Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելն անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից կարճ ժամանակ անց, շատ ավելի ուրիշ ձև կընկալվեր, քան հիմա. փորձագետ. «Ժամանակ»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս հարցն այսօր հասարակությանն առաջնային կերպով չի հուզում։ «Որովհետև կան ավելի լուրջ խնդիրներ՝ մասնավորապես սոցիալ-տնտեսական իրավիճակի, աշխատատեղեր չլինելու մասին։ Հասարակությունն ուզում է առավելապես իր կենցաղային խնդիրները լուծել և ոչ թե ինչ-որ մեկին կալանավորված տեսնել։

«Շոգ» դեկտեմբեր 88

Աղետի գոտում մղձավանջային մի լուսաբաց էր: 12-ժամյա գիշերային-դժոխային հերթափոխից հետո, անհամար ավերակներից, դիակներից, անհատակ ցավից ցնորված, ծնկի եկա ալյումինե փլված հանրախանութի դիմացի բուլվարում խփված մեր զինվորական վրանի մոտ, արցունքոտ հայացքս դեպի երկինք ուղղեցի, Տիրոջն աղաչեցի բացատրել, թե մեր տարաբախտ ազգն իր որ մեղքերի համար է կրում այս «Երկնային պատիժը»: Հարցիս պատասխանը չլսեցի։ Միգուցե եղավ, բայց

ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ. «Եթե մենք զրո տոկոսանոց կուսակցություն ենք, ինչո՞ւ ենք այդքան ուշադրության առարկա դարձել երկրում։ Ուրեմն մենք ուժ ենք երկրում». «Հրապարակ»

Դաշնակցության մեջ, անկախ ամեն ինչից, դու ժողովներում ազատ ես՝ քո տեսակետն արտահայտել, քո խոսքն ասել, վերջում որոշում է կայացվում։ Էդ որոշմանը բոլորը պետք է ենթարկվեն։ Ով չի ենթարկվում նման որոշումներին, կանոնագիրը նախատեսություն ունի դրա համար։

Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» համալիրը խախտումներով է կառուցվել. «Ժողովուրդ»

Ըստ քաղաքային իշխանության պատասխանի` «Կառուցապատողի կողմից շինարարությունն իրականացվել է կոպիտ նախագծային շեղումներով, արդյունքում զավթվել է համայնքային նշանակության 990,06քմ (619,18քմ+670,88քմ) հողատարածք»:

Անցած տարվա արդյունքներով ունենք ավելի քիչ նվազած աղքատություն, քան դրան նախորդող տարում էր. «Ազգ»

Այսինքն, 2017 թվականին աղքատությունը ավելի մեծ չափով է նվազել, քան 2018 թ.-ին: Դա Կարեն Կարապետյանի կառավարության ջանքերով արձանագրված բարձրՙ 7,5 տոկոս տնտեսական աճի շնորհիվ է եղել:

Ճանապարհային ոստիկանությունը տեխանձնագիր չի տրամադրում, դրա փոխարեն, սակայն, տրամադրվում է ժամանակավոր տեխանձնագիր՝ թղթի վրա. «Ժամանակ»

Ավտոներկրողները բարձրաձայնում են հերթական խնդիրների մասին։ Այս անգամ խնդիրը կապված է տեխանձնագրերի հետ։ Մեքենան վաճառելիս ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումում տեխանձնագիր չեն տրամադրում, դրա փոխարեն, սակայն, տրամադրվում է ժամանակավոր տեխանձնագիր՝ թղթի վրա։ Ավտոներկրողների խոսքերով, սակայն, իրենք մեքենաների հիմնական խմբաքանակը դուրս են վաճառում՝ Ռուսաստան, Ղազախստան, և գնորդներն էլ հրաժարվում են այդ պայմանով մեքենա գնել։ «Այսօր

Ճակատագիր

(հատված «Օջախիս երկրաշարժը» վիպակից) Իմ տան դիմացի վարդաշատ պարտեզին մոտ ջրի մի շատ հին բաք կա: Թոռնուհիներս իրենց ամենօրյա խաղերի ընթացքում հաճախ են վազվզում այդ բաքի շուրջը: Նրանց «ջրախաղերին» ամենայն զգուշավորությամբ եմ միշտ հետևում: Չափից ավելի զգուշավոր՝ միշտ մտաբերելով տասնյակ տարիներ առաջ այդ բաքի հետ կապված պատմությունը: …Ես վեց տարեկան էի, քույրս՝ երկու: Ես շատ

Բաքվում նիստի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամների եւ ադրբեջանցիների միջեւ, սկսվել են հակադարձումներ. «Հայկական ժամանակ»

Արմեն Սիմոնյանը դժգոհել է միջոցառումների ծրագրի կետերից մեկի առնչությամբ, ըստ որի միջոցառումների մասնակցող պատվիրակությունների անդամները պարտադիր պետք է այցելեն Ադրբեջանի պատվո հուղարկավորության պուրակ:

