Օրվա լրահոսը
Հակառակ դիրքեր
Լոս Անջելեսում 37 շախմատիստների մասնակցությամբ անցկացված բաց առաջնությունում գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) եւ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան), հինգ հնարավորից վաստակելով 4,0-ական միավոր, նշված հերթականությամբ գրավեցին առաջին եւ երկրորդ տեղերը: Իսկ ահա Վեյկ-ան-Զեեում շարունակվող «Corus» մրցաշարում անհաջողությունները շարունակում են հետապնդել Միացյալ Նահանգները ներկայացնող Վարուժան Հակոբյանին: Չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվեց Էրվին Լ՝ Ամիին եւ
ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ
2010 թվականի օգոստոսի 14-26-ը Սինգապուրում անցկացվելու են պատանեկան առաջին օլիմպիական խաղերը, որոնց ծրագրում ընդգրկված է 25 մարզաձեւ: Միջազգային օլիմպիական կոմիտեն ազգային օլիմպիական կոմիտեներին, ըստ մարզաձեւերի, հատկացրել է մասնակցության սահմանափակ տեղեր, որոնք համալրելու համար մարզիկները վարկանիշային մրցումներում պետք է համապատասխան վարկանիշային միավորներ վաստակեն: ՀԱՕԿ-ի կայքը տեղեկացնում է, որ մեր ազգային օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ից ստացել է պաշտոնական
Կան հետաքրքրելու այլ հնարքներ
Երգիչ Արսեն Սաֆարյանը չի պատրաստվում «թրաշ» թողնել կամ ներկել մազերը Երգիչ Արսեն Սաֆարյանը չերեւաց Ամանորի հեռուստաեթերներում, թեեւ վերջին շրջանում նրան հատուկենտ հեռուստատաղավարներում ենք տեսել: «Ես ոչ մեկից էլ չեմ նեղացել»,- պարզաբանեց երգիչը ու հավելեց, որ, իսկապես, աշխատում է հնարավորինս քիչ երեւալ հեռուստաեթերնեում: «Երբ հրավեր եմ ստանում մասնակցել այս կամ այն հեռուստածրագրի, ընտրության առջեւ եմ կանգնում:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր հայտարարի չեկան
Ռազմավարական նշանակության հարձակողական սպառազինությունների պայմանագիրը քննարկելու համար երեկ երկօրյա այցով Մոսկվա են ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ներկայացուցիչները՝ Օբամայի՝ ազգային անվտանգության գծով օգնական Ջեյմս Ջոնսն ու ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մայքլ Մալլենը: Սակայն, «BBC»-ի մատուցմամբ, բանակցությունները կարող են բարդանալ Լեհաստանի իշխանությունների կողմից ռուս-լեհական սահմանից 100 կմ հեռավորության վրա «Պետրիոտ» (նկարում) ամերիկյան հրթիռային
Խնդրել է, որ ազատեն
«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Մուրադյանը հրաժարակա՞ն կտա» լուրում նշել էինք, որ, մեր տեղեկություններով, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը հնարավոր է առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին, պատճառն էլ փոխնախարարի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջեւ եղած առանցքային տարաձայնություններն են, որոնք հասել են առճակատման: Գրել էինք, որ պարոն Մուրադյանի հետ 2 օր շարունակ հնարավոր չի եղել
Ոմանց մրցանակ տրվեց, ոմանց՝ ոչ
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գրականության եւ արվեստի բնագավառում 2009թ. պետական մրցանակներ է հանձնել գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտների այն ներկայացուցիչներին, որոնց ստեղծագործությունները մրցութային հանձնախմբերը ճանաչել են լավագույնը: Ինչպես քանիցս տեղեկացրել ենք, մրցանակ չի հանձնվել թատերարվեստ եւ կինո բնագավառում, չնայած նախագահի նշանակած մասնագիտական հանձնախումբը առանձնացրել էր տիկնիկային թատրոնի «Ak. Ak.» ներկայացումը
«ՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԲՈՂՈՔԵՔ»
Կամ՝ ինչպես ազատվել անցանկալի աշխատակիցներից Կամերային երաժշտության տան մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ բազմամյա, «Առավոտին» դժգոհեցին, որ իրենց աշխատանքային պայմանագրերը հունվարի 1-ից չեն թարմացվել: Նրանք տարակուսած են՝ եթե պատճառը միջոցների սղությունն է, եւ տնօրեն Արման Ծատուրյանը չի ցանկանում ավելորդ աշխատակիցներ ունենալ, այդ դեպքում ինչո՞ւ է նոր մարդկանց՝ երիտասարդ աղջիկների աշխատանքի ընդունում կամ ինչո՞ւ է 3
ԻՐԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐՈՒՄ
Օսլոյում Իրանի դեսպանությանը կից հյուպատոս Մոհամմադ Ռեզա Հեյդարին, որն իր պաշտոնին հրաժեշտ էր տվել դեռեւս այս տարեսկզբին, հաստատել է իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով Նորվեգիային դիմելու իր մտադրությունը: Նրա ասելով, զբաղեցրած պաշտոնից հեռանալու որոշումն ինքն ընդունել է դեկտեմբերի 27-ին՝ Թեհրանում տեղի ունեցած հետընտրական բողոքի ցույցերը երկրի իշխանության կողմից դաժանորեն ճնշելուց հետո: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, պաշտոնանկությունից հետո
ԼՈԲՈՆ ՍԵԼԱՅԱՅԻՆ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈԳԻՐ» ԿՇՆՈՐՀԻ
Հոնդուրասի նորընտիր նախագահ Պորֆիրո Լոբոն մտադիր է «պահպանության պատվոգիր» տալ երկրում խռովության արդյունքում տապալված նախկին նախագահ Մանուել Սելայային, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր: Այդ մասին Լոբոն հայտարարել է Դոմինիկյան Հանրապետություն (ԴՀ) կատարած այցի ժամանակ: Նա հայտարարել է, թե համապատասխան փաստաթուղթը Սելայայի օգտին նա կստորագրի հունվարի 27-ին կայանալիք իր երդմնակալության արարողությունից անմիջապես հետո: Այդպիսի փաստաթուղթ ունենալուց
ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ
«ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը տեղեկացնում է, որ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին (նկարում) նախաձեռնել է հետաքննել մարտի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հարյուրավոր սունի թեկնածուների մասնակցության արգելքը: Բանն այն է, որ «Արդարություն եւ կայունություն» կոմիտեի որոշմամբ, ընտրողների ցուցակից հանվել էին 511 սունի թեկնածուների անունները՝ այն պատճառաբանությամբ, թե նրանք նախկինում առնչություններ են ունեցել երկրում այլեւս արգելված «Բաաս» կուսակցության եւ Սադամ Հուսեյնի
ՄՏՐԱԿՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ
Սաուդյան Արաբիայում 13-ամյա մի դպրոցական աղջիկ դատապարտվել է մտրակի 90 հարվածի եւ երկամսյա բանտարկության՝ այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենը նրան «բռնացրել» է տեսախցիկ ունեցող բջջային հեռախոս ունենալու մեջ: Այս երկրի դպրոցներում արգելված է բջջայիններ ունենալ: Բացի այդ, դպրոցականին մեղադրել են նաեւ ուսուցչուհու հետ կոպիտ վարվելու մեջ: Բրիտանական «The Daily Mail» թերթը փոխանցում է, որ
Դատական գործ՝ «ուկրաինացիների ցեղասպանությունն» ուրանալու համար
Հինգշաբթի, Ուկրաինայի պատմության մեջ առաջին անգամ, դատական գործ է հարուցվել 1932-33թթ. «Գոլոդոմորը»՝ որպես ուկրաինացիների ցեղասպանություն, հրապարակայնորեն կասկածի տակ առնելու համար: Երեկ Դոնեցկի մարզի Նովոազովսկի շրջանային դատարանում դատաքննություն է սկսվել, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես է գալիս «Ռոդնոյե Պրիազովիե» շրջանային թերթի խմբագիր Սերգեյ Շվեդկոն, որն իր թերթում «Գոլոդոմո՞րն է քայլում երկրում» վերտառությամբ հոդված էր հրապարակել: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի
Թուրքական ժանդարմերիան ձերբակալել է Իգդիրի քաղաքապետին
Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ, Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշը։ Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ՝ հունվարի 21-ի առավոտյան ժանդարմերիայի ներկայացուցիչները Իգդիրի քաղաքապետի եւ կուսակցության եւս 10 անդամի տներում խուզարկություն են իրականացրել եւ իրենց հետ տարել նաեւ Իգդիրի քաղաքապետին։ «News.am»-ը հիշեցնում է, որ Իգդիրի ներկայիս քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշը ընտրվել է 2009թ. մարտի 29-ի
Հայերը լավագույնների մեջ են
Հունվարի 21-ին Կալկաթայի նշանավոր La Martiniere ավագ դպրոցի երեք հազար աշակերտներից քսանը ընտրվել են պատվավոր ավագ աշակերտներ, որոնց թվում են մեր երեք հայորդիները: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ հղում կատարելով Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական կենտրոնին, նորանշանակ ավագներին հանձնվել են վկայականներ եւ հատուկ փողկապներ: Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ընտրվածները Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաներ Անդրանիկ Գեւորգյանը,
Դիվանագիտություն են անում
