակական մեծ հնչեղություն ունի եւ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ
«Փախուստ բանտից»՝ ձմեռվա «հիթը»
Երեւանի վաճառակետերում ամենալավը սպառվում են կրիմինալի մասին ֆիլմերը Հայտնի է, որ DVD-ները ամենամեծ սպառումն ունեն հենց ձմռանը: Որ դա այդպես է, հաստատվեց տեսա եւ ձայներիզների 40-ից ավելի վաճառակետերում մեր այցելությունների ժամանակ՝ ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների հետ զրուցելու ընթացքում: «Հիմնական հետաքրքրությունը ռուսական այն ֆիլմերի նկատմամբ է, որոնք պատկերում են հանցաշխարհի էլիտային՝ օրենքով գողերին, նրանց ֆինանսական
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՔԻՉ ԵՆ ԴԱՏԻ ՏԱԼԻՍ
Քանի որ Հայաստանում գործում են ֆեոդալական մեխանիզմներ 2005-ից սկսած, Հայաստանում մամուլի դեմ գրանցված դատավարությունների թիվը նվազել է: «Առավոտն» այս միտումը հայտնաբերեց՝ ուսումնասիրելով Երեւանի մամուլի ակումբի տարեկան զեկույցներն ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի տրամադրած դատական գործերը: Օրինակ՝ եթե 2005-ին մամուլի տարբեր ներկայացուցիչների դեմ 7 հայց է ներկայացվել, ապա 2006-ին այդ թիվը նվազելով՝ հասել
«Գնահատեք ու ընտրեք ինձ»
Մյուս թեկնածուների պես Կարապետիչն էլ ինքնագովազդով զբաղվեց «Ընտրե՛ք ապագան… ձեր ապագան ես եմ»,- երեկ Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: «Ընտրություններին կաշառում են, հետո էլ իրենց գործած մեղքերի համար ասում՝ մեզ ներեք: Դե թող ժամանակին չխախտեին, որ հիմա էլ չասեին՝ եկեք մաքուր ընտրություն անենք: Բա
«ԲԱՐԳԱՎԱՃԱԹԱՓ» ՄԱՐԱԼԻԿՈՒ՞Մ
ԲՀԿ-ի 40 անդամներ օրերս դուրս են եկել կուսակցությունից՝ պատրաստակամություն հայտնելով սատարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Գագիկ Ծառուկյանի նախկին կուսակիցների մեկնաբանելով՝ նման կտրուկ քայլ կատարելու պատճառն այն է, որ իրենք նեղսրտած են կուսակցության՝ Սերժ Սարգսյանին աջակցելու որոշումից: Իսկ նրանց որպես օրինակ ծառայել է ԲՀԿ Մարալիկի կառույցի նախկին ղեկավար Բաբկեն Ուռուտյանի՝ կուսակցության շարքերից հեռանալը: «Լինելով սպորտսմեն
«Մեկ է, ասելու են՝ քարոզչություն է»
Երեկ ԵՊՀ-ում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շնորհանդեսը, որը նախաձեռնել էր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ն: Հիշեցնենք, որ վերջինիս նախագահը Սերժ Սարգսյանին զանազան ծառայություններ մատուցելու համար՝ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի պաշտոնով պարգեւատրված Արսեն Քարամյանն է: Ծրագրի շրջանակներում Ավան համայնքի Ծարավ աղբյուրի
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ
Սեդա Գրիգորյանը օրախնդիր հարցեր է բարձրացնում Հայաստանում է ծնունդով բեյրութցի, այժմ կանադաբնակ բանաստեղծուհի, լրագրող եւ ուսուցչուհի Սեդա Գրիգորյանը: Նրա առաջին՝ «Եզերք» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսն էլ կայացել է հայրենիքում: Բանաստեղծուհին ներկայացնելով գիրքը, ասաց, որ 100 էջում խտացված են 1990-ականներից մինչեւ 2005թ. իր թափառումների (Բեյրութ, Հայաստան, Նոր Զելանդիա, ԱՄՆ, Կանադա) արդյունքները, հույզերն ու տագնապները: Եզերք ասելով՝ նա
«Հայելին մեղավոր չէ, եթե դեմքը ծուռ է»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը վստահ է, որ սոցիոլոգիական հարցումները ներկայացնում են իրական պատկեր – Հայտնի է, որ սոցիոլոգիական հարցումներին, այդ թվում նաեւ «Գելափի» տվյալներին որեւէ այլ թեկնածու եւ կուսակցություն չի հավատում, բացի ՀՀԿ-ից: – Ինձ համար հասկանալի է մեր մրցակիցների «թերահավատությունը», որովհետեւ այն արդյունքները, որ ստացվում են ցանկացած սոցիոլոգիական հարցումներից, ամենեւին այլ թեկնածուների օգտին