Սիմոնյանը նշել է, որ լավ չի հասկանում, թե ինչ կապ ունի պատվո հուղարկավորությունների պուրակ այցելությունը TRACECA-ի հետ: Նա հայտնել է, որ հայկական պատվիրակությունը կառուցողական է եղել քննարկումների ժամանակ եւ խուսափել որեւէ բան քաղաքականացնելուց, սակայն իրենց համար անհասկանալի է մնում միջոցառման այդ հատվածը:

Այս իշխանությունը զբաղված է միայն քանդել-ավերելով, դեռ կառուցման ժամանակը չի եկել. «Հրապարակ»

Մեկ տարի առաջ կառավարման օպտիմալացման անվան տակ իրականացված կառուցվածքային փոփոխությունները, պարզվեց, հանգեցրին նրան, որ չգործող, ծանր ու անիմաստ կառուցվածք ներդրվեց կառավարման համակարգում։

«Կա՛մ Կուտոյանն է ոչնչացրել, կա՛մ Գորիկ Հակոբյանը». Ո՞վ և ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը. «Ժողովուրդ»

«Ցուցմունք եմ տվել եւ բացահայտել եմ Մարտի 1-ի գործը, ամբողջովին բացահայտել եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այլանդակությունը այն առնչությամբ, որ նրանք կանխամտածված ժողովրդին տարան սպանդի»,-ասել է գեներալ-մայորը:

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի դեմ պայքարելն անիմաստ է

Այս դեպքում դա սխալ է նաեւ գործնական առումով. երբ իշխանությունն ու նրա աջակիցները լծվում են այդ պայքարին, նրանք թիրախավորում են ոչ միայն նախորդ իշխանություններին հարմարվողներին, այլեւ ազնիվ, հավատ ունեցող հայերին մեր երկրում եւ ամբողջ աշխարհում: Նորից 90-ականների փորձը վկայակոչելով, կարելի է պնդել, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

ԱՍԵԿՈՍԵ

ՀՀ ՊՆ-ում վախով են սպասելու՝ կաջակցի՞ Փաշինյանը ռուսական բազայի ներուժի կրկնապատկման նախաձեռնությանը, թե՞ ոչ: ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎ

«Հայաստան» համահայկական հիմնադրամին վնասեց, ավելին` խաչաձեւեց նրան՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարկումը. «Ազգ»

Եվ այդ էր պատճառը, որ նոր իշխանության առաջին գործերից մեկը եղավ բացահայտել Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի անթույլատրելի վարքագիծը եւ աղմուկ-աղաղակով նրան հեռացնել պաշտոնից, առանց մտահոգվելու Հիմնադրամի հեղինակությամբ, այնինչ կարելի էր հարցը լուծել առանց վնասելու այդ հեղինակությանը, նրա փոխարեն նշանակելով մեկ ուրիշի: Մեկ կողմ թողնելով այն հարցը, թե այդ վարկաբեկումից որքա՞ն կորցրեց Հիմնադրամը, այս պարագայում, փաստորեն, եւս մեկ անգամ, ականատես եղանք կառավարության կոպիտ միջամտությանը:

Սպասումները, որ իշխանափոխությունից հետ արտաքին, այդ թվում` մեր հայրենակիցների կողմից տնօրինվող կապիտալը լցվելու է տնտեսության մեջ, չեն արդարանում. «168 ժամ»

Ներդրումային ցածր ակտիվության պատճառները, անշուշտ, տարբեր են։ Բայց ակնհայտ է, որ դրանցից մեկն էլ իշխանության ոչ պրոֆեսիոնալ վարքագիծն է և վերաբերմունքը ներդրողների նկատմամբ։ Փոխարենը ներդրողներին շահագրգռելու և բերելու Հայաստան` մի բան էլ հաթաթաներ ենք տալիս։

«Այդպիսի աղետ չէի պատկերացնում». 1988-ին Հայաստան ժամանած ամերիկացի փրկարարները. «Ամերիկայի ձայն»

Այս մարդիկ հայերի կողքին էին, երբ դրա կարիքն ամենից շատ էր զգացվում: 31 տարի առաջ, 1988-ին, Հայաստանում ավերիչ երկրաշարժի մասին տեղեկանալով, Վիրջինիա եւ Ֆլորիդա նահանգների փրկարարներն անմիջապես մեկնեցին օգնության: Այն, ինչ տեսան փրկարարները Սպիտակում, աննկարագրելի էր, հիշում է Դոն Բոթը. «Երբ տեսնում ես իրար վրա դրված դագաղների այդ բուրգերը յուրաքանչյուր փողոցում, այդ մութ ու ցուրտ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Բանդոլում հայկական խաչքարի պղծումը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Այս մասին հայտարարությունը դեսպանությունը տարածել է ֆեյսբուքյան էջի միջոցով։ «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է հայտարարությունում: Սոցցանցերում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ում թեկնածությունները չեն համապատասխանել՝ ՀՀՖ նախագահի եւ գործկոմի անդամների պաշտոններում առաջադրվելու համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության ընտրության համար առաջադրված թեկնածությունների ցանկը: Ցանկում ընդգրկված են ինչպես ՀՖՖ կանոնադրությանը համապատասխանող և ընդունված, այնպես էլ չհամապատասխանող և չընդունված թեկնածուները: Մասնավորապես, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ՀՖՖ կանոնադրությանը չի համապատասխանում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված

Վենետիկի հանձնաժողովը զեկույց է հրապարակել բռնակցված տարածքներում ընտրությունների վերաբերյալ

Թեև միջազգային օրենսդրությամբ գոյություն ունի հստակ պարտավորություն ոչ միայն բոլոր պետությունների, այլև միջազգային կազմակերպությունների համար`չճանաչել բռնակցումը՝ լինի դա բացահայտ, թե ոչ բացահայտ, դա չի պարտավորեցնում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին զրկել բռնակցող պետության պատվիրակությանը հավատարմագրից: Այս մասին ասվում է ԵԽ սահմանադրական իրավական փորձագիտական մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից կազմված զեկույցի եզրակացության մեջ: Զեկույցը վերաբերում է համապետական ընտրություններին: Այն

Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալը կարևորել են խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցավ  ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Անդրադարձ կատարելով երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և ձեռնարկվելիք առաջիկա քայլերին։ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի ԱԳ

Փայլանը` Անի այցելության մասին. «Անին, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է…». Ermenihaber.am

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Կարո Փայլանը  մասնակցել է  Կարսի քաղաքային խորհրդի և «Anadolu Kültür»-ի կողմից կազմակերպված «Քարի ձոն` Անի» խորագրով ցուցահանդեսին, որի ընթացքում այցելել է Անիի ավերակներ: Անի կատարած այցի կապակցությամբ Կարո Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որին կից տեղադրել է նաև իր լուսանկարները: «Այցելեցինք Կարս, Անի քաղաքը։ Անին,

ՀՖՖ անդամ 7 ՀԿ-ների անդամությունը կասեցվել է

Դեկտեմբերի 6-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էին հետևյալ հարցերը՝ 1.«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում, 2.ՈԻԵՖԱ-ի համերաշխության վճարների բաշխում, 3.2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի (այսուհետ՝ Ժողով) օրակարգի, անցկացման վայրի և ժամի հաստատում, 4.ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի/անդամի լիազորությունների դադարեցման և նոր նախագահի/անդամի թեկնածության ներկայացում Ժողովի

Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը Տալինում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում 13 հնարավորից վաստակել է 10,5 միավոր եւ նվաճել չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, 9,5 միավորով պայքարն ավարտել է 13-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մայրը դագաղի մեջ էր, բայց ինքը սպասում էր նրան»․ ի՞նչ էին նկարել աղետ տեսած գյումրեցի երեխաները (Ֆոտոշարք)

Շիրակի պետական համալսարանի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո արտերկրից Հայաստան ժամանած մի քանի անվանի հոգեբանների հետ ուսումնասիրել է աղետ տեսած մարդկանց հոգեվիճակը։ Առաջին գործը, որ արել են հոգեբանները, եղել է տարբեր տարիքային խմբերի անձանց երազների ուսումնասիրությունը։ Հատկապես ուսումնասիրել են այն անձանց երազները, որոնք տուժել են

Ինքնաթիռը Մոսկվա-Երևան չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ դեկտեմբերի 6-ին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

«Նոր Հայաստանի» իշխանությունները մեկ տարին չբոլորած կրկնում են նախկինների գործելաոճը». Նունե Ամիրյան

«Արդյո՞ք, կրթությունը միայն գիտելիք է, թե՞ գիտելիք է՝ գումարած արժեհամակարգ, ազգային արժանապատվություն ու հայրենասիրու¬թյուն»

Վերաօծվեց եւ վերաբացվեց Ներքին Գետաշենի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում կայացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման եւ վերաբացման արարողությունը՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հայեցակարգային գրասենյակի տնօրեն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի՝ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ: Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, եկեղեցու հիմնանորոգման գործում ֆինանսական միջոցներ տրամադրած բարերար Գագիկ Հովհաննիսյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր: Վերաբացման եւ վերաօծման արարողությանը նախորդեց օծված

Խոնարհումս բոլոր նրանց, որոնք չվհատվեցին և հավատացին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը. նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում այսօր երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գյումրիին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հրավիրյալներ հանրապետության մարզերից: Համերգը Գյումրիի երաժշտարվեստը ներկայացնելուց զատ նաև

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության զարգացման գերակայություններից է». Երևանի քաղաքապետ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ճապոնացի գիտնական Տակեո Կանադեի հետ

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ: Վարչապետը և տիկին Հակոբյանը շնորհավորել են Հովհաննես Չեքիջյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930