Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մայրաքաղաքի կենտրոնում եւ հայտնի լեզվաբանի անունը կրող դպրոցը բավականին անմխիթար տեսք ուներ՝ քանդված տանիք, պատեր: Հենց տեղամասում ընտրողներից մի տարեց կին, ով չցանկացավ ասել իր անունը, ԱԺ նախագահին հորդորեց, որ կարգի բերեն դպրոցը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ անպայման հոգալ այդ հարցը: Հետո պարոն Աբրահամյանը զիջեց քվեարկելու իր հերթը տարեց կնոջը: «Նաստոյաշիյ ջենտլմեն»,- հպարտ ասաց կինն ու անցավ իր քաղաքացիական պարտքը կատարելուն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մխչյանի գյուղապետի ընտրությունն էլ է այսօր?