Օրվա լրահոսը
«Տուրքերի, վճարների ավելացումն առնվազն 10-15 տոկոսի չափով ավելացնելու է բնակարանների գներն առաջիկայում». Քննարկում ԱԺ-ում
Աշխատանքային քննարկում «Երեւան համայնքում տեղական տուրքերի` 2024թ. շինթույլտվությունների դրույքաչափերի վերաբերյալ» թեմայով
«Մունք աշխարհին մարշալներ ենք տվալ, մունք խեղճ չե՛նք, մունք խեղճացնո՛ղ ենք». Արցախցու կոչը՝ հանրահավաքին
Նա խոստացավ. «Արցախցին զոհ չի լինելու, մեր կողը՝ հաստ ոսկորը մնալու է իրենց կոկորդում, թե՛ Հայաստանի իշխանության, թե՛ Ադրբեջանի իշխանության, թե՛ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի կոկորդին»:
Փաշինյանը Փարիզում կմասնակցի Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը. L’ Humanité
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում փետրվարի 21-ին կմասնակցի ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանսիական L’ Humanité պարբերականը: «Արարողությունը տեղի կունենա վաղը` փետրվարի 21-ին՝ Մանուշյանի գնդակահարությունից 80 տարի անց»,- ասված է պարբերականում: Ըստ աղբյուրի՝ պանթեոնում հուղարկավորվելու է նաև Մանուշյանի կինը՝ Մելինե Մանուշյանը, ով նույնպես դիմադրության մասնակիցներից է եղել:
«Մենք պետք է համոզված լինենք, որ մեր ներդրումը ծառայում է նպատակին». Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և նրա տեղակալները զեկուցել են Կոմիտեի համակարգման տիրույթում գտնվող բարձրագույն կրթության, գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտներում 2023 թվականի պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման վերաբերյալ: Զեկուցվել է, որ ՀՀ ԿԳՄՍ
Վարչական դատարանը Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակի մարտի 11-ին
ՀՀ վարչական դատարանում դատավոր Ելենա Առաքելյանի նախագահությամբ կայացավ ընդդեմ Ալավերդի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանի հայցի մասին դատական նիստը։ Հայցվոր կողմը պահանջում է չեղյալ համարել 2023 թվականի դեկտեմբերին կայացած ՝ Ալավերդի համայնքի ավագանու նիստում Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու որոշումը, քանի որ այն կայացվել է ՏԻՄ օրենքների բազմաթիվ խախտումներով։ Նախորդ նիստում
«Արցախը հայաթափվեց, քանի որ Հայաստանում որոշեցին, որ «Արցախն այլեւս Հայաստան չէ եւ վերջ». Մետաքսե Հակոբյանի ելույթը
«Մեր ծնողների աճյունները Արցախում են ամփոփված: Արցախի հարցը տարածքային վեճ չէ, պետության ամբողջականությունը հարգել-չհարգելու հարց է, այն մի ողջ բնիկ ժողովրդի ապրելու իրավունքի հարցն է: Ոչ ոք չի կարող այդ հարցը փակել, քանի դեռ կա գեթ մեկ հայ, որն ուզում է ապրել իր պապենական հողում: Արցախի հարցը հայի բաց նյարդն է: Ոչ ոք չի կարող դիպչել նրան ոչ ոք չի կարող փակել այն, քանզի այն մեր գենի մեջ է»:
Եղբոր մահվան պատճառով 6 օր բացակայելուց հետո աշխատանքից դուրս են հրավիրել, քաշքշել․ Ի՞նչ է կատարվում ՀԿԽԸ Շիրակի մարզային մասնաճյուղում
Ըստ նրա, Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահը իրեն որոշել է պատժել այն պատճառով, որ մասնակցել է Երևանում տեղի ունեցող համագումարին, որի ժամանակ էլ կատարվել է նոր նախագահի ու նոր նախագահության անդամների ընտրություն։
«Հայ ժողովուրդը ընդամենը մի բան կարող է հանձնել Ադրբեջանին՝ հայտնի մուրճի վրայից քանդի բանտիկը, կապի հայտնի մեկի գլխին եւ դա հանձնի». Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյանը հանրահավաքի ժամանակ ասաց. «Փաշինյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ չի վավերացվել ՀՀ-ում: Նրա ստորագրած ոչ մի փաստաթուղթ քննության չի առնվել ՍԴ-ում, հետեւաբար դա ապօրինի է եւ ՀՀ-ի անունից պարտավորություն չէ, դա միայն իր պարտավորությունն է: Հետեւաբար, իրեն հեռացնելով՝ մենք հեռացնում ենք նաեւ այդ պարտավորությունները»:
«Ոմանց ջանքերով շրջանառության մեջ է դրվել, թե մենք իրավաբանորեն անջատվել ենք Ադրբեջանից…Պիտի լինեիք, որ անջատվեինք, չե՛ք եղել». Մանասյանի ելույթը
Դեկտեմբերի 10-ին Սովետը չկար, երբ Արցախում անկախության հանրաքվե էր եղել, Ադրբեջանն էլ չկար, մենք Անկախություն ենք հռչակել՝ ոչ մեկին չպատկանող տարածքներում: Պատմականորեն, իրավաբանորեն, փաստերով միայն մեզ պատկանող տարածքներում ենք անկախություն հռչակել:
Ժամը 17:02-ի դրությամբ «Ազատության» հրապարակում գտնվել է շուրջ 1550 մարդ
ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության՝ փետրվարի 20-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16:30-ից մեկնարկել էր «Միասին» շարժման հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:02-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 1550 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների
«Հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, դա Գառնու տաճարն է, հա, մի կույտ էլ ռագատկի քարեր». Փաշինյանի խոսքերը՝ որպես 100 փաստ նրան հեռացնելու
Ժասմինա Ղեւոնդյանը մեջբերեց նաեւ 2006թ-ի «Հայկական ժամանակում» տպագրված Փաշինյանի խոսքը. «Մեր ինչի՞ն է պետք Լեռնային Ղարաբաղը, իբր մեր հողերին շա՞տ ենք տիրություն անում, մի հատ էլ Ղարաբաղն ենք ուզում մեզանով անել»:
«Թույլ չենք տալու, որ մեր երկրի օրինական իշխանությանը տիրանա ադրբեջանաթուրքական ռեժիմը». Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը
Էդգար Ղազարյանի դիտարկմամբ՝ 2018-ից մինչեւ 2020-ի սեպտեմբեր փաստացի տապալվել է խաղաղ բանակցելու գործընթացը, անտեսվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը. «Թշնամական երկու գործիչները՝ Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը անցել են ուղիղ շփումների՝ պայմանավորվել եւ մեր ժողովրդի գլխին բերել պայմանավորված պատերազմ, իրենց համար տեսանելի, մեզ համար՝ կապիտուլյացիոն ելքով»:
Վանաձորում բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժած
Փետրվարի 20-ին, ժամը 15։41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Daewoo» (վարորդ՝ Ա․ Կ․) և «Maserati»
«Ուրարտուի թագավորությունը․ Հին Հայաստանի ժառանգությունը» ցուցադրությունն ունեցել է 183077 այցելու. Միքայել Բադալյան
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի բարեկամներ, Մեծ պատիվ է տեղեկացնել, որ 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ը Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի ունեցած «Ուրարտուի թագավորությունը․ Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշթու-Հարմինույա-Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրությունն ունեցել է 183077 այցելու : Սա շատ կարևոր ձեռքբերում է։
«Վերադարձրեք Ալեքսեյի մարմինը». Նավալնիի մայրը դիմել է ՌԴ նախագահ Պուտինին
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մայրն այսօր դիմել է Ռուսաստանի նախագահ Պուտինին: «Իմ հետևում «Բևեռային գայլ» գաղութն է, որտեղ փետրվարի 16-ին մահացել է որդիս՝ Ալեքսեյ Նավալնին։ Արդեն հինգերորդ օրն է՝ ես չեմ կարողանում տեսնել որդուս, ինձ չեն տալիս նրա մարմինը, ինձ նույնիսկ չեն ասում, թե որտեղ է նա: Ես դիմում եմ ձեզ, Վլադիմիր Պուտին։ Հարցի լուծումը միայն
«Եկեք ամեն մեկս իր տեղում ասի. «Ես պիտի հեռացնեմ Նիկոլին, ես պահանջում եմ Նիկոլի հրաժարականը»։ Արցախը՝ ես եմ, Հայաստանը՝ ես եմ». Արմեն Աշոտյան
Հայրենակիցներ, Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։ Փաշինյանական ռեժիմը սեփական իշխանությունը պահպանելու համար հանձնել ու հանձնում է ոչ միայն հայկական տարածքներ, գյուղեր ու բարձունքներ, այլև ձեռնամուխ է եղել մի գարշելի քարոզչական արշավի, որի նպատակն է
«Լավ քննարկում ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-ԵՄ և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին». Շառլ Միշել
«Լավ քննարկում ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-ԵՄ և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին: Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման օրակարգը կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ օրակարգում», X-ի իր էջում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Որդիների հետ գողություն էին արել երկաթգծի տարածքից՝ պատճառելով 1 միլիոնից ավելի վնաս
Փետրվարի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի գծային ուղեմասի աշխատակիցը հաղորդում էր տվել, որ հունվարի 25-ից փետրվարի 15-ի ժամը 13-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի տարածքի երկաթգծերից գողացել են տարբեր տեսակի 502 դետալ՝ պատճառելով մոտ 1 միլիոն 185 հազար դրամի վնաս: ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով Տավուշի մարզային վարչությունում ստացված տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական
Թուրք լրագրողը վերլուծել է Էրդողանի ուղերձները հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ
Ermenihaber. Թուրքական «Yetkin Report» կայքի հիմնադիր, վերլուծաբան Մուրադ Եթքինը «Էրդողանից Հայաստանին․ Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորությունը բաց մի թողե՛ք» վերնագրով հոդված է հրապարակել: Հոդվածում նա վերլուծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն Անկարա, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայաստանին առնչվող հայտարարություններն ու Ադրբեջան-Հայաստան գործընթացը։ Հիշեցնելով Էրդողանի՝ երրորդ երկրներին ուղղված կոչը՝ Մուրադ Եթքինը նշել է,
Ֆրանսիական դատարանը կալանք է դրել Սամվել Կարապետյանի՝ Լազուրի ափին գտնվող վիլլայի վրա. «Հետք»
«Հետք». Ֆրանսիայի Ռոկբրուն-Կապ-Մարտեն համայնքում (Պրովանս-Ալպեր-Լազուրի ափի շրջան) գտնվող Մարիա Իրինա վիլլան պաշտոնապես պատկանում է ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա «իրական շահառուն» ռուսական գազային և նավթային հսկայի՝ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է՝ «Գազպրոմ Նեֆթ»-ը: Այս մասին գրում է ֆրանսիական «Լը Մոնդ» (Le Monde) պարբերականը։ Ըստ թերթի՝ սա ուկրաինական պատերազմի սկզբից
«Առկա է դատավարական իրադրության էական փոփոխություն». Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի գործով պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ գլխավոր դատախազին, որով միջնորդել է՝ փոփոխել Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը, քանզի առկա է՝ դատավարական իրադրության էական փոփոխություն։ Մասնավորապես՝ Աշոտ Հովհաննիսյանը 5 /հինգ/ անգամ հարցաքննվել է, որից հետո վերջինիս, ինչպես նաև նույն գործով մյուս մեղադրյալների հետ տեղի են ունեցել նաև առերես հարցաքննություններ, ինչն անշուշտ
«Հարկավոր է իր քթին մի հատ հասցնել, որ հասկանա՝ Անկախության հռչակագիրը, սիմվոլները հիմնավոր են եւ աջակցություն ունեն ժողովրդի կողմից»․ Արամ Մանուկյան
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էլ ասաց․ «Այն, ինչ տեսնում ենք, օտարի օրակարգ է, կապ չունի նույնիսկ այն հանգամանքի հետ, որ Հայաստանը պարտվել է»։
88-ի փետրվարին սկսած շարժումն անպարտելի էր, որովհետեւ հայ ժողովուրդը ձեւավորեց իր իղձերի ու ձգտումների սեփական ու միասնական օրակարգը՝ օտար ազդեցություններից ամբողջովին մաքուր. Լևոն Զուրաբյան
Բայց 88-ի Խորհուրդը ողջ է, իսկ Հաղթանակի գաղտնիքը՝ նույնը։ Աստված մեզ ուժ տա նորից արժանանալ 88-ի հաղթական Շարժման ոգու փառքին
Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը ողջունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին։ Այնուհետև իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական
«Այսօրվա իշխանությունները մարտահրավեր են նետում աջ ու ձախ, թշնամիներ են վաստակում, դա հակասում է Շարժման գաղափարին»․ Արամ Մանուկյան
«1988-ի շարժումը միակ արդյունավետ շարժումն էր, որը ջարդեց այն բարդույթը, որ հայը պետք է տեր փնտրի Հայաստանից դուրս»,- ասաց Արամ Մանուկյանը։
Ռաֆայել Վարդանյանը`ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի պաշտոնից: Ռաֆայել Հարությունի Վարդանյանի կենսագրությունը Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 06-ին, Երևան քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության
«Դիշովկեք եք դուք… Գոհ էղի, որ ոտերիս տակ չեմ գցել… Ես աչքիդ թայը հանողն եմ, հարցե՛ր». Անի Գեւորգյանին սպառնացող Դիանա Մարտիրոսյանը չի գալիս դատարան
Անի Գեւորգյանի ներկայացուցիչ Ռազմիկ Բաղդասարյանն ասաց, որ պատասխանողը որեւէ պատասխան հայցադիմումին, միջնորդություն չի ներկայացրել, դիրքորոշում չի հայտնել, պարզապես ծանուցվել է ու չի եկել:
Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը
Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը: Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը: Արցախի տեղեկատվական շտաբ
«Ես վստահ եմ, որ եթե 2018 թվականին ասվեր՝ 30 տարում տեղի ունեցածը սխալ է, իշխանության եկածներից որեւէ մեկն իշխանության չէր գա»․ Ալեքսան Հակոբյան
«Ղարաբաղյան շարժումը մեր պետականության կայացման շարժում էր, առանցքում ունենալով Ղարաբաղի խնդիրը՝ անկախական էր ըստ էության»։
Արարատի ձկնաբուծարաններում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. 7 հորի շահագործում կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Պարզվել է, որ Մասիսի Նորամարգ և Զորակ բնակավայրերում համապատասխանաբար 4 և 3 գրունտային հորից առանց ջրօգտագործման թույլտվությունների առկայության իրականացվել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 7


















































