Օրվա լրահոսը
ՀԱԿԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐՔԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ
Այս բուհում հալածում են լավագույն մասնագետներին Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՊՄՀ) մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթանալիզի եւ ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչի պաշտոնը վաղուց թափուր է: Ըստ սահմանված կարգի, այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին սկզբում կարող են հայտ ներկայացնել միայն գիտությունների դոկտորները, եթե հաղթողը չի պարզվում՝ հետո նաեւ գիտությունների թեկնածուները: Գիտությունների 2 դոկտոր՝
Զոհվեցին հանուն քաղաքապետի
Այսօր գյումրեցիները հրաժեշտ կտան Վարդան Ղուկասյանի երեք թիկնապահներին Ինչպես հայտնի է, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ ապրիլի 2-ին կատարված մահափորձի հետեւանքով զոհվեցին նրա 3 երիտասարդ թիկնապահները՝ սպորտի վարպետ, ծանրամարտիկ, 37-ամյա Հովհաննես Միրզախանյանը, եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 25-ամյա Սիսակ Վարդանյանը եւ թեքվանդոյի եվրասիական առաջնության չեմպիոն, 22-ամյա Արտյոմ Ադամյանը: Քաղաքապետարանի աշխատակիցների ներկայացմամբ՝ նրանք, լինելով ճանաչված սպորտսմեններ,
ԲԵՆԶԻՆԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ «ԽԱՂ» Է
Այսպես են կարծում տնտեսագետները Oրեր առաջ Հայաստանում բենզինի գինը բարձրացավ: Երեկվա դրությամբ «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը 320 դրամ էր, մինչդեռ այն նախկինում վաճառվում էր 280 դրամով: «Պրեմիումը» մարտի սկզբին 310 դրամ էր, իսկ երեկ՝ արդեն 350, «Սուպեր» բենզինը նույնպես թանկացել է՝ 340-350 դրամից դառնալով 380 դրամ՝ 1 լիտրի դիմաց: Միայն դիզելային վառելիքի գինը չի
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ
Միավորված աշխատանքային կուսակցությունն ունենալու է ամենաբանաստեղծական կարգախոսները. երեկ «Փաստարկ» ակումբում կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն ասաց, թե ՄԱԿ-ը Պարույր Սեւակի տողերն է օգտագործել իբրեւ կարգախոս: Թե հատկապես որոնք՝ նախընտրեց չբացահայտել մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը: Նախընտրական իրավիճակը ՄԱԿ-ի ղեկավարը գնահատեց բավարար, «քաղաքական տիրույթում գտնվող»: Մինչդեռ ավելի վաղ պրն Արսենյանը հայտարարել էր, թե 2007-ի ընտրությունների նախօրեին չկա քաղաքական
«ՀՀ-ն պաշտպանության լուրջ կարիք ունի»
Վստահ է Արտաշես Գեղամյանը – Գյումրիի քաղաքապետի դեմ մահափորձը դուք որակել էիք որպես անցում բնականոն կրիմինալ զարգացումների, ի՞նչ նկատի ունեիք: – Արդեն այնպիսի իրավիճակ է, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն կարող են Հայաստանը ընկալել որպես մի պետություն, ուր մարդիկ ի զորու չեն քաղաքակիրթ ճանապարհով լուծել խնդիրները եւ հարկադրված դիմում են զենքի ուժին, հակաօրինական,
ԿԸՀ-Ն ՈՉ ՈՔԻ ՉՄԵՐԺԵՑ
Ընտրություններին կմասնակցեն 24 կուսակցություններ եւ 1 դաշինք, սակայն՝ փոքր-ինչ նոսրացած ցուցակներով ԿԸՀ երեկվա նիստում, որտեղ քննարկվում էր համամասնական ընտրակարգով հայտ ներկայացրած ուժերին գրանցելու հարցը, պարզվեց, որ միայն 4-ի («Ազգային միաբանություն», «Ազգային համաձայնություն», ԲՀԿ եւ Մարքսիստական կուսակցություն) ցուցակներում տեղի չեն ունեցել փոփոխություններ: ՀՀԿ-ի ցուցակում մի փոփոխություն կա՝ Անդրանիկ Մարգարյանը: Մնացած փոփոխությունների պատճառը գերազանցապես գրանցման համար անհրաժեշտ
«Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ, ՄԵՆՔ ՁԵՐ ՓՈՂԸ ՏՎԵԼ ԵՆՔ»
Կասի ընտրակաշառքով ընտրված իշխանությունը Ըստ որոշ պնդումների, 2007-ի խորհրդարանական ընտրությունների թիվ մեկ ընտրակեղծիքը չի լինելու լցոնումը կամ կարուսելը, լինելու է նկարելը, ոչ թե թվանկարչությունը, որի մասին այնքան սիրում է խոսել Արշակ Սադոյանը, այլ նկարելը՝ ամենաուղղակի իմաստով: Ասում են, արդեն պատրաստ են բազմաթիվ բջջային հեռախոսներ, որոնք նաեւ նկարում են, եւ ընտրողների հետ դրսում բացատրական աշխատանքից հետո
ԼԻՑԿԱՅԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայր Աղալարը՝ «Հոպոպ» մականունով, շուրջ մեկ շաբաթ առաջ տեղական մի խանութում, վաճառվող պահարանների արանքում փորձել է աղջիկ բռնաբարել: Ըստ «Առավոտի» վստահելի աղբյուրի՝ Աղալար Խաչատրյանը եղել է թմրադեղերի ազդեցության տակ: Ուշագրավ է դեպքի ականատեսների արձագանքը, որոնք վախեցել են օգնություն ցույց տալ աղջկան: Խանութի աշխատակիցները զանգել են մարզպետի թիկնապահին եւ կանչել օգնության: Հենց
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր մի տեսակ խորհրդավոր եք։ Անգամ ինքներդ ձեզ չեք հասկանա: ՑՈՒԼ 21.04-21.05: Ամբողջ էությամբ տրվեք աշխատանքին ու հետաքրքիր առաջարկներ կստանաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ճիշտ կողմնորոշումը նյութական բարեկեցություն կբերի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առանձնակի ուշադրություն դարձրեք ձեր արտահայտություններին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջող կլինեն արտասահմանցիների հետ գործարքները: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Որեւէ գործ ձեռնարկելիս հույսը դրեք ձեր տրամաբանության վրա: ԿՇԵՌՔ 24.09-23.10:
ԴՈԽՈՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԳՐՎԵՑ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»
Բայց չի թաքցնում, որ ցանկանում է խաղալ եվրոպական որեւէ թիմում Երեկ ֆուտբոլի հանրապետության բազմակի չեմպիոն ու գավաթակիր Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր կնքեց Հայաստանի ազգային հավաքականի եւ Սամարայի «Կռիլյա Սովետովի» արդեն նախկին պաշտպան Կարեն Դոխոյանի հետ, ով գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում: Այդ առիթով հրավիրված լրագրողների ներկայությամբ պայմանագիրը ստորագրեցին ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը եւ ինքը՝
Կոմպոզիտորը «վերափոխվել» է
Երկու տարվա ստեղծագործական դադարից հետո (առողջության հետ կապված) Էդգար Գյանջումյանը վերադառնում է հոգեւոր երգերով: – «Առավոտի» հետ զրույցներում երգարվեստի ոլորտում ճանաչված կոմպոզիտորներից շատերը (Ռ. Ամիրխանյան, Ե. Երզնկյան, Ա. Սաթյան եւ այլք) եւ հայկական շոու-բիզնեսի ճանաչված երգիչների «պապան»՝ Ա. Գրիգորյանը, դժգոհում են երգերի որակից, որովհետեւ «ստեղծագործում» է՝ ով ասես, բացի պրոֆեսիոնալներից… – Համամիտ եմ: Հրամցվող երգերի
ԹԱԼԻՆՑԻՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Այն, որ Թալին քաղաքը վերջին 5-6 տարում անհամեմատ բարեփոխվել է, նկատելի է թե՛ տեղաբնակների եւ թե՛ դրսի այցելուների համար: 2002թ. Մնացական Մնացականյանը ընտրվելով Թալինի քաղաքապետ, «ժառանգեց» համայնքի նախկին իշխանությունների կողմից թողնված 10 մլն դրամ աշխատավարձի պարտք: Պաշտոնավարման ընթացքում նոր ղեկավարը հասավ այն բանին, որ ոչ միայն մարվեցին պարտքերը եւ աշխատավարձերը սկսեցին տրվել ժամանակին, այլեւ 2002-ի
Գնդապետը հրաժարվել է իր պաշտոնից
ՀՀ ոստիկանության գնդապետ Վարուժան Մելքոնյանի համոզմամբ, «Վիրահայերի միասնություն» հ/կ-ում իր կարիքն ավելի էր զգացվում: ՀՀ ոստիկանության գնդապետ Վարուժան Մելքոնյանը հրաժարվել է իր պաշտոնից՝ հանուն «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունում իր հայրենակիցների հետ համատեղ աշխատանքի: Այժմ պրն Մելքոնյանը վերոնշյալ կազմակերպության աշխատակազմի ղեկավարն է: «Երբ դեռ ոստիկանությունում էի, իմ հանգստի, ազատ ժամանակի հաշվին փորձում էի օգնել կազմակերպությանը, բայց
27-Ն ԸՆԴԴԵՄ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Սահմանադրական դատարանը երեկ քննության էր դրել ՀՀ 27 քաղաքացիների դիմումները Դիմումատուները գտնում էին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, 231 հոդվածի 1-ին եւ 3-րդ ենթակետերը (գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելը, գույքային իրավունքին առնչվող սահմանափակումները) չեն համապատասխանում ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածների: Սահմանադրական դատարանում որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ՀՀ արդարադատության
«Մեր պայքարը 5-6 մանդատի համար չէ»
Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու հույսեր է փայփայում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Եթե ընտրություններում հավասար պայմաններ ստեղծվեն, այսինքն՝ լուծվեն ֆինանսների, եթերային դոստուպի խնդիրները, ապա մեկ վայրկյան անգամ չարժե կասկածել, որ մեր կուսակցությունը Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն կկազմի»,- երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի համոզմունք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ եթե,
«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՊԱՐՏՎԵՑ ԿՐԿՆԱԿԻ
Արմավիրի քաղաքապետի ընտրությունները վեջնականապես համարվեցին վավեր Երեկ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող Արմավիրի ընտրություններում պարտված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արայիկ Աղաբաբյանի հայցն ընդդեմ թիվ 21 ընտրական հանձնաժողովի՝ անսպասելի լուծում ստացավ. Ա. Աղաբաբյանը, որը մինչ այդ մարտական էր տրամադրված եւ իր հետ դատարան էր բերել քաղաքապետի ընտրությունների կեղծիքների մասին մի շարք ապացույցներ, նիստի կեսից հանկարծ
Լավրով. «ԼՂ հարցը եզակի է»
«Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է պաշտպանել կողմերի համաձայնությունը, այլեւ հանդես գալ իբրեւ ձեռք բերված պայմանավորվածությունների երաշխավոր»: Այս մասին Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների երեկվա համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարդան Օսկանյանը: Ըստ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ղարաբաղյան հակամարտությունը, ի համեմատ ցանկացած այլ
Ոստիկանապետի հրաժարականն առայժմ օրակարգում չէ
«Ուրբաթ» ակումբում երեկ ասաց ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կապակցությամբ ՀՀԿ խորհուրդը երեկ տարածեց հայտարարություն: Իշխանության կուսակցությունը մասնավորապես հայտարարեց, թե ՀՀԿ խորհուրդը «դատապարտում է կատարված ոճրագործությունը եւ իրավապահ մարմիններից վճռականորեն պահանջում է արագորեն բացահայտել հանցագործներին եւ խստագույնս պատժել: Մենք համոզված ենք,
«ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԸ ԴԵՌ ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆ Է»
Այսպես են մեկնաբանում Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձը քաղաքական գործիչները եւ կանխատեսում են, որ դեռ ավելի վատ բաներ են լինելու: Քաղաքական գործիչները տարբեր մեկնաբանություններ ունեն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձի վերաբերյալ: Ոմանք վստահ են, որ կատարվածը ամենաուղղակի կերպով կապված է ընտրական գործընթացների հետ, ոմանք էլ այն կարծիքին են, որ մահափորձը կապ չունի քաղաքականության հետ: Իսկ
ԳՏԻՐ ՊԱՏՃԱՌԸ՝ ԿՎԵՐԱՆԱ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ գործող օրենսդրության անկատարությունն է հանգեցնում մարդու իրավունքների զանգվածային խախտումների: Այդ պատճառով էլ «2006-ի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին» զեկույցում Արմեն Հարությունյանն առաջին անգամ անդրադարձել է մարդու իրավունքների խախտումների հանգեցնող օրենսդրական դրույթների վերլուծությանը: Այս զեկույցի ծավալը հսկայական է՝ 233 էջ:
2:0՝ ՀՕԳՈՒՏ ՀՀԿ-Ի
Երեկ Արմավիրի քաղաքապետի պարտված թեկնածու Արայիկ Աղաբաբյանը («Բարգավաճ Հայաստան») անսպասելիորեն ետ վերցրեց իր հայցը, որով պահանջում էր անվավեր համարել օրերս կայացած քաղաքապետի ընտրությունները: Աղաբաբյանի այս քայլը անակնկալ էր անգամ նրա կողմնակիցների համար, որովհետեւ մինչ այդ ԲՀԿ ներկայացուցիչը խիստ վճռական էր տրամադրված: Սակայն գործող եւ վերընտրված քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանի երեկվա ինքնավստահ դիրքը դատարանում կարծես վկայում
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր փորձեք առաջատարի դերը ձեր ուսերին վերցնել: ՑՈՒԼ 21.04-21.05: Զվարճանքները եւ ուրախ միջոցառումները թարմություն կտան ձեր տեսքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եղեք նպատակասլաց եւ համառ: Այդպես կիրականանա ձեր հաղթարշավը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր սեքսի պահանջը ձեզանում կհասնի գագաթնակետին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջողության հասնելու ամենակարճ ուղին անկեղծ ու ազնիվ լինելն է: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սպասեք անակնկալ նվերների, որոնք կբարձրացնեն
Շախմատային անցուդարձ
Այսօր Դրեզդենում մեկնարկում է Շախմատի Եվրոպայի 8-րդ անատական առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը, ինչպես նաեւ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը: Առաջնության կանոնակարգի համաձայն խաղացվելու է շվեյցարական համակարգով 11 տուր: Տղամարդկանց մրցաշարին մասնակցու է Տղամարդկանց առաջնությունում հանդես է գալիս 400, իսկ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՍՏԱՑՎԵՑ
Որ ապրիլի 1-ին ԶԼՄ-ների միջեւ «Առավոտի» կազմակերպած սեղանի թենիսի անդրանիկ բաց առաջնությանը մասնակցելու ցանկություն շատերը կհայտնեին, չէինք կասկածում: Գլխավոր մրցավար Ֆելիքս Սարգսյանը ողջունում է մասնակիցներին: Յոթ խաղասեղանները շուրջ հինգ ժամ ծանրաբեռնված էին: Առավոտցիներն ամենաակտիվ երկրպագուներն էին: Ճիշտ է, եղան լրատվամիջոցներ, որոնք հրավերը համարեցին ապրիլմեկյան կատակ ու չարձագանքեցին: Բայց որ միջոցառումը կվերածվեր իսկական
Հայտնի երաժիշտներն էլ երազանք ունեն
Մեդեա Աբրահամյանի համար դա նվագախմբի հետ հանդես գալն է Օրերս Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանում կայացավ անվանի թավջութակահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի ծննդյան 75 եւ բեմական գործունեության 55-ամյակներին նվիրված երեկո: Հայ թավջութակի դպրոցի հիմնադիրներից մեկին, հայ կատարողական դպրոցի երեւելիին առանձնապես ներկայացնելու կարիք չկա, միայն նշենք, որ Մ. Աբրահամյանը
ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՊԵՍ՝ ԾԱՌԱՏՈՒՆԿՆ ԷԼ ԱՐԳԵԼՎԵՑ
Ոստիկանները խանգարեցին ծառեր տնկել եւ «Խոսքի ազատության արահետ» հիմնել օպերայի բակում Երեկ լրացավ «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման 5-րդ տարին: Այս կապակցությամբ հեռուստաընկերության եւ մի շարք հ/կ-ների ներկայացուցիչներ Օպերային թատրոնի բակում՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտակայքում 16 բարդի էին ցանկանում տնկել ու «Խոսքի ազատության արահետ» հիմնել: Նրանք բերել էին առանց արմատների ճյուղեր, որոնք խորհրդանշում էին այն գաղափարը, թե
Չի կարելի ամեն ինչ ջնջել
Ասում է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը – Հայ-ուկրաինական հարաբերությունները ի՞նչ վիճակում են այս պահին, արդյո՞ք կան տնտեսական նորմալ շփումներ եւ ձեր աշխատանքը որպես դեսպան անցած տարիների համեմատ ավելի հեշտացե՞լ է, թե՞ հակառակը: – Հայ-ուկրաինական հարաբերությունները աստիճանաբար ավելի ու ավելի վերելք են ապրում ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտներում: Բավականին
ՈՒԺԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՎՃԻՌԸ ՎԱՐՈՒՅԹ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին լսվել է Նորքի 9-րդ զանգվածի 39 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Վալերի Սարգսյանի ժառանգության հարցը: Վալերի Սարգսյանի հայրը՝ Հայկ Սարգսյանը, Ձորաղբյուրի 28 թաղամասում ունեցել է 504 քմ հողամաս: 2001-ին Հայկ Սարգսյանը մահացել է: Որդին՝ Վալերին, գտնվել է Ուկրաինայում եւ առողջական խնդիրներ ունենալու պատճառով չի
67 խախտում՝ մեկ քվեատուփում
Արմավիրի քաղաքապետի ընտրությունները վիճարկվում են Երեկ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մանվել Սիմոնյան) լսվեց օրերս Արմավիրի քաղաքապետի ընտրություններում պարտված Արայիկ Աղաբաբյանի հայցն ընդդեմ թիվ 21 ընտրական հանձնաժողովի: Հիշեցնենք, որ Ա. Աղաբաբյանը առաջադրված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Նա պահանջում էր ընտրությունները չեղյալ համարել, քանի որ այն, ըստ ԲՀԿ ներկայացուցիչների, ընթացել է մի շարք խախտումներով:
ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԲՈՐԲՈՔՎԵԼ ԵՆ
Տնօրինությունը «Առավոտ» թերթին բողոքող առեւտրականներին սպառնում է վռնդել Այս օրերին Մալաթիայի հագուստի տոնավաճառում շատ լարված մթնոլորտ է: Տնօրեն Ռադիկ Սարգսյանը շարունակում է վաճառականներին հալածել՝ իր ավանդական մեթոդներով: Երեկ «Առավոտի» խմբագրություն եկած մի խումբ առեւտրականներ պատմեցին, թե վերջին մի քանի օրերին իրենց տոնավաճառի տնօրինությունը ինչ նոր տուգանքներ եւ պատժիչ մեխանիզմներ է սահմանել՝ «դավաճան առեւտրականներին» կարգի հրավիրելու