Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին ընտրած քաղաքացին «մայկա, տրուսիկով» հացադուլ կսկսի (Տեսանյութ)

Մարտ 19,2013 11:43 Share

Սերժ Սարգսյանին ընտրած Սերգեյ Գեղամյանը Ազատության հրապարակում երեկ մեծ աղմուկ էր բարձրացրել:

Նա այն կարծիքին է, որ հետընտրական զարգացումները Հայաստանին ոչ մի օգուտ չեն բերի. «Հայ ազգի մասին պետք է մտածենք…պետությունը մնում է պետություն»,- Ր. Հովհաննիսյանի հացադուլից դժգոհեց Սերժ Սարգսյանի ընտրողը:

Նա այնքան էր բարկացել, որ խոստացավ ինքն էլ իր հերթին «տկլոր, տրուսիկ, մայկայով» Ազատության հրապարակ գա ու հացադուլ սկսի. «Ես էլ հաց չեմ ուտի, թող էն պառկողն էլ չուտի, տեսնենք` ով ողջ կլինի»:

Ս. Գեղամյանի պատմելով, ինքը 32 տարի հանցագործության դեմ է պայքարել. «Իսկ սրանք ի՞նչ են արել, թալանելու համար են գալիս»:

Հավաքվածների հարցին, թե ո՞ւմ մասին է խոսքը, Ս. Գեղամյանը ասաց. «Ում, որ որոշ մարդիկ ձայն են տալիս»;

Ր. Հովհաննիսյանի համակիրներն էլ թվարկեցին իրենց պատկերացմամբ թալանչի պաշտոնյաների անունները` սկսած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից վերջացրած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանով:

Իսկ Ր. Հովհաննիսյանի հացադուլը անիմաստ համարող Սերժ Սարգսյանին ընտրած քաղաքացին, մատնացույց անելով Ր. Հովհաննիսյանին, հավելեց. « Տղեն թող գնա բանակ ծառայի: Թող նրա տղեն քաղաքացիություն ընդունի, նոր ծառայի»:

Ավելի ուշ աղմուկ բարձրացրած քաղաքացին առաջարկեց` Սերժ Սարգսյանին ընտրել եք, թող հլը մի տարի պաշտոնավարի, հետո պարզ կլինի:

«Բայց չեն ընտրել, չէ՞»,- հարցրեց Ստյոպա Սաֆարյանը:

Ս. Գեղամյանը նաեւ վրդովված պատմեց, որ իր միակ որդին Ղարաբաղում զոհվել է, հետո սպառնաց` «Ես դրանց կսպանեմ»: Այս ասելուց հետո նրա ու Ր. Հովհաննիսյանի համակիր կանացից մեկի միջեւ կռիվ սկսեց: Կինը նրա օձիքից բռնեց, հրացրեց, թե ում է սպանելու ու մի քանի անգամ քաշքշելուց հետո սպառնաց` չհամարձակվես, գիտես քեզ ինչ կանեմ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Նրա կողքին էլ կկանգնեն Բաղդասարյան Արթուրը,Գեղամյան Արտաշը,Հայրիկյան Պարույրը և նման հաճախորդները,բայց՝ արդեն առանց տրուսիկների…Հո չեն կարող օրը մի քանի անգամ հանեն-հագնեն…

  2. Վազգեն Աբրահամյան says:

    Ճշմարտությունը ամեն ինչից վեր է…Ինչքան բարձր է նրանց ձայնի ամպլիտուդան ու նրանց մերկանալու հավանականությունը, նունչափ էլ շուտ է ի չիք դառնում նրանց երեսպաշտությունը: Ճշմարտությունը մեկ է 1991 թ. հետո ՀՀ ժողովրդավարական ընտրություններ չեն եղել: Դրա վառ ապացույցը արտագաղթն է, երկրի սոցիալական ծանր վիճակը…

  3. mika says:

    Ուղարկում են, գոնե խելքը գլխին մեկին ուարկեն:Չեք տեսնում. մարդը ադեկվատ չէ….

  4. Շուշան says:

    Նորմալ ընտանիքի կինը ինչ գործ ունի առավոտից երեկո հրապարակում, որ մի հատ էլ զոհվածի հորը սպառնա, այդ մարդը լավ գիտի պատերազմի գինը, ինչպես և ես, ու ձեր նմանները հարվածի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը չեք հասկանում ինչ է կորուստը: Ռաֆֆիին ինչ կա, պատերազմ սկսվի ընտանիքը կհավաքի կգնա ամերիկա, դուք ձեր մասին մտածեք.

    • Համլետ says:

      Էլի մեկ Շուշան ու մեկ Գեղամյան…
      Հետաքրքիր ու սիմվոլիկ զուգադիպություննե՞ր են,թե՝ ,,ասա անունդ,ազգանունդ՝ ասեմ դու ով էս,, նոր դիպուկ ասացվածք…

Պատասխանել