Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանի «սեյֆը» դատարկ է եղել, երբ քննչական մարմինները բացել են». Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 27,2014 17:53

Անհասկանալի է, որ երկրի նախագահը գնում է բանակցության, երկու ժամ առաջ նրա համար սենյակ են պատրաստում, որը չի գաղտնազերծվում, կամ եթե գաղտնալսվել է, ուր են այդ ձայնագրությունները: Ի՞նչ երրորդ ձայնագրության մասին էր խոսում Տիգրան Նաղդալյանը, բազմաթիվ հարցեր կան, որոնք բացահայտում, պատասխան չեն ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Արամ Սարգսյանն այսպիսի մտահոգություն հայտնեց, երբ այցելել էր Եռաբլուր:

Նա կատարվածի մեջ աշխարհաքաղաքական ենթատեքստեր է տեսնում մեր պետությունը հետ գցելու. «Սակայն մասնավոր մարդկանց ներքին վախը` դատաքննությունը մինչև վերջ չտանելու, գործող իշխանության ներքին վախը կա: Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի հանրապետությունը որպես պետություն ապագա չի ունենա, քանի հոկտեմբերի 27-ի, մարտի մեկի, այդ թվում նաև շատ այլ ոճրագործություններ չեն բացահայտվել:

Հոկտեմբերի 27-ին կրակեցին Հայաստանի պետականության դեմ` կոնկրետ մարդկանց անուն ազգանուններով, Մարտի Մեկին կրակեցին Հայաստանի հանրապետության ժողովրդի վրա եւ այս առումով այս գործերը լրիվ նույնն են: Այս գործերը բացահայտել է պետք: Միանշանակ իշխանափոխությունն է եւ ժողովրդի քվեն ստացած իշխանություններն են, որոնք նախանձախնդիր կլինեն հասարակական պահանջարկին, այս գործի ամբողջական բացահայտմանը, մեղավորներին պարզելուն:

Արամ Սարգսյանն ասաց, որ «Վազգեն Սարգսյանը այսօրվա իշխանությունների վարած ընտրությունների նման ինքն էլ կարող էր առանց Կարեն Դեմիրճյանի Հանրապետականով մեծամասնություն վերցներ, սակայն նա հասկացավ, որ այդ ճանապարհը փակուղային է: Նա շատ է խնդրել Կարեն Դեմիրճյանին, որ համաձայնվի միասին գնան:

Արժանապատվություն ուներ, այս երկիրը տարածաշրջանում գործոն էր դարձել: Նրանք խորը բարոյականության մարդիկ էին, նրանք թույլ չեն տվել, որ իրենց արժանապատվությունը ոտնահարվի: Նրանք մարդիկ էին, որոնք կարողանում էին շրջապատում իրենց դրսեւորել, կարողանում էին լիդեր լինեին, բացի այդ, շատ համեստ էին իրենց ապրուստի մեջ»:

Արամ Սարգսյանը փաստեց, որ Վազգեն Սարգսյանի «սեյֆը» դատարկ է եղել, երբ քննչական մարմինները բացել են՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո. «Այս մարդիկ խորը բարոյականություն բերած կլինեին եւ ես հավատացած եմ, որ ընդդիմադիր շատ-շատ իրենց մեծ համարող կուսակցություններ այսօր գոյություն չէին ունենա, ու նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը չէր լինի, որովհետեւ դրա կարիքը չէր լինի: Անհրաժեշտ դասեր կքաղվի, երբ գործը հստակ բացահայտվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031