Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսում եւ քվեարկում են` առանց կարդալու

Մայիս 23,2014 10:16

Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվել էր վարչապետ, ընդդիմադիրներն ասում էին՝ դեռ շուտ է որեւէ բան ասելը՝ թող կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը: Երբ կառավարությունը ներկայացրել էր իր ծրագիրը, ընդդիմադիրներից ոմանք ասում են՝ տեսնենք, թե այդ ծրագիրը ինչպես է իրականացվելու: Այդ դիվանագիտական ձեւակերպումները թույլ են տալիս պարզապես չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը՝ այդպիսով ոչ մի վերաբերմունք չցուցաբերելով դրա բովանդակության նկատմամբ:

Բայց դա մարտավարական խնդիր է, որը գուցե պիտի ի ցույց դնի «քառյակի» միասնական դիրքորոշումը: Ավելի էական է, որ այդպիսով խմբակցությունները կարծիք չեն արտահայտում կառավարության ծրագրում արտահայտված գաղափարների վերաբերյալ: «Դուք գող եք, ավազակ եք, ձեզ պետք է ձերբակալել, գնդակահարել, իսկ հետո քառատել»՝ դա գուցե շատ կառուցողական առաջարկ է, բայց այս կառավարության ծրագրի հետ կապ չունի: Դա ընդդիմության «մանտրան» է, որը կրկնվում է առնվազն 22 տարվա ընթացքում՝ բոլոր իշխանությունների ժամանակ, բոլոր ընդդիմադիրների կողմից: Այդ «մոգական բանաձեւի» կրկնությունից գողերի եւ ավազակների թիվը չի պակասում՝ մի բան էլ ավելանում է:

Բացի այդ՝ «պարտադիր երգացանկից» ինձ, օրինակ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես են խմբակցությունները վերաբերվում կոնկրետ այս կառավարության ծրագրում տեղ գտած գաղափարներին` հարկային քաղաքականության փոփոխությանը մանր եւ միջին բիզնեսի վերաբերյալ, պահանջարկի, ոչ թե առաջարկի խթանմանը, ավելացված արժեքի հարկը սահմանին չգանձելուն, համայնքների խոշորացմանը, գյուղատնտեսությունը սուբսիդավորելու մտադրությանը եւ այլն:

Հասկանում եմ, որ դրա համար պետք է նվազագույնը՝ ծրագիրը կարդալ, ինչը, վստահ եմ, պատգամավորների ճնշող մեծամասնությունը չի արել: Ճիշտ այնպես, ինչպես սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննադատների մեծ մասը չի կարդացել այդ փաստաթուղթը: Կառավարության ծրագրի մասին բովանդակային քննարկմանը մասնակցելու համար ցանկալի է ունենալ տնտեսագիտական որոշակի գիտելիքներ` կանխատեսելու համար, թե գործնականում ինչ հետեւանքների է բերելու այս կամ այն քայլը:

Չկարդալով՝ փնովելը նույնքան վատ է, որքան չկարդալով՝ կողմ քվեարկելը: Հենց այդպես է վարվել ՀՀԿ խմբակցության մեծ մասը: Ավելին` այն ՀՀԿ-ականները, ովքեր կարդացել են, առանձնապես ջանք չգործադրեցին` համոզելու համար, որ ներկայացված ծրագիրը լավն է: Ինչի՞ համար տանջվեն, եթե ձեռքին ճնշման լծակներ կան: Այս անգամ էլ այդ լծակներն են օգտագործվել ՕԵԿ գործարար պատգամավոր Կարեն Բոթոյանին «դավանափոխ» անելու եւ ստիպելու համար, որ նա կառավարության ծրագրին կողմ քվեարկի: Ծանոթ պատմություն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Կառավարության ծրագիրը ես էլ չեմ կարդացել..)))..
    Կարդամ, որ ինչ անեմ?..))).. Ասացեք խնդրեմ, որն է կառավարության պատասխանատվության մեխանիզմը? Եթե կառավարությունը իր գրած ծրագիրը չկատարի… է, հետո ինչ?..)))..
    Ւնչ հնարավորություններ կան ծրագրում, որևէ ոչ ՀՀԿ շնչի կողմից փոփոխություններ առաջարկել?
    Կառավարությունը ինչ կապ ունի երկրի հետ?..)))..
    Կառավարությունը գրած ծրագրով է շարժվելու?
    Մի տեղից լսել են, որ կառավարությունները, որպես կանոն ծրագրեր են ունենում՝ նստել գրել են, չեմ կասկածում, որ որպես գեղավեստական ստեղծագործություն՝ գրվածը շեդևր է… Բրևժնևի «պարենային ծրագրին» հավասար արժանիքներով…)))..
    (իմիջայլոց Բրեժնևի «Մալայա Զեմլյան» չեմ հիշում դպրոցի, թե համալսարանի պարտադիր ծրագրում էր, բոլորը պետք է կարդացած լինեին..)).. Ռադիոյով կտորներ էին հաղորդում… Գիրքն էլ առա, բայց չկարողացա ինձ ստիպեմ, որ կարդամ..))).. )
    Եթե առաջարկում եք կարդալ և քննարկել որպես գեղարվեստական ստեղծագործություն՝ դա ուրիշ…
    իսկ որպես «կառավարության ծրագիր»՝ սրտներիդ մոտ մի ընդունեք…)))..