Տոնավաճառում նորից ճնշում են
Սերժ Սարգսյանի այցը Հարավ-արեւմտյան թաղամաս՝ նրանց վրա թանկ է նստել Երեկ ժամը 13.30-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի արձանի մոտ, պետք է քարոզչություն աներ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Չնայած համայնքի պատասխանատուները՝ թաղապետ Աղվան Գրիգորյանի ղեկավարությամբ, վաղ առավոտից համայնքում «մարդ հավաքելու» գործով են զբաղվել, սակայն մինչեւ թեկնածուի ժամանելը՝ նրանց չի հաջողվել ապահովել «բազմահազարանոց» լսարան, ինչպես որ Ս. Սարգսյանի
ԲԱԶՄԱԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՀՈՒՍԱԽԱԲ ԵՆ ԱՆՈՒՄ
Ղազարյանների 46 հոգանոց ընտանիքն այլեւս որեւէ թեկնածուի խոստումներին չի հավատում Ամեն ընտրություններից առաջ համայնքապետի, պատգամավորի եւ նախագահի թեկնածուներն ընտրողների քվեները կորզելու համար իրենց նախընտրական ծրագրերում շեշտը դնում են սոցիալական խոստումների վրա: Հաշվի առնելով, որ աղքատ բնակչությունը մեր երկրում շատ է, խոստանում են կենսաթոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել, հիվանդներին անվճար բուժել, ծնելիությունը խթանել, բազմազավակ ընտանիքներին էլ ապահովել
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Վստահ է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2007թ. վերջին Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՀԲ-ի ստորաբաժանումներից է) եւ «Արդշինինվեստբանկը» համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ ՄՖԿ-ն 10 մլն դոլարով ձեռք է բերում բանկի բաժնետոմսերի 10 տոկոսը ու նաեւ պարտավորվում 15 մլն դոլարի ներդրում կատարել: Բացի այդ, ներկայումս բանակցություններ են ընթանում ՄՖԿ-ի կողմից «Արմավիա» ընկերությունում ներդրումներ կատարելու շուրջ: Այս համաձայնագրերն
ՇԱՏ ՎԱՏ ՀՈՏ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելել է Նոր Նորքի զանգվածում կառուցված պաշտպանության նախարարության նոր շենք: Այցից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին ելույթներից մեկում արված այն հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանի համար արտաքին աշխարհ դուրս գալու հիմնական ուղին է, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Կարծում եմ՝ աշխարհագրությունից շատ մշուշոտ պատկերացում պետք է ունենաս այդպիսի հայտարարություն
Տեր-Պետրոսյանը մարզերում էր
Այսօր եւ վաղը այցերը ՀՀ մարզեր կշարունակվեն ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ մեկնել էր Լոռու եւ Տավուշի մարզեր: Նա նախ եղավ Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթի գյուղում, Նոյեմբերյան, Ալավերդի քաղաքներում, ապա կարճ ժամանակով այցելեց մեր երկրի ամենամեծ գյուղերից մեկը՝ Օձուն, նաեւ՝ Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներ: Մինչեւ Կոթի մտնելը՝ գյուղի հենց մուտքին գյուղացիները
ՄԵՆՔ ԿՍՏԻՊԵ՛ՆՔ ԿԻՍՎԵԼ
Գեղարքունիքի մարզում հարուստներին երեկ սպառնաց ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը Երեկ Սեւան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը նկատեց, թե հավաքվածները կարող էին լինել շատ ավելին, հրապարակը կլիներ լեցուն՝ «եթե այսօր ոմանք չփորձեին նորից հետ վերադարձնել 37 թվականի բարքերը, դրանից հետո՝ ՀՀՇ-ական բարքերը: Ես, որպես Վահան Հովհաննիսյանի վստահված անձ,
