Լրահոս
Օրվա լրահոսը

 Գնդակոծության պատճառով Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը փակ է

Հունվար 12,2015 13:25

Հունվարի 11-ի երեկոյան փակվել եւ այժմ էլ փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Բաղանիսի եւ Ոսկեպարի տարածքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները այդ նպատակով հսկողություն են իրականացնում:

Երթեւեկությունը կատարվում է  շրջանցիկ՝ Հարսնաքարով ձգվող ճանապարհով:

Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ երեկ երեկոյան ադրբեջանցիների գնդակոծությունից վնասվել է գյուղի երկու առանձնատուն: Գնդակները վնասել են պատերը, պատուհանների շրջանակները, ջարդել դրանց ապակիները:

«Այս պահին ադրբեջանցիների գնդակը ձեռքիս է; ԴՇԿ-ից են կրակել»,-ասաց համայնքապետը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031