Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը «հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ». Սերժ Սարգսյան. 168.am

Մարտ 18,2015 19:15

«Խնդիրն այն է, որ  մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից»,- այսօր այս մասին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Հայաստանի` ԵՏՄ անդամակցության և ԼՂ հակամարտության կողմերին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի մասին մոսկովյան լրագրողի հարցին:

Սերժ Սարգսյանը հավելել է. «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ  մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել:  Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` 168.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031