Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն ոստիկանության զորքերում

Օգոստոս 29,2014 18:57

Օգոստոսի 29-ին ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Օրակարգում առաջիկայում  կայանալիք վարժանքների կազմակերպչական խնդիրներն էին:

Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

2908zorqer_06

Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ինչպես ոստիկանության զորքերի, այնպես էլ հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված մյուս անձնակազմերի պատրաստականության, նյութատեխնիկական հագեցվածության, հոգեբանական վիճակի, բարոյակամային որակների բարելավման խնդիրներին:

Առանձնացնելով արտաքին ծառայությունների  գործունեության առաջնահերթությունները՝  ոստիկանության պետն ընդգծեց ծառայողների բարձր   պատրաստվածության և պրոֆեսիոնալ գործողությունների նշանակությունը, հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ:

Առաջիկա վարժանքների պլանի և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:

Մի շարք հրատապ հարցերի քննարկումից հետո խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տրվեցին վարժանքները նախատեսված ժամանակում և լիարժեք  նախապատրաստելու ուղղությամբ:

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031