Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսսոտրուդնիչեստվո». «Բյուրականի աստղադիտարանը կհամալրվի նոր սարքավորումներով»

Փետրվար 08,2013 16:19

Իսկ Երեւանում նախատեսվում է կազմակերպել մշակութային-գիտական  ցուցահանդեսներ

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության պատվիրակության անդամները ներկայացրեցին եռօրյա այցով Հայաստանում գտնվելու առաքելությունը  եւ առաջիկա ծրագրերը:

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի»  ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց, որ պատվիրակության ացի նպատակն է` ամփոփել Հայաստանում կատարած աշխատանքների արդյունքները եւ մշակել մշակութային եւ գիտատեխնիկական համագործակցության հետագա քայլերը:

Խոսելով այցելություններից` Կրիվոպուսկովն ասաց, որ տպավորված է Տուրիզմի հայկական ինստիտուտում կազմակերպված ցուցադանդեսից, որ ներկայացնում էր հայերի ներդրումը` Նապոլեոնի դեմ Ռուսաստանի մղած պատերազմում. «Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Նապոլեոնի դեմ կռվելով հանդերձ` Ռուսաստանը ետ չի կանչել իր զինվորներին Ղարաբաղից: Ներկայացված բոլոր պատմական փաստաթղթերը խոսում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված ընկերության եւ բարեկամության մասին: Մենք ուրախ ենք, որ այսօր Հայաստանում ավելանում է հետաքրքրությունը ռուսերենի, ռուսական մշակույթի եւ գիտության հանդեպ: Ներկայումս Հայաստանի հետ սերտ գիտական կապեր են հաստատվել»:

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Չեսնոկովն ասաց, որ այսօր ԳԱԱ-ում քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես` ինովացիոն ոլորտում համաձայնագրի կնքման  հարցեր, հանդիպումներ են եղել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի եւ ԳԱԱ անդամների հետ. «Ռոսսոտրուդնիչեստվոն» աշխարհի շուրջ 75 երկրում ունի  գիտական եւ մշակութային կենտրոններ, իսկ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը առաջիկայում  նպատակադրվել է ավելացնել ռուսերեն գեղարվեստական, մանկական  եւ գիտական գրականության շրջանառությունը: Այս տարի կկազմակերպվեն մի շարք գիտնականների, հասարակական ու  մշակութային գործիչներին նվիրված ֆոտոցուցահանդեսներ»:

Չեսնոկովի խոսքով. «Մենք համոզվել ենք, որ հայ ազգը տաղանդավոր է գրեթե բոլոր ոլորտներում: Մեզ համար Հայաստանը գիտական եւ մշակութային  կապերի զարգացման պոտենցիալ երկիր է: Մենք պատրաստ ենք մշտապես ուշադրություն դարձնել Հայաստանի կողմից առաջարկվող ծրագրերին, որպեսզի մեր երկրների միջեւ բարեկամությունն առավել ամրանա»:

Կրիվոպուսկովը  հայտնեց, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախաձեռնությամբ Բյուրականի աստղադիտարանը գարնան ավարտին համալրված կլինի նոր սարքավորումներով:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728