Ինչպես հաղորդում է panorama.am-ը՝ երեկ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանանց «Բարի գալուստ, Հայաստան» ասոցիացիայի նախագահ Նատալյա Նալբանդյանը՝ Երեւանի քաղաքապետարանի կրթության եւ գիտության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, Հայաստանում Ղազախստանի դեսպանության խորհրդականի տիկին Գուլժազիրա Խաիռովայի եւ «Թամար տատիկ» ձեռնարկության գործադիր տնօրեն Վերա Գրիգորյանի աջակցությամբ, կազմակերպել էր հերթական միջոցառումը՝ այցելություն մայրաքաղաքի հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների N2, N6 եւ
Գրկիր ինձ
Երեկ՝ հունվարի 21-ին, աշխարհում նշվում էր Գրկախառնությունների միջազգային օրը (International Hug Day): Անսովոր այս տոնն առաջին անգամ սկսել են նշել ԱՄՆ-ում՝ 1986թ.: Այդ ժամանակ տոնը կոչվում էր Գրկախառնությունների ազգային օր, սակայն հետագայում այն տարածվեց աշխարհով մեկ։ Այս մասին հաղորդում է Լivejournal.com-ը, որին մեջբերել է tert.am-ը: Ըստ ավանդույթի՝ այս օրը կարելի է բարեկամաբար գրկախառնվել նույնիսկ անծանոթների
ԴԱՏԱՎՈՐԸ ՔՆՆՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ԳՈ՞ՐԾԸ
Ֆրանսիական համալսարան-Անահիտ Մանասյան հակամարտության նոր զարգացումները «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի նախկին շրջանավարտ Անահիտ Մանասյանն արդեն 5-րդ տարին է, ինչ տարբեր ատյանի դատարաններում պաշտպանում է իր՝ համալսարանի կողմից լիսանզի եւ բակալավրի դիպլոմ ստանալու իրավունքը: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է Ֆրանսիական համալսարան-Անահիտ Մանասյան հակամարտությանը: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.10.09թ. վճռով նախկին շրջանավարտի
18. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Լռություն տիրեց: Ագուլիսցի գեղանկարչուհու համար ծանր էր այս վերհուշը: – Իսկ հայրդ ո՞վ էր,- լռությունը խզեցի ես: – Հայրս՝ Ժորա Հարությունյանը, ջութակահար էր: Նա ծնվել է 1923 թվականին: Խորհրդային Ադրբեջանում հայերի անձնագրերում «ադրբեջանցի» էին գրում, իսկ շատերին չէին էլ գրանցում: Օրինակ, իմ ծնունդը չէին գրանցել: Հայտնի է, որ Ազա գյուղում ծնված Արամ Խաչատրյանին չէին գրանցել,
ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԱՃ՝ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Հունվարի 13-ին եւ 15-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ Հայաստանի մարզերում՝ մասնավորապես եւ ողջ հանրապետությունում՝ ընդհանրապես, 2009 թվականին արձանագրվել է ծնունդների աճ: Իսկ ըստ «Մեդիամաքս» գործակալության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էլ են անցած տարի աճել ամուսնությունների թիվը եւ ծնելիության ցուցանիշը: Այս մասին հայտարարել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը: Ամուսնությունների խթանման նոր ծրագրի շնորհիվ 2009 թվականին
Աջակցություն Հայիթիին եւ հայկական ՓՄՁ-ին
ՀՀ կառավարությունը երեկ փոփոխություններ է կատարել իր 1999 թվականի հունիսի 10-ի «ՀՀ պետական եւ այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման եւ վերահսկողության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Ըստ կառավարության տարածած հաղորդագրության, սրա նպատակը բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների տնօրինման գործընթացի միասնականությունն ապահովելու անհրաժեշտությունն է ու ֆինանսական կառավարման ու վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացումը: Այս առթիվ վարչապետ Տիգրան
«ԹԱՄԱՇԱ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ղարաբաղցի զինծառայողները ադրբեջանցի զինծառայողների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի վկաներն են դարձել: Չորեքշաբթի՝ հունվարի 20-ին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հարավարեւելյան հատվածում՝ Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում առավոտյան ժամը 10-ի սահմաններում միջանձնային, ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել եւ արձանագրել են
«Հայաստանի տնտեսական անկումը ողբերգական չէ»
Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը մամուլի տարբեր ակումբներում միաժամանակ ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու 2009-ին Հայաստանի տնտեսական ոլորտում արվածն ու չարվածը: Հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ, բյուջեում արված վարչարարական փոփոխությունների կարիքն առանձնապես չկար. «Ֆինանսական ճգնաժամի պայմաններում մենք չունեցանք համապատասխան գործիքներ, որ ավելի հստակ իրականացնենք գնահատականները, մասնավորապես այն հանգամանքը, որ ունեցանք 17%-ի չափով տնտեսական անկում,
Կապանի մանկապարտեզները գործում են
Հարկադիր պարապուրդից հետո, հունվարի 11-ից Կապանի մանկապարտեզներում վերսկսվել են պարապմունքները: Անկախ եղանակային ցուրտ պայմաններից, քաղաքի բոլոր 12 մանկապարտեզներում էլ հաճախելիության բարձր ցուցանիշ է գրանցվել: Կապանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը նշում է, որ անցած տարվա այս ժամանակահատվածում բացակայություններն այնքան շատ էին լինում, որ հունվար ամսին հաճախ պարապմունքներ չէին լինում, իսկ այս
ՀԱՐԳԵՑԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Այսպիսին է Լեռնամերձը եւ ապրիլի 22-ին, եւ հունվարի 21-ին: Երեկ ՀԿԿ ղեկավարները՝ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի գլխավորությամբ, կարմիր մեխակներ են դրել կուսակցության հիմնադրի կիսանդրուն՝ ի հիշատակ նրա մահվան տարելիցի: Վլադիմիր Իլյիչի եզակի հուշարձաններից մեկը պահպանվել է Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում: Կոմկուսի Էջմիածնի շրջանային կազմակերպությունը ձեռքերը ծալած չէր նստել. Լեռնամերձը երեկ զարդարված էր կոմունիստական բոլոր
Կալանավորել են հղի կնոջը Լենինգրադի մարզում ոստիկանությունը կալանավորել է հղի կնոջ, որին կասկածում են 3-ամյա որդուն տանջամահ անելու մեջ: Ըստ գործի նյութերի, 2010թ. հունվարի 8-ին Սանկտ Պետերբուրգի մի հիվանդանոց են բերել տղային՝ փակ գանգուղեղային վնասվածք ախտորոշումով: Վնասվել է նաեւ որովայնը, կան բազմաթիվ հեմատոմաներ մարմնի եւ վերջույթների վրա: Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Հետաքննությունը պարզել է,
13 ՀԱՂՈՐԴՈՒՄ, 7 ՔՐԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, 2010թ. հունվարի 10-ին Երեւան քաղաքի թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առնչվող միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներից, կազմակերպություններից եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացվել է 13 հաղորդում ու ահազանգ: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության նախաձեռնությամբ ընթացք է տրվել ԶԼՄ-ների 7 հրապարակումների: Դրանցից 3-ով հարուցվել է
ԷԼԻ «ՆԱՐԵԿ» ԵՆ ՏԱՐԵԼ
Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքի թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Լազյան 25/40 հասցեի բնակիչ՝ 5-ամյա Ալեքսանդր Գրիգորյանը: Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը բավարար է:
ՁԿՆՈՐՍ Է ԽԵՂԴՎԵԼ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հունվարի 20-ին ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի ջրամբարը (սառույցը կոտրվելու հետեւանքով) ձկնորս է ընկել: Ձկնորսը գտնվում էր ջրամբարի ափից մոտ 55 մ հեռավորության եւ 3 մ խորության վրա: Դեպքի վայր մեկնած Սեւանի փրկարարների կողմից ջրամբարից դուրս է բերվել անձը չպարզված, 50-55 տարեկան տղամարդու դի եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՉՃԱՆԱՉԵՑ
Երեկ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ՀՀ վարչական դատարանի պարտադրմամբ քննել ու մերժել է այդ ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրություններում թեկնածու Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի ներկայացրած 54 էջանոց բողոք-դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել թիվ 10-ի լրացուցիչ ընտրությունները: Դիմումը մերժելուն դեմ քվեարկել է ԸԸՀ-ի 8 անդամներից միայն մեկը՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը: ԸԸՀ-ի
«ԵՍ ԿՍՏՈՐԱԳՐԵԻ ԱՅԴ ՈՐՈՇՄԱՆ ՏԱԿ»
Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը – Մեր թերթին տված Ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ («Չի կարող լինել պայմանագիր առանց պայմանների» 29.09.09), Դուք կանխատեսեցիք, որ հայ-թուրքական արձանագրություններն անպայման կմտնեն Սահմանադրական դատարան: Ծանոթացե՞լ եք Սահմանադրական դատարանի այդ որոշմանը եւ ի՞նչ կարող եք ասել այդ մասին: – Բնականաբար, ծանոթ եմ: Եթե փորձեմ կարճ պատասխանել, կասեմ,


















