  2. ՀՀ քաղաքացի says:

    Կարեն Բոթոյանը լավագույն պատկերն է մեր ԳԱՂՋ ու ԳՈՐՇ իրականության………….

  3. Nelli says:

    Ընդդիմության պահվածքը, շատ մեղմ ասած, անհասկանալի է: Ի վերջո ինչ են ուզում, ինչու են «ձև ընդունել»??? Իրենց կարծիքով ,դրանով օգնում են Պետությանը?? Թե էդպես ավելի հեշտ է? Հարգելի «քառյակ, թե հնգյակ», ձեր ուզածն ինչ է,- իշխանություն??? Դե էնպես աշխատեք, ու մյուս ընտրություններին ժողովուրդը ձեզ ընտրի,թե չէ ձեր պահվածքն ամենաիսկական դավաճանություն է Պետության նկատմամբ : Բոլորիդ էլ ճանաչում ենք վաղուց, ոչ մեկդ էլ անմեղ հրեշտակ չեք: Մենք ձեզ ընտրել ենք,որ աշխատեք, ոչ թե ձևեր թափեք:

  4. Nelli says:

    Փաստը, որ այսօր, վերջին 24 տարիների ընթացքում առաջին անգամ,ամենաբարձր մակարդակով, մեր Երկրի անունը հիշատակվեց 70 -երկներից ժամանած 6 հազարանոց լսարանի առջև Պետերբուրգում, և որ հիշատակումը, ուշադրություն, կապված չէր Ցեղասպանության հետ, այլ Էկոնոմիկայի ու զարգացման, մեծ, շաաաաատ մեծ իրողություն էր, որը վկայում է մեր իշխանության առնվազն բավարար աշխատանքի մասին:——————————— Իհարկե, կգտնվեն տարբեր տեսակի «շպանիկներ», որ կփորձեն նսեմացնել սույն իրողությունը, բայց դրանից իրականությունը չի փոխվելու:

  5. Կարո Մելիքյան says:

    Կառավարության ծրագիրը ես էլ չեմ կարդացել։ Մեզ մոտ բեմականացվում է մի տրագիկոմեդիա,որի դերասանները՝ժամանակ առ ժամանակ փոփոխվում են,որից տր.կոմեդիայի բովանդակությունը չի փոխվում, որոշ դեպքերում, շուստրի դերասանները՝ շեշտադրումն էն փոխում,կամ բառերի մանիպուլյացյայով էն զբաղվում,նյութը լավ էլ սերտել էն,անգիր,սրանց հուշարար՝(ի դեմս ընդդիմության) բնավ ավելորդ է, նույնիսկ հակացուցված։