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
«Մեր թեկնածուն հաղթելու է առաջին փուլով»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը: Դրա երաշխիքը նա համարում է առաջին նախագահի շուրջ թափ առած համաժողովրդական շարժումը: Ասուլիսի հիմնական թեման քարոզարշավի այս փուլի ամփոփումն էր: Ըստ այդմ, բանախոսը հայտարարում է՝ կարելի է արձանագրել, որ ընտրություններն արդեն իսկ կեղծված են, քանզի առկա են
ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՀՅԴ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Երեկ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում կատարվածն ապացույց դարձավ, թե նախագահի որեւէ թեկնածու ապահովագրված չէ իր հանդիպման ժամանակ ծեծկռտուքներից: Այն ընթացքում, երբ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին մի ծերունի հարց էր տալիս՝ ավտոմեքենա անցավ հավաքվածների միջով՝ պարբերաբար ազդանշաններ տալով: Ի վերջո՝ վարորդը, որը գյուղացիներից մի երկուսի պնդմամբ՝ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի անդամ էր, դուրս եկավ մեքենայից ու պնդեց,
ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ
Lրագրային տարբերակ Նախաբան կամ հախուռն, ինչպես գետը ելման Մոտենում է Արցախյան շարժման 20-ամյա տարելիցը, մեր իրական հաղթանակի պատմական հոբելյանը: Մեր սերունդը վերջապես ցրեց դարերի պարտության սեւ ամոթը, դուրս եկավ բարոյական փուչ հաղթանակների ջղաձիգ փակուղուց: Ամրագրեց անկախ Հայաստան: Ազատագրված Արցախ: Իր զավակներին սերմանեց հաղթածի հպարտ հոգեբանություն: Մնացյալը փուչ կրակոց է պատմության Մեծ դատի առաջ: Իսկ մեզ,
ԵԽԽՎ դիտորդների մտահոգությունները շատ էին
Երեկ նրանք այդ մտահոգությունները կիսեցին լրագրողների հետ Երեկ ՀՀ ԱԺ-ում լրագրողների հանդիպեցին ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության անդամները՝ Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ եւ ի դեմս Լորդ Ռասսել Ջոնսթոնի, ով արդեն մի քանի անգամ առիթ է ունեցել դիտարկելու հայաստանյան ընտրությունները: Ջոն Պրեսկոտի մատուցմամբ, ԵԽԽՎ դիտորդական իր գլխավորած առաքելությունը ընդհանուր առմամբ համաձայն է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրերս հրապարակած միջանկյալ զեկույցի ձեւակերպումների,
«ՈՉ ՆՈՐՄԱԼ ՏԵԽՆԻԿԱ, ՈՉ ԿԻՆՈԴԵՐԱՍԱՆ»
Այս կարծիքին է դերասան Խորեն Լեւոնյանը հայաստանյան կինոշուկայի մասին Վերջերս Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ներկայացրած Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (ռեժիսոր՝ Րաֆֆի Գրիգորյան) պիեսի ավարտին մասնագետների զրույցի առանցքում էր երիտասարդ դերասան Խորեն Լեւոնյանը: Թատերարվեստի որոշ ներկայացուցիչներ «Առավոտի» հետ զրույցում հիմնավորելով, որ դերասանի տեղը, այնուամենայնիվ, թատրոնն է,
Ձայն բեր՝ հարկերից ազատվիր
Գյումրիի հարկային տեսչությունը քաղաքի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին հրահանգում է հարկայինին ներկայացվող հաշվետվության հետ մեկտեղ պարտադիր ներկայացնել ընտրողների ցանկ՝ հօգուտ իշխանական թեկնածուի: Ու որպեսզի ամեն ինչ ավելի ստույգ լինի՝ գործարարների մտքով հանկարծ չանցնի հարկայինի պետին «ֆռռացնել», մտացածին անուն-ազգանուններ բերել, հարկայինի պաշտոնյաները պահանջում են իրենց իսկ կողմից բաժանված բլանկների տակ հստակ նշել ընտրողի անուն-ազգանուն–հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրային
ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻՆՔ
Մենք եկել-հասել ենք վերջին կետին, որտեղից այն կողմ անդունդն է սկսվում Այս քաղաքում, դեռ ջերմ ու դեռ հարազատ, ընկեր ու ծանոթ զգուշացնում են իրար՝ «Զգույշ եղեք……Նրանք ամեն ինչի ընդունակ են»: Եվ անմիջապես զզվանքն ու թախիծը սկսում են խեղդել քեզ: Որովհետեւ դա նորմալ չէ: Մենք չենք ուզում «զգույշ» լինել՝ բարձրաձայն չասելով այն, ինչ մտածում ենք: Չենք
Վիզա ստանալը հեշտացել է
Համենայնդեպս, այդպես են հավաստիացնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը Եթե նախկինում հայերը ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալու համար նախ ժետոն էին գնում եւ նոր մտնում դեսպանատուն՝ հարցազրույցի, ապա հիմա ԱՄՆ դեսպանատունը դրա համար բոլորովին այլ կարգ է սահմանում: Այսուհետեւ այդ գործընթացը կատարվելու է ինտերնետով: Դիմորդները պետք է $131 մուծեն «Հայէկոնոմբանկում», այցելեն դեսպանատան կայքէջն ու գրանցվեն որպես դիմորդ: Երեկ
«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը վստահ է, որ փետրվարի 19-ին կլինեն «որակյալ» ընտրություններ: – Եւրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում արդեն երկրորդ անգամ եք մասնակցում որպես խորհրդարանական պատվիրակության անդամ, ներկայացրեք այն, ինչն ավելի եք կարեւորել եւ ավելի էր առնչվում հայաստանյան խնդիրներին: – Մեր մասնակցությունը բավականին
Կարապետիչից շնորհակա՞լ չեն
Թեեւ առաջինը նա «Ժառանգությանը» զգուշացրեց Սեւանում իրենց ընտրական հանձնաժողովների տեղերի վաճառքի մասին: «Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են արվել բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» անդամների վրա ազդեցություն գործել՝ հանձնաժողովներում կուսակցությանը հասանելիք տեղերին տիրանալու համար: Ի պատիվ կուսակցության անդամների, գրեթե
«ԴԱՌՆԱՍ ՆԱԽԱԳԱՀ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻԴ ՏԵՐԸ ԼԻՆԵՍ»
Դավիթաշենում այսպիսի մաղթանք հնչեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքներ: Աջափնյակի Շինարարների փողոցի հրապարակում դեռ կեսօրից մարդիկ էին հավաքվում, էստրադայի աստղերը «երգում» էին, իրականում՝ ուղղակի բեմի վրա գնում-գալիս էին, իսկ հնչում էր ձայնագրված երգը: Ասում են, լավ էլ հոնորար են ստանում դրա համար:
ԿԱԼԱՆՔԻ ՍԱՆԿՑԻԱ ԿՏԱ՞Ն
Այսօր լրանում է հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպի մասնակից 4 ձերբակալված անձանց անազատության մեջ պահելու վերջնաժամկետը: Երեկ Երկրապահ կամավորականների մի մեծ խումբ իր զինակից ընկերների՝ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, նաեւ Տիգրան Բաղդասարյանի եւ Հայկ Գեւորգյանի ճակատագրով անհանգստացած՝ Երեւանից մեկնել էր Թալին: Հիշեցնենք, որ հիշյալ չորս անձանց երկու օր առաջ ձերբակալել էին հունվարի 27-ին ՀՀ
ՆՎԻՐՎՈՒՄ Է ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ
«Երբ 1989-ի մայիսին Մատենադարանի հրապարակում դիմավորում էինք խորհրդային բանտից ազատված «Ղարաբաղ» կոմիտեի տղաներին՝ երկրի անհայտ անկյուններից այստեղ հասած միլիոնանոց միտինգում արդեն կային ծպտված դաշնակցականներ, իշխանամետ ռամկավարներ, հին ու նոր անկախականներ, ցեղակրոն ու հնչակ: Լիքը կոմունիստներ: Պետական անճանաչ ու օրենքով գողեր, բթամիտ չարչիներ, խորհրդային ոստիկանի համազգեստով կարգին հայեր: Իրենց շան բախտին քար նետող այսօրվա իշխանավորները նույնպես: