Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլանը` Անի այցելության մասին. «Անին, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է…». Ermenihaber.am

Դեկտեմբեր 06,2019 23:13

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Կարո Փայլանը  մասնակցել է  Կարսի քաղաքային խորհրդի և «Anadolu Kültür»-ի կողմից կազմակերպված «Քարի ձոն` Անի» խորագրով ցուցահանդեսին, որի ընթացքում այցելել է Անիի ավերակներ:

Անի կատարած այցի կապակցությամբ Կարո Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որին կից տեղադրել է նաև իր լուսանկարները:

«Այցելեցինք Կարս, Անի քաղաքը։ Անին, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է…

Գետը, որ կը հոսի քաղաքի մօտէն, վերածեր են Թուրքիա-Հայաստան սահմանի։

Սահմանը 26 տարի է ի վեր փակ է…

Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդուած կամուրջը, տօն պիտի ըլլայ Անի քաղաքին համար»,- գրել է հայ պատգամավորը։

Փայլանը, բացի այդ նաև այցելել է Կարսի թաղապետարան և հանդիպում ունեցել  HDP-ական համայնքապետերի հետ:

Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031