  6. Spartak says:

    Արսեն, որ ծրագիրը չես կարդացել, դա մեր ժողովրդի համար երևի անդառնալի ցավ ու կորուստ է, պետք է այնպես անել, որ կարդաս,այլապես, չիմանալով քո մտքերը, հայ ժողովրդի ապագան նորից կձախողվի:Կառավարության ծրագիրը չես կարդացել, գոնե գրածդ կարդա:Ուզեցի մինչև վերջ կարդալ, չստացվեց:Հարգիր կայքի ընթերցողներին /իսկ այստեղ լուրջ և գրագետ մարդիկ են հանդես գալիս/ և շարադրիր հասկանալի ու պարզ: Իմ կարծիքն է՝ պետք չէ նախապես դատողություններ անել Կառավարության գործունեության մասին, սպասել է պետք:Տպավորություն կա, ցանկանում են ինչ-որ բան անել:Օտարամայի հեռուներից Կառավարության գլխին ,,ղռալն,, էլ մի բան չի:Երկու-երեք ամիս համբերել է պետք: Մեր ունեցածն էլ այսպիսի իշխանությունն է, որն իր շրջանակից դուրս ոչինչ չի տեսնում: Լավ մասնագետներ կան, բայց ՀՀԿ-ն չեն, ուրեմն յուրային չեն:Եթե այս մտածողությունը հանվի, երևի շատ բան կփոխվի մեր կյանքում:Օրինակ, լսեցի, որ Բագրատյանի առաջարկություններից տեղ են գտել Կառավարության ծրագրում: Ողջունելի է:Պարզապես սպասել է պետք:

    • Արսեն says:

      Այն, որ իմ կարծիքը կարևոր չի «մեր ժողովրդի համար», իմ համար նորություն չի… դա հաշվի չէին առնվում ոչ կոմունիզմի, ոչ «անկախության» օրոք՝ դրա համար ազատվել եք իմ ներկայությունից… ինքներդ եփեք ճաշը՝ ինքներդ էլ կերեք..)))..
      Կառավարության մասին ես ոչ թե «նախապես» եմ դատողություն անում, այլ ընդհանրապես դատողություն չեմ անում… ես դատողություններ եմ անում սիստեմի մասին, որ ձևավորվել է այդ կառավարությունը և այդպիսի սիստեմում որևէ կառավարությունից սպասելիք չկա…
      Ւսկ եթե հանկարծ սխալվեմ (աստված տա), և «կառավարություն» ինչ-որ լավ բան անի (որին չեմ հավատում՝ տառապանքս փորձ ունի..)))..), առաջինը ես կշնորհավորեմ, և ուշադիր կկարդամ հաջորդ ծրագիրը…
      «Մի քիր սպասելու» կոչը, իմ նկատմամբ բացահայտ ծաղր էր… Ես անընդհատ եմ սպասում.. բայց ուր ա?..))).. «Մի քիչ»՝ ինչքան? 2000 տարի?..)))..
      Կարճ՝ Անաստաս Միկոյանի արձանդ շնորհավոր..)))…

  7. Garegin says:

    Իմ կարծիքով ստեղծված իրավիխակը փոքրիշատե շտկելու համար ՀՀ օրենսդրական բարեփոխումները պետք է միտված լինեն բիզնեսը օրենսդիր և գործադիր մարմինների մաս լինելուց ոչ միայն տարանջատելուն, այլև դե ֆակտո իշխանություններին հաշվետու լինելուն, սկզբնական շրջանում որքանով հնարավոր է: Սա փաստացի չի արվում բազմաթիվ դրդապատճառներից ելնելով, որոնցից թերևս առավել ակնառուն գերշահույթ ապահովող պաշտոնական, քաղաքական, բարեկամախնամիական լծակներն են: Այնպես որ, եթե նույնիսկ օրինագիծը կարդան և համամիտ լինեն կամ չլինեն, միևնույն է առաջնորդվելու են իրենց բիզնեսի շահերով: Այս ամենի վառ ապացույցւ վարչապետի հանդիպումն եր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որտեղ ժամանակ տալն ինքնին ապացույցն է այն միտքը, որ մեր տնտեսության ստվերը բավականաչափ մեծ է, չնայած այս պարագայում, երևի թե տնտեսությունում ջարդեր իրականացնելն էլ տեղին չե, ի վերջո ՀՀ տնտեսության գոյատևումը և շատ թե քիչ տնտեսական աճի դինամիկան այդ մարդկանց շնորհիվ է ապահովվում: Խնդիրը մեկն է՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, հենց այն գործով, որը իր մոտ առավել լավ է ստացվում